Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 15 ապրիլի 2014

ՀՀ վարչապետը Հովիկ Աբրահամյանն է

Թվում էր, թե անցած 10 օրում մամուլը լիովին սպառել է նոր վարչապետի թեման և անդրադարձել բոլոր հնարավոր տարբերակներին: Բայց ոչ, Հովիկ Աբրահամյանի նշանակվելուն պես լրատվամիջոցները վերստին աշխուժացան և նորանոր մանրամասներ ու դատողություններ ներկայացրին հանրությանը: Ահա տպագիր մամուլի որոշ վերնագրեր. «Կադրային հարցերում վարչապետն ունենալու է բարձր աստիճանի ազատություն» («ՀՀ»), «Հովիկ Աբրահամյանին մաղթում եմ հարստություն և գեղեցկություն» (Ազատ Արշակյանը` «Առավոտին». «Երեք պատճառ` Հովիկ Աբրահամյանին վստահելու համար»), «Թե ինչու Հովիկ Աբրահամյանը դարձավ վարչապետ» («ՀԺ»), «Աբրահամյանը հիմա էլ գործադիրի դերը պետք է բարձրացնի» («Ժողովուրդ»), «Արդյունավետ շաբաթի արդյունավետ վարչապետը» («Իրատես դե ֆակտո»), «13-րդը նշանակված է, խորհրդատվությունը շարունակվում է» («Գոլոս Արմենիի»), «Հովիկ Աբրահամյանն ունի կամք և ունակություններ` ստեղծված իրավիճակը շտկելու համար» (Արծվիկ Մինասյանը` «Իրավունքին»), «Վարչապետ, ով ձեռնտու է բոլորին» («Էխո Կավկազայի» հոդվածի արտատպությունը «Նովոյե վրեմյայում»), «Արգամիչի հեռացումը խառնաշփոթ է ստեղծել ԱԺ-ում», «Ծանր կոնսուլտացիաներ» («Հրապարակ»), «ԱԺ-ում աշխատելիս մշտապես ձգտել է, որ խորհրդարանում համերաշխություն տիրի, կանխել է որևէ պոռթկում, որը կարող էր խափանել բնականոն աշխատանքը» (Ալեքսանդր Արզումանյանը՝ երեկվա մամուլի ասուլիսում. «168 ժամ»), «Կոալիցիա՝ մասնակի պատասխանատվությամբ. մենք արդեն ունենք նման փորձ» (Գագիկ Մինասյանը՝ «Հայոց աշխարհին»)։

Մաքսային միության առանցքում

«Հժ»-ի հետ զրույցում ՄՄ-ը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը ներկայացրել է Ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը և հավելել, որ «բոլոր բովանդակային աշխատանքները պետք է ավարտվեն մինչև ապրիլի 25-ը»: «168 ժամը» անդրադարձել է ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ ֆինանսների նախարարության հրապարակմանը («Բյուջեն կրկին ավելցուկ է տվել»), «Իրատես դե ֆակտոն»` ոռոգման ջրի խելամիտ օգտագործման հիմնահարցին ու առաջարկել «ելնելով գյուղացու շահերից` ՋՕԸ-ները պետք է տալ գյուղնախարարությանը» («Այլապես երկու տիրոջ ծառա հողը միշտ կմնա ջրի կարոտ»), մի այլ հրապարակման մեջ էլ հավելել պարտադիր կուտակային համակարգի ներդրման վերաբերյալ ՀՅԴ խորհրդարանական Արծվիկ Մինասյանի ազդու գնահատականը` «Պարտադիր բաղադրիչը ճանաչվել է Սահմանադրությանը հիմնավորապես հակասող և անվավեր»:
«Առավոտը» արձագանքել է օրերս ՎՊ-ի հրապարակած 2013թ. հաշվետվությանը
(«Վերահսկիչ պալատը բանկերում կասկածելի հիվանդներ է հայտնաբերել, որոշ ընկերություններում` կասկածելի հղիներ»), «Իրավունքը»` «Երևան գարեջուր» ՓԲԸ-ին որոշ արտոնություններ վերապահելու կառավարության որոշմանը` զրուցելով ՓԲԸ սեփականատեր ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ («Տարօրինակ որոշում գարեջրի շշերի մասին»):

Այլևայլ

«Հժ»-ն դեռևս 1999 թվականին իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռներեց Հ. Ստեփանյանից վերջին 14 տարիների ընթացքում չմարված պարտավորությունների կատարման Մաշտոցի հարկային տեսչության պահանջին հակադարձել է թե` «Բյուջեն լցնե՞լ է հարկավոր»:
«Իրատես դե ֆակտոն» շարունակել ու ավարտել է Վահան Համազասպյանի «Տվեք ինձ հնարավորություն հելիոֆիկացնելու մեկ հայկական գյուղ, և ես կհելիոֆիկացնեմ ողջ աշխարհը» հոդվածը:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ