Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 11 ապրիլի 2014

Մուսաները չլռեցին

«Հրապարակը» երեկ երեկոյան հույս ուներ, որ «նոր վարչապետի անունը կփայլատակի հայոց երկնակամարում, և գուցե լռեն մուսաները, գեղգեղուն հոդվածները լռեն մի քանի ժամ…»: Բայց ավաղ, այդպես չեղավ, գրելու ցանկությունը ոչ միայն «իսպառ չանհետացավ», այլև ծավալվեց նոր ուժով ու նորանոր դրսևորումներով: Ինչպես միշտ, թեմայի «լայնքով ու խորքով» արծարծման դափնին «Ժամանակինն» է` «Արտակարգ ներքաղաքական դրություն», «Նշանավոր օր Հայաստանի քաղաքական օրացույցում», «Ավերակներս ում նվիրեմ» և այլն: Համոզվելով, որ հայրենի քաղաքական դաշտում այլևս որևէ գործիչ չի մնացել, որ չի պատասխանել այն հարցին, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, «Ժամանակը» դիմում է …Կոմանդոսին: Եվ, պատկերացրեք, միանգամայն ինքնատիպ պատասխան է ստանում. «Մի կին լինի` նոր կկարողանանք խելքի գալ: Անպայման ուզում եմ կին լինի, տղամարդիկ իրենց դերը չկատարեցին»:
Վարչապետ նշանակելու ժամկետը մինչև երկուշաբթի հետաձգելու որոշումը հետաքրքիր դատողությունների է մղել «Ազգի» («Տիգրան Սարգսյան` ապրիլից ապրիլ վարչապետության 6 տարին», «Նույն գետը երկրորդ անգամ»), «ՀԱ»-ի («…Սպասել մինչև երկուշաբթի», «Նոր կառավարությանը լուրջ փորձություն է սպասում», «Անձերի փոփոխությունը չի նշանակում ուղեգծի փոփոխություն»), «ՀԺ»-ի («13-րդը ճակատագրով»), «Իրատես դե ֆակտոյի» («Նոր վարչապետի մարտահրավերները», «Սիներգիայի խաբուսիկ օրենքը») թղթակիցներին:

Գնահատումներ առանց սահմանի՞

«Ժամանակը» Հայաստանի կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշի վերաբերյալ ԱՄՀ-ի և ՀԲ-ի փորձագետների գնահատականները (համապատասխանաբար 4,3 տոկոս և 5 տոկոս) վիճարկել է` հակադարձելով ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի և ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի պարզաբանումները (վերջինս, ի դեպ, «որոշել» է առավել հավանական համարել «1% –ից ցածր և 0% –ից բարձր տնտեսական աճ»-ը): «Հայոց աշխարհը» փորձել է բացահայտել, թե «Ինչ պետք է անել, որ «տնտեսության «սայլն» առաջ գնա», և ԲՀԿ-ական խորհրդարանական Միքայել Մելքումյանի հետ զրույցում նախընտրել է անդրադառնալ ՄԻ պաշտպանի տարեկան զեկույցում ներառված ոլորտի հիմնախնդիրներին:
«Դելովոյ էքսպրեսը» հրապարակումներից մեկում ներկայացրել է ՀԳՀՄ Գագիկ Մակարյանի տեսակետը, թե «Ժամանակն է փոքր բիզնեսը գրանցել Կարմիր գրքում», մյուսում` քննության առել գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման հետ կապված հիմնահարցեր: «Ազգը» մտահոգություն է հայտնել, թե «Ձկնաբուծարանների պատճառով Արմավիրի մարզի մի շարք համայնքներում դաշտերը չորանում են», «Ժողովուրդը», վկայակոչելով իրենց վիճակից դժգոհ ոսկերիչ-վարպետների տեսակետները, եզրակացրել, թե «Ոսկերիչները հեռանում են` առանց հետ նայելու», «Իրավունքն» ու «Հրապարակը»` «հետևել» ՍԴ որոշումից հետո ասպարեզ իջած «պարտադիր կուտակայինի» նոր գործընթացներին:

Այլևայլ

«Հրապարակը» «օգտվել» է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մի հարցումից` «Գիտեք, որ բերեցինք լավ վարչապետ, լավ նախագահ, վիճակը լավանալո՞ւ է»: «Իրատես դե ֆակտոն» զրուցել է տեխն. գիտ. դոկտոր Վահան Համազասպյանի հետ
(«Տվեք ինձ հնարավորություն հելիոֆիկացնելու մեկ հայկական գյուղ, և ես կհելիոֆիկացնեմ ողջ աշխարհը»), «Ժողովուրդը»` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, ով մասնավորապես նշել է, թե Արցախում «կուտակայինի հարցով ճնշումների հավանականությունը ցածր է»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ