Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 9 ապրիլի 2014

«Ես աւերակացս ո՞ւմ թագավորեմ…»

Այն հարցին, թե կուզենա՞ ՀՀ վարչապետ դառնալ, ԱԺ նախագահն, իբր, արտավազդավարի պատասխանել է. «Բյուջեում հազիվ 1,5 ամսվա աշխատավարձի փող է մնացել, այդ վիճակով ո՞նց գնամ կառավարություն»: Անկախ ամեն ինչից, հանրությունն օրեցօր համակվում է այն մտքով, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալը այլևս կանխորոշված է:Հայ հասարակությունը վաղուց արդեն արևմտամետների և ռուսամետների բաժանած «Իրավունքը» հրճվանքով հավաստիացնում է, որ «արևմտամետներն ահաբեկված են Հ.Աբրահամյանի շողքից»: Սակայն մեզանում կան մարդիկ, ովքեր չեն զարմանա, եթե վարչապետի աթոռն զբաղեցնեն այլ գործիչներ: «Առավոտի» գլխավոր խմբագիրը վստահ է, որ «օտար մարգարեները» չեն օգնի մեզ, որ մեր խնդիրները լուծելու համար «ոչ միայն իմանալ, հասկանալ, այլև զգալ» է պետք դրանք. «Դա կարող է անել միայն այն մարդը, որն այս 24 տարիներին ապրել է Հայաստանում»: Այս թերթի զրուցակիցներից մեկը` Գյումրու ՀԱԿ կառույցի պատասխանատու Մուրադ Գրիգորյանը չի զարմանա, եթե վարչապետ նշանակվի «Տիգրան Կարապետովիչը կամ Գալուստ Սահակյանը»: Որպես վարչապետի հնարավոր թեկնածու ֆեյսբուքում շրջանառվում է նաև Հրանտ Բագրատյանի անունը: «Առավոտի» հարցին, թե առաջարկի դեպքում նա վարչապետ կաշխատի՞, երբեմնի վարչապետն ու նախագահի թեկնածուն պատասխանել է` «Եթե առաջարկ լինի ու եթե ծրագիրս ընդունեն, ապա կարելի է քննարկել»:

Կոալիցիայի վերածնունդը

Մի շարք լրատվամիջոցներում եռանդով արծարծվում է «բուրժուադեմոկրատական հեղափոխության» ավարտի և ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների կոնսոլիդացման միտքը («Առավոտ»). «Ազգային համաձայնությու՞ն, թե ինչ» («ՀԺ»), «Լինե՞լ, թե չլինել կոալիցիայում» («Հրապարակ»), «Եթե ՀՀԿ-ն ընդունի ԲՀԿ պայմանները, կոալիցիա չմտնելը ուղղակի դառնում է կապրիզի պես մի բան» (ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը` «Ժամանակին»): Առնվազն երկու պորտֆել ստանալու հույս ունի ՀՅԴ-ն, և դրանցից մեկը գյուղատնտեսության նախարարի պաշտոնն է: Նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանին կուսակցությունը տեսնում է փոխվարչապետի պաշտոնում («ՀԺ»): Ըստ «Հրապարակի», ապագա կառավարության մշակույթի նախարարացուները նույնպես քիչ չեն` սկսած Շուշան Պետրոսյանից վերջացրած Նաիրա Զոհրաբյանով, «ով մշակույթի նախարարի տեղի վրա վաղուց աչք ունի»:
«ՀՀ»-ն «Պատրաստակամ ` երկխոսելու և բաց` համագործակցելու համար» հոդվածով նշել է ՀՀ Նախագահի երդմնակալության տարեդարձը:

«Դ!եմ եմ»-ի կողմը

«Կուտակայինի» թեման մամուլում «տեղը չի զիջում»: «Հայոց աշխարհում», ըստ որի «Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծվել է մի իսկական խառնաշփոթ», «Դ!եմ եմ»-ը կառավարության անդամներին կոչ է արել «զերծ մնալ ՍԴ որոշման այնպիսի մեկնաբանություններից, որոնք նպաստում են… իրավիճակի խորացմանը» («Դ!եմ եմ»-ը փոխում է մարտավարությունը»): «ՀԺ»-ն հավելել է, թե իբր ՍԴ որոշումից հետո «պետական համակարգում իսկական իրարանցում է», «որևէ մարմին չունի իր հետագա անելիքների մասին շատ թե քիչ հստակ պատկերացում», նաև «որսացել» երեկվա ասուլիսում ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի մի հայտարարությունը թե` «ՍԴ-ի որոշումը մեկնաբանության կարիք ունի»:
«Իրավունք-հետաքննությունը» ԱԺ նախկին պատգամավոր, 2001թ. ընդունված «Սևանի մասին» օրենքի հեղինակ Գագիկ Թադևոսյանի հետ զրույցը վերնագրել է «Եվ նորից Սևանը խնդիրների առաջ է»: «Ժամանակը» գրել է, թե «փակված խաղատների սեփականատերերը հայտնվել են «քցվածի» կարգավիճակում. անգամ խաղային ապարատները չեն կարողանում վաճառել», մի այլ հրապարակման մեջ էլ փորձել է հիմնավորել, թե «Մաքսային միությունը սպառնում է ՀՀ բանկային համակարգին» (քանի որ, ի մասնավորի, «ՄՄ-ում կան համաձայնագրեր, որոնց միանալու դեպքում մեր ֆինանսական համակարգը խնդիրների առջև կկանգնի»): «ՀԺ»-ն անդրադարձել է «երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան համար հատկացվող միանվագ նպաստի տրամադրման կարգի մանրամասներին և վերջում «որոշել», թե իբր «Միանվագ նպաստը մաս մաս են արել»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ