Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 26 մարտի 2014

Օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր…

Քաղաքական ուժերը, տարբեր տրամաչափի գործիչները և նույնիսկ «գեղեցկադեմ աղջիկները» եթե անգամ վաղօրոք պայմանավորվեին էլ, չէին կարողանա միահամուռ այսքան գռեհկաբանություն շպրտել միմյանց երեսի, որքան շպրտեցին վերջին մի քանի օրը: Ահա վերնագրերը. «Քաղաքական ախտաբանություն՝ քաղաքական իմպոտենցիա և «հանձնաժողովացավ», «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրը չեմ» («Իրավունք- հետաքննություն»), «Հանում ենք ձեռնոցները, պարոնայք», «Ջուր էին բերել աղբյուրից, բայց խմող չեղավ», («ՀԱ»), «Դալտոնի՛կ, քաղաքական իմպոտե՛նտ». փոխադարձ վիրավորանք ՀՀ Ազգային ժողովում», «Դուք ընդամենը ասֆալտ գցող եք, դուք բնավերման նախարար եք» («Առավոտ»), «Ականջ պոկելու վարպետ բնապահպանը» («Ժողովուրդ»), «Հանքարդյունաբերությունը Հայաստանում արտոնյալ վիճակում է» («Ժամանակ»):Իսկ ահա թե ինչ է գրում «Հրապարակի» գլխավոր խմբագիրը «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում» «տարօրինակ անվանումը կրող համաժողովի առթիվ». «Երեկ, երբ դիտում էի կոնֆերանսի տապալման կադրերը, արձանագրեցի, որ ակցիան ոչ մի դրական էմոցիա չի առաջացնում: Ինձ անհասկանալի էր այդ ագրեսիան, այդ հարձակողական պահվածքը, որ երիտասարդ մարդիկ, անգամ գեղեցկադեմ աղջիկներն էին դրսևորում: Պղտոր ջրով բաժակը, որ բնապահպան աղջիկը մտցնում էր նախարարի բերանն ու գոռում նրա վրա, ինձ չէր համոզում: Եվ ես կասկածում եմ, որ նման պահվածքով հնարավոր է հասնել հաջողության»: Եվ նա՝ գլխավոր խմբագիրը, ով երբեք համակրանք չի ունեցել պետական չինովնիկի հանդեպ, «անկյուն մղված նախարարների» կողմից է եղել:

Կառավարության վաղվա նիստի «հետքերով», և ոչ միայն
Տպագիր մամուլը կառավարության վաղվա նիստի օրակարգից ընտրել է մի քանի հարց և կարծիք հայտնել դրանց մասին: «ՀԺ»-ն «ուշագրավ, չափազանց ուշագրավ» որոշման նախագիծ է համարել ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2016 թվականը երկարաձգելու մտադրությունը, որը, ըստ թերթի, նշանակում է, որ «նոր ԱԷԿ չի կառուցվելու»: Նույն խնդրին է անդրադարձել «Հրապարակը»՝ «Ո՞Ւր մնացին խոստումները»:
«Ժողովուրդը» և «ՀԺ»-ն հիշատակելու արժանի են համարել Պերուի հետ կնքվելիք դիվանագետների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման նախագիծը՝ չմոռանալով հեգնել. «Հայկական դիվանագիտությունը նորանոր հորիզոններ է նվաճում»:
Քաղաքական գործիչները շարունակում են քննարկել կառավարությանն անվստահություն հայտնելու «հրաշալի» նախաձեռնությունը («Իրավունք- հետաքննություն», «ՀԱ»), ԲՀԿ- ական գործիչները չեն ժխտում, որ վարչապետի պաշտոնում կուզենային տեսնել ՀՀ Երկրորդ նախագահին («Ժամանակ»):

Նորի՞ց, թե՞ կրկին
«Ժողովուրդը» շարունակել է «թեժ» պահել գազի թեման: Թերթը հիշատակել է Ռուսաստանում սույն վառելիքի մեծածախ գնի ավելացման պաշտոնական հայտարարությունը և ըստ այդմ վերստին քննության առարկա դարձրել Հայաստանի՝ Իրանից գազ գնելու հավանականությունը: «Ժամանակը» խորհրդարանի կողմից «Պետական գույքի կառավարման մասին» օրինագծի ընդունման առիթով զրուցել է ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի հետ՝ «ՀՀԿ-ն կողմ է ԱԺ դերի նվազեցմա՞նը», «Հայոց աշխարհը» գրել, որ վերջին շրջանում «Սեզոնային գործոնները թուլացրել են տարադրամի ճնշումը» և, ինչպես սպասվում էր, «դրամը ոչ միայն դադարել է արժեզրկվել, այլև որոշ չափով նույնիսկ ուժեղացել է»:
«ՀԺ»-ի փոխանցմամբ Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է բողոքարկել դատական «այն վճիռները, որոնցով ֆերմերները կազատվեն 2011թ. ստացած ցորենի էլիտար սերմացուի դիմաց վճարելու պատասխանատվությունից»: Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ «Գելափ ինտերնեշնլ ասոցիացիա» կազմակերպության հայաստանյան գրասենյակի անցկացրած հարցման արդյունքը: «Կուտակայինի խնդրականի» պարզաբանմամբ հանդես են եկել նաև «Հայոց աշխարհը» («Քանի դեռ աշխարհը փուլ չի եկել, հիմնադրամներին ոչինչ չի սպառնում») և «Ժամանակ»-ը, որը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ ծավալուն զրույցը վերնագրել է «Կառավարությունը պատրաստ չէ զիջման պարտադիր կուտակայինի հարցում»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ