Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 1 ապրիլի 2014

Ապրիլի 28-ից հետոն մշուշոտ է…

Պարզվում է` «հրաշալի քառյակի» հանդիպումներում, ըստ Արմեն Ռուստամյանի, «խոսվել է մինչև ապրիլի 28-ը հնարավոր միջոցառումների կազմակերպման մասին, իսկ թե ապրիլի 28-ից հետո հնարավոր սցենարների դեպքում ի՞նչ համարժեք քայլեր կձեռնարկվեն` քառյակում չի քննարկվել («Առավոտ»): Գուցե այսօ՞ր քննարկեն, իրենց հերթական հանդիպմա՞նը («Ժողովուրդ»), թե չէ ժողովուրդը կհայտնվի մշուշի մեջ… Բայց չէ, խնդիրը վարչապետի փոփոխությունն է, ըստ «168 ժամի» փոխանցման «վարչապետ կարող է լինել միայն Ծառուկյանը», մի քիչ էլ` ԱԺ խոսնակը. «նա ՀՀԿ-ականների մեջ չէ՞»: Մտորումներով է համակված ոչ միայն մեր մամուլը, այլև «Իրատես դե ֆակտոյի» տեղեկացմամբ` «Երևանյան ձյունից տաք անապատ` Դուբայ փախած Քոչարյան, Ծառուկյան, Սամվել Կարապետյան ընկերախումբը», որին «մատ հայտարարվեց» ՄԱԿ-ում կատարված քվեարկությամբ:

Տնտեսական համաժողովի սահմանած նշաձողերը

Անգամ հանկարծահաս ձյունը և սառնամանիքը («Բնական տարերքին հանձնված»- «Հրապարակ», «Սև ձյուն»` ծաղկած այգիների վրա» - «ՀԱ», «Ձնե թագավորություն, սառցե քաղաքապետ» - «Ժամանակ», «Ցուրտ օրերի պատգամը» - «168 ժամ») չկարողացան ստվերել շաբաթ օրն անցկացված տնտեսական համաժողովի դերն ու նշանակությունը «Հայաստան-Մաքսային միություն» հարաբերությունները պարզելու իմաստով: Ահա վերնագրերը. «Ղրիմի իրավիճակը չի ազդել ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ժամկետի վրա» («Իրավունք»), «Հայաստան-Մաքսային միություն» հնարավորություններն ակնհայտ են, իսկ մարտահրավերները` լուծելի» («Գոլոս Արմենիի»), «Ի՞նչ ասաց վարչապետը» («Հրապարակ»), «Ինչու՞ էր վարչապետը համոզում, որ ասոցացումը ՄՄ-ից գերադասելի էր» («Ժամանակ»), «Կարող է ստացվի, կարող է` հը-ը» («ՀԺ»), «Անդամակցման առավելություններն ու թերությունները» («ՀԱ»), «Փոխըմբռնման բարձր մակարդակ» («ՀՀ»):

Պարտադիր կուտակայինը և հանքարդյունահանման վերահսկումը

Եթե «168 ժամն» ու «Հայոց աշխարհը» մանրամասն կերպով ներկայացրել են ՍԴ-ում ծավալված երեկվա գործընթացը, ապա «Ժամանակը» որպես թեմայի անդրադարձի վերնագիր փոխառել է Արտակ Զեյնալյանի հայտարարությունը` «Պարտադիր կուտակայինի ներդրումը արկածային էքսպերիմենտ է», «Հրապարակը»` վաղօրոք «կանխագուշակել» է, թե ի վերջո կհրապարակվի «Վճիռ, որից ոչ ոք բան չի հասկանա», «Ժողովուրդը»` հավելել, թե իբր «ՍԴ անդամների հարցերը պարբերաբար անհարմար դրության մեջ էին գցում» պատասխանող կողմի ներկայացուցիչներին ու հետևեցրել, թե «կառավարության անունից հանդես եկողներն արդեն խուսափում են համակարգի համար ամբողջական պատասխանատվություն կրել»: ՍԴ-ի երեկվա աշխատանքը լուսաբանել են նաև «Առավոտը» և «Գոլոս Արմենիին»:
Օրերս Երևանում կազմակերպված «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» միջազգային կոնֆերանսի հերթական անդրադարձը «Հայոց աշխարհը» վերնագրել է բավականին մտահոգիչ հայտարարությամբ` «Հանքարդյունաբերության ոլորտում, մեղմ ասած, խայտառակ վիճակ է»` ասես, որպես «լրացում», նույն էջում տեղադրելով նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլի» ոլորտային ուսումնասիրության արդյունքը: Հանքավայրերի վիճակի մասին «168 ժամը» զրուցել է «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի հետ («Մեղրին վերածվում է մեռյալ գոտու»), «Հրապարակը»` մասնավորապես փոխանցել է «հանքարդյունաբերությունը գոնե մասնակիորեն հարկման դաշտ բերելու» վերաբերյալ բնապահպանի դատողությունները` «Տարօրինակ միջնորդություն»:

Այլևայլ

«Հրապարակը» հոդվածներից մեկում «ուշագրավ քննարկման» է առաջադրել ֆեյքերի վերաբերյալ օրինագիծը, մյուս երկուսում՝ցրտահարությունից տուժած այգիների վիճակը:
«ՀԺ»–ն վիճարկել է շաքարի ներկրման վերաբերյալ թերթի նախորդ համարի հրապարակմանը տրված ՊԵԿ-ի արձագանքը:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ