Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 27 մարտի 2014

Խիստ հավաստի աղբյուրներին ապավինելով…

«Հայկական ժամանակը» ապավինելով իր խիստ հավաստի աղբյուրներին, կարծում է, որ «իշխանության թեկնածուն 2018-ի նախագահական ընտրություններում լինելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը»: Բաժանվել են նաև վարչապետի և ԱԺ նախագահի պաշտոնները: Նույն թերթը երկու այլ հրապարակումներում, վերլուծելով ոչ իշխանական չորս ուժերի` վարչապետին և կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթացում ԲՀԿ ներկայացուցիչների ելույթները, ենթադրում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը որպես վարչապետ («Ոչ թե քառյակ, այլ 4+1», «Եկեք մի ասեք երբեք»):
«168 ժամ»-ի հետ զրույցում, սակայն, քառյակի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ասել է. «Իրենք 99 տոկոսով համոզված են, որ այդ նախաձեռնությունը տապալվելու է, քանի որ ՀՀԿ-ական մեծամասնությունը պաշտպանելու է կառավարությանը», պարզապես «այդ քայլով քառյակը ցանկանում է ձևակերպել իր միասնականությունը, ուզում է ձևավորել իշխանությանը հակադիր բևեռ» («99 տոկոսով անվստահության նախաձեռնությունը կտապալվի»):

Քաղաքական բանավեճերի համեմունքները


Անդրադառնալով քաղաքական պայքարի և քարոզչության դրսևորումներին, որ շարունակաբար տեղի է ունենում հասարակական քննարկումների, ԱԺ պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանի, այլ բանավեճերի ժամանակ, «Առավոտը» իր խմբագրական հոդվածում քաղաքական թիմերի ներկայացուցիչներին կոչ է անում «գլադիատորական մենամարտերի փոխարեն օժտված լինեն «պասիոնար» բնավորությամբ»:
Փոխադարձ խայթոցների շղթան հաստատուն գրանցում ունի նաև օրվա մամուլի հրապարակումներում. «Տենց ղալաթ չանես, այ լակոտ», «Էս երկրում կարգ ու կանոն պիտի լինի՞, թե՞ ոչ» - «168 ժամ», «Արամ Հարությունյանը չի զղջում իր արածի համար» - «Ժողովուրդ», «Ե՞րբ ենք պետություն դառնալու» - «Հրապարակ»:
«Առավոտը» ուշադրություն է հրավիրում նաև, որ Ազգային Ժողովի նախագահը «անցանկալի երևույթ է համարել բնապահպանության նախարարի` բնապահպան ակտիվիստին ուղղված արտահայտությունը, իսկ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը նշել է, որ «պատրաստ են աշխատել «Դեմ!եմ» շարժման հետ, որպեսզի շտկեն բացերը» («ԱԺ նախագահը ձևակերպումն անցանկալի է համարում», «Պատրաստ են քննարկել առանց նախապայմանների»):

ՍԴ որոշմանն սպասելիս

«Հայկական ժամանակը» վերահիշեցրել է, որ վաղը Սահմանադրական դատարանը քննելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք հոդվածների` ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը: «Հրապարակը», փորձել է կանխատեսումներ անել, թե «Ինչ փոփոխություններ է նախատեսում իշխանությունը կուտակայինի օրենքում», «168 ժամը» հրապարակումներից մեկում ներկայացրել է Համբուրգի Սպառողների պաշտպանության կենտրոնի ղեկավար Էդդա Կաստելոյի տեսակետը («Ձեր ընտրած մեխանիզմը ավելի լավն է, քան Գերմանիայինը», մյուսում` քննության առել մարտի 28-ին «խորհրդանշական լուռ ակցիա կազմակերպելու» «Դեմ! եմ» շարժման հայտարարությունը («Երևանում «Մայդան» չի լինի. ո՞վ լռեցրեց «Դեմ! եմ»-ին»): Թեման արծարծել է նաև «Ժողովուրդը», որին առավելապես «հետաքրքրել է» «Դեմ! եմ»-ի ակտիվիստներին երկխոսության հրավիրելու վարչապետի խոսքը («Ինչպե՞ս ոչնչացնել քաղաքական համակարգը»):
«Առավոտը» «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը որակել է «ոչ թե ընդդեմ, այլ հանուն` «ֆեյքագրության»: «Ժամանակը» հավելել է, թե «կառավարությունը միանում է «ֆեյքերի» դեմ ԱԺ պայքարին», քանի որ, չնայած լրագրողական մի շարք կազմակերպություններ «պահանջել են հանել օրինագիծը շրջանառությունից», վկայակոչելով «խոսքի ազատության սահմանափակման սպառնալիքը», այդուհանդերձ գործադիրն իր այսօրվա նիստում ներկայացված «օրենքի նախագիծը համարելու է ընդունելի»:

Տնտեսական հիմնահարցերի օրակարգը

«Հայոց աշխարհը» նշել է, որ կառավարության այսօրվա նիստում կներկայացվի ՀԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրին հավանություն տալու
որոշման նախագիծը, որի ընդունումը 10 տարով կերկարաձգի երկրորդ էներգաբլոկի շահագործումը,սակայն նաև շեշտել, որ «Նոր էներգաբլոկի կառուցումը Հայաստանի գերակայությունների թվում է»: Նոր ատոմակայանի թեման քննության է առել նաև «ՀԺ»-ն:
«Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերություն», հարցրել է «168 ժամը». արձագանքելով օրերս Երևանում տեղի ունեցած միջազգային համաժողովում քննարկված հիմնահարցերի լուծման վերաբերյալ գնահատականներին: «ՀՀ»-ն և «ՀԺ»-ն անդրադարձել են Սևանի հիմնահարցերին, «Հայոց աշխարհը»` թե ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ «Հայաստանի բանկային համակարգի վրա Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված վերջին զարգացումները և հայտարարվող ֆինանսական ու տնտեսական սահմանափակումները» («Ի՞նչ ծագում ունի Հայաստանի բանկային համակարգը»):

Այլևայլ

«Ժամանակն» անդրադարձել է Ամիրյան փողոցի պետական կարիքների համար իրացված տարածքի բնակիչների դժգոհությանը, «Առավոտը»` «Ավտովարորդների պաշտպանության լիգա» կազմակերպության ղեկավարի` «Տրանսպորտի նախարարի նոր ընտրություն անցկացնելու» հայտարարությանը և, մի այլ հրապարակման մեջ` գյուղացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների վերաբերյալ ԲՀԿ խորհրդարանական Լյովա Խաչատրյանի մտահոգությանը:
«Հրապարակը» Օպերայի տնօրենի ընտրության սկզբունքների վերաբերյալ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցին Մշակույթի նախարարի պատասխանը որակել է «ագրեսիվ»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ