Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 12 ապրիլի 2014

Լռության օրը երկուշաբթին է

 Գոնե տպագիր մամուլի համար այդպես կլինի` եթե վարչապետի անունը հայտնի դառնա կիրակի, ապրիլի 13-ին. երկուշաբթի «թերթի օր» չէ: Ուստի թերթերն իրենց գրեթե ամբողջ ասելիքն այսօր են ասել. «13-ը` 13-ին», «ԱԺ նախագահին ժամանակ է տրվել», («ՀԺ»), «Սուրբ տեղը դատարկ չի մնա» («ՀԱ»), «Գուշակիր վարչապետին», «Գագիկ Ծառուկյանը տապալեց Հովիկ Աբրահամյանին» («168ժամ»), «Նախագահ Սարգսյանը կանի այնպես, որ հաջորդ վարչապետը չլինի նախագահի թեկնածու» (Ռիչարդ Կիրակոսյանը` «168 ժամին»), «ՀՀԿ-ում չունեն հարցի պատասխանը` նոր վարչապետը երկարակյա՞ց վարչապետ է լինելու, թե՞ անցումային» («Առավոտ»), «Կառավարության հրաժարականը կուսակցությունով են որոշել» («Հրապարակ»), «Վարչապետի թեկնածու ունեն, բայց անհայտ է», «Արդյո՞ք քառյակը կկարողանա պարտադրել իր օրակարգը» («Ժողովուրդ»), «Սերժ Սարգսյանը շարունակում է կոնսուլտացիաները» («Ժամանակ»): Ի դեպ, այս թերթը վստահ է, որ «կիրակի կեսօրին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո» իբրև վարչապետ կհնչի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունը:

Տնտեսական և ոչ միայն

«ՀՀ»-ն հոդվածներ է նվիրել երկրի տնտեսական հիմնախնդիրներին` «Համայնքների զարգացումը` երկրի առաջընթացի գերակայություն», «Պետության ձեռքը` գյուղատնտեսության գլխից անպակաս», «Ատոմակայանի գործող բլոկի շահագործումը կերկարաձգվի», «ՀԱ»-ն վերլուծել է համաշխարհային բանկի և ԱՄՀ կանխատեսումները, «Ժողովուրդը»` «լրջագույն խնդիր համարել «բյուջեի հավաքագրումը», «ՀԺ»-ն` տնտեսության վիճակը բնորոշել «կայուն ծանր»:
«ՀԺ»-ն, վկայակոչելով «քաղաքական կուլիսների տագնապալի լուրերը», տեղեկացնում է, որ հարևան Վրաստանի «գործող ղեկավար եռյակը ծայրահեղ լարված հարաբերություններ ունի»` «Երազանքի և մղձավանջի արանքում»: Այլ լուր է ստացել «Ժամանակը». «Վրաստանը տնտեսապես ավելի ու ավելի առաջ է անցնում Հայաստանից»:
«ՀՀ»-ն և «Գոլոս Արմենիին» նշում են Համո Սահյանի ծննդյան 100- ամյակը:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ