Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 3 ապրիլի 2014

Հաղթանակը բոլորինն է հավասար…

Սահմանադրական դատարանի որոշումը աննախադեպ քննարկումների ալիք է առաջացրել տպագիր և էլեկտրոնային մամուլում, հասարակությանը համակելով «հաղթանակի» բերկրանքով: «Այլևս թույլ չենք տալու պահումներ անել, մենք հաղթել ենք», - ասում են «Դեմ!եմ»- ի ակտիվիստները («Հրապարակ»):
«Մինչև սեպտեմբերի 30-ը վճարումները պետք է պարտադիր կատարվեն». վկայակոչելով ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի` «Շանթ» հեռուստաընկերությանը տված պարզաբանումը, գրում է «Առավոտը», նշելով, որ «Դեռ վաղ է ծափահարել Գագիկ Հարությունյանին»:
Մինչ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ՍԴ որոշումը համարում է պետության հաղթանակ, թեև դեռևս չի կարող պատասխանել մի շարք հարցերի, իսկ «Հայոց աշխարհը» ավետում է, որ «Բարձր դատարանը «սենսացիոն» որոշում կայացրեց. պարտադիրը հակասում է սահմանադրությանը», «Ժամանակը» գտնում է, որ «ՍԴ որոշումը միտված է ժամանակ շահելուն և ըստ էության իշխանությունը լիցքաթափող քայլ է կատարում» («ՍԴ նոր որոգա՞յթ, թե հանգուցալուծում»):
«Հայաստանի Հանրապետության» կարծիքով «ՍԴ– ի որոշումը և սպասելի էր, և ոչ»: «Օրենքի հակասահմանադրական դրույթները պետք է վերացվեն մինչև սեպտեմբերի 30-ը»,- նշում է թերթը, հորդորելով որոշումը «դիտել ոչ թե որպես որևէ մեկի հաղթանակ կամ պարտություն, այլ համատեղ աշխատելու ևս մեկ հնարավորություն»:
«168 ժամը» ընդարձակ հրապարակմամբ փորձել է հայկական հետք և վաղեմի կապեր բացահայտել կուտակային ֆոնդերի կառավարիչների և վարչապետի միջև, թերթի մի շարք էջեր նվիրել ՍԴ որոշմանը. «Ինչու՞ է հերոսացվում Գագիկ Հարությունյանը», «ՍԴ-ի բարեխիղճ մոլորությունը», «ՍԴ-ն գործեց, համարյա` ինչպես միշտ» և այլն:
Թեմային ընդարձակ անդրադարձ են կատարել նաև «Հայկական ժամանակը», «Հրապարակը», «Ժողովուրդը»:

Գնաճի և ցրտահարության «խաչը»

«ՀԺ»-ն արձագանքել է կառավարության այսօրվա նիստի քննարկմանը ներկայացվող «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի մասին» որոշման նախագծին, «Հայոց աշխարհը»` վերջին ամիսներին արձանագրված գնաճի տեմպի նվազման պատճառներին` «Գնաճը նվազել է, բայց ավելացել են ռիսկերը»:
«Առավոտը» վերջին օրերի եղանակի կտրուկ փոփոխության կանխատեսման վերաբերյալ «Բլից ինֆո» ակումբում հիդրոմետ ծառայության պետի երեկվա մեկնաբանությունն ու պարզաբանումները ներկայացրել է «Բուք ու բորանից 5 օր առաջ հիդրոմետը ձյուն կանխատեսել էր, գյուղնախարարությունը տեղյակ չէ՞ր» վերնագրով հոդվածում: «Ժամանակը» հավելել է, որ «նախորդ օրերի ցրտահարությունից առավել տուժած մարզերում… ուսումնասիրում են վնասի չափերը», նաև դժվարացել է նշել, թե «կառավարությունն ինչպես կաջակցի ցրտահարությունից տուժած գյուղացուն», «Հրապարակին» առավելապես հետաքրքրել է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ապրիլի մեկից վերսկսված ծրագիրը, այն վաղօրոք պիտակավորելով-որակելով «ինչ-որ տեղ փրկօղակ», ինչ-որ տեղ էլ` «ցածր» տոկոսադրույքներով գյուղացուն գայթակղելու հաջողված խայծ» («Պոպուլիզմով շաղախված գյուղատնտեսական վարկեր»):

Ուշագրավ դիտարկումների տիրույթը

Կառավարությանն անվստահություն հայտնելու «հրաշալի քառյակի» նախաձեռնության անդրադարձը մամուլում նոր «երանգավորումներ» է ստացել: «Հրապարակը», օրինակ, զրուցել է ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ` հրապարակումը վերնագրելով «Իշխանությունը չի կարող ամեն անհեթեթ պահանջ բավարարել»: «Հայոց աշխարհին» առավելապես հետաքրքրել է ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանի և Միքայել Մելքումյանի երեկվա բանավեճը «Հայելի» ակումբում («Նրանք չգիտեն, որ հալածվում են), «168 ժամին»` այն, թե արդյոք «Քոչարյանը կմասնակցի՞ քառյակի հանրահավաքներին», մանավանդ որ նույն թերթը մի այլ հրապարակման մեջ նկատել է, թե անգամ «ԲՀԿ-ականների մի մասը տեղյակ չէ, որ ԲՀԿ-ն պատրաստվում է հանրահավաքների», և «տարակարծություններ ունեն ապրիլի 28-ից հետո սպասվող զարգացումների շուրջ»:
«Ժամանակը» ՄՄ-ը Հայաստանի անդամակցության հետևանքների մասին ՀՀԿ տնտեսական համաժողովին բաժանված նյութերում նկատել է «ուշագրավ դիտարկումներ» և հատկապես շեշտել, որ «ՄՄ տեխնիկական կանոնների կիրառման արդյունքում», մասնավորապես «չանդամակցող երկրներից արտադրանքի ներմուծման և արտահանման» ոլորտներում, կարող է առաջանալ «խոչընդոտ», քանի որ այդ կանոններն «անհամապատասխանության մեջ են մտել ՀՀ սահմանադրության 6-րդ կետի հետ»: Մի այլ հրապարակման մեջ նույն թերթը զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ, ով «Հայաստանի քաղաքացիների համար երջանիկ ապագայի ապահովման» երաշխիքը համարել է եվրաինտեգրման գործընթացներին ակտիվ մասնակցությունը` հընթացս անհրաժեշտ համարելով ունենալ «իրական այլընտրանք առաջարկող ընդդիմություն»:

Այլևայլ

«Հրապարակը» անդրադարձել է քեսաբահայությանն աջակցելու պահանջով Երևանում շարունակվող բողոքի ակցիային, «168 ժամը»` հրապարակել «Նաիրիտ գործարանի» վերագործարկման խնդրին վերաբերող` ՀՀ քաղաքացի Կարեն Իսրայելյանի բաց նամակը:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ