Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 29 մարտի 2014

Հայտարարության գինը

ՍԴ-ում երեկ սկսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության թեման օրվա մամուլի գերակշիռ տարածք է «գրավել»` ամենաուշագրավ վերնագրերի ներքո և «լեցուն» բազմիմաստ դիտարկումներով: Ահա դրանք. «Գործի դատաքննությունը մեկնարկեց» («ՀՀ»), «Կուտակային պարտադիրի թնջուկը Սահմանադրական դատարանում» («ՀԱ»), «Հակաօրինականությունն օրինականացնելն անթույլատրելի է» («168 ժամ»), «Նաջարյանի ասածն ինձ համար… օրենք է և վե՞րջ» («Հրապարակ»), «ԱԺ պատգամավորներն ամբողջությամբ չեն գիտակցում Սահմանադրական դատարանի դերն ու նշանակությունը» («Ժամանակ»): «Առավոտը» և «ՀԺ»-ն նաև նշել են, թե նիստի ընթացքում պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն «իր խոսքում անընդհատ շեղվում էր բուն պահանջի` պարտադիր բաղադրիչի վերաբերյալ հակափաստարկների ներկայացումից»:
Ապրիլի 28-ին կառավարության հրաժարականն ընդունելու ԲՀԿ-ական խորհրդարանական Վահան Բաբայանի երեկվա «հավակնոտ հայտարարությունը» «Ժողովուրդը» դիտարկել է որպես ԱԺ-ում ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչների միջև «փոխհրաձգության» շարունակություն և ըստ այդմ գնահատել երիտասարդ պատգամավորի խոսքի շարունակությունը` «ԲՀԿ-ականները բարիկադներ և ցնցումներ են խոստանում»: «Անակնկալ» հայտարարության մեկնությամբ օրվա մամուլում «աչքի են ընկել» նաև «Ժամանակը» («Ներքաղաքական ֆորսաժ»), «Առավոտը» («ԲՀԿ պատգամավորը իշխանություններին սպառնում է բարիկադներով և ցնցումներով»), «ՀԺ»-ն («ԲՀԿ-ն սպառնում է, ՀՀԿ-ն հեգնում»): «Հրապարակը» «գնահատել» է ժամանակին «տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը» պահանջող «Հայ ավտոներկրողների միավորում» ՀԿ համանախագահ Տիգրան Հովհաննիսյանի նոր պահանջը («Նախարարից անցավ վարչապետին»):

 Ծրագրային գնահատականներից այն կողմ…

 «Ժամանակը» կառավարության հաստատած 2014-2025թթ. հեռանկարային ռազմավարական ծրագրում նկատել է «մռայլ հեռանկարներ», որոնցից «ամենամռայլը» թերթի պնդմամբ այն է, որ «ըստ կառավարության` շարունակելու ենք մնալ Ռուսաստանից կախված ու հետամնաց երկիր»: «ՀԺ»-ն փորձել է «քննարկման առարկա» դարձնել այն հարցը, թե արդյոք «Կունենա՞ ՀՀ-ն արտոնություն ՄՄ-ում», «Ժողովուրդը» անդրադարձել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելության մանրամասներին, «168 ժամ»-ը` ներկայացրել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և տնտեսագետ Վահագն Խաչատրյանի դիտարկումները («Իշխանությունները քաղաքացիներին պատրաստում են գազի գնի հերթական բարձրացմա՞նը»):
«Հայոց աշխարհը» վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումից խուսափելու ԿԲ քայլի և տնտեսական ցուցանիշների վերանայման վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարի հայտարարության «համադրմամբ» եզրակացրել է, թե «Տնտեսությանը սպասում են նոր փորձություններ»:

 Այլևայլ

ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, որ Հայաստան ոչ թե շաքարավազ, այլ «հումք է ներկրվում, մասնավորապես շաքարեղեգ», «ՀԺ»-ն որակել է «անսպասելի բացահայտում»: Երկու այլ հրապարակումներում թերթն արձագանքել է Գյուղնախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանի` առաջիկա օրերին սպասվող ցրտահարությունից խուսափելու առաջարկներին, թե իբր «Գյուղացուն ասում են` մեզ վրա հույս չդնես», և «սեփական տեսանկյունից» փորձել ամփոփել անցնող հեռուստաշաբաթը:
«Ժամանակը» զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ` «Բա դուք ի՞նչ եք ուզում` ունենանք ռազմական, տնտեսական դաշինք մեկի հետ, բայց քվեարկենք ի վնաս իրե՞ն»:
«168 ժամի» հետ զրույցում կանադացի հանքաբան Քրիս Մորանը կարևորել է, թե առհասարակ «ինչպես են տնօրինվում հանքարդյունաբերությունից ստացվող եկամուտները»:
«Հայոց աշխարհը» ՀԽ քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահի հետ զրույցը վերնագրել է «Զվարթնոցի կլոր շենքը կարծես թե փրկվեց»:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ