Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 11 մարտի 2014

Պաշտոնի հարցը երկրորդական է

Այս մտքի հեղինակը ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանն է, «ով ուրբաթ օրը Ծառուկյանի հետ ընդունել էր ՀՅԴ-ականներին» («Հրապարակ»): Կարևորը, ըստ պատգամավորի, քաղաքական ուժերի և հասարակության «ընդհանուր կոնսոլիդացիան է ազգային համաձայնության ուղղությամբ»: Ամեն դեպքում, նկատի առնելով նաև ԲՀԿ-ՀԱԿ առաջիկա հանդիպումը, թերթը կարծիք է հայտնում, որ «իշխանափոխության օրակարգը նախ պետք է անցնի Ծառուկյանի այլընտրանքային թրի տակով»: Թեման արծարծում են «Ժողովուրդը», «168 ժամը», «ՀԱ»-ն, իսկ ահա «Իրատես դե ֆակտոն» ենթադրում է, որ հանդիպումից կշահի վարչապետը, քանի որ «մարտի 28-ի նախօրյակին բոլորի ուշադրությունը «կուտակայինից» կտեղափոխվի «դարի» հանդիպման վրա»:

«Ո՞ւր կորավ Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու գործընթացը»

տագնապով հարցնում է «Հրապարակը», որի դիտարկմամբ արդեն իսկ խախտվել է գործընթացի «ճանապարհային քարտեզը»: Մինչդեռ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը «Իրատես դե ֆակտոյի» ընթերցողին վստահեցնում է, որ «մայիսին Հայաստանը կարող է ստորագրել Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը»:
«168 ժամը» մտահոգված է այն հարցով, թե «ո՞ւմ կարող է տնտեսական վնաս պատճառել ուկրաինական ճգնաժամը», իհարկե, առաջին հերթին վերլուծելով Հայաստան-Ուկրաինա առևտրային կապերը:
«Առավոտը» շարունակում է քննարկել ՎՊ-ին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը, որը Կառավարությունը ներկայացրել է ԱԺ. թերթի փորձագետն է Վարուժան Հոկտանյանը, ում կարծիքով «ՎՊ-ի մասին որոշմամբ իրար մեջ «լեզու գտնելու» գինն ենք բարձրացնում»:

«Պղտոր ջրի» էֆեկտը

Զորի Բալայանը զարմանքով իմացել է, որ «համացանցի պղտոր ջրերում տեղեկություն է լողում», թե իբր ինքն առաջարկում է վարչապետ նշանակել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին («ՀՀ»): «Ինչո՞ւ պետք է վնաս հասցնեմ մեր բանակին», - տարակուսում է գրող-հրապարակախոսը և հերքում այդ լուրը. «Եվ որտեղի՞ց վերցրին ու ինձ վերագրեցին այդ միտքը, այդ անհեթեթ գաղափարը: Ո՞վ է իրավունք տվել ինձ վերագրել այն, ինչի մասին ես երբեք չեմ խոսել և չէի կարող խոսել»: Պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ ստիպված է հերքել այն լուրը, թե իբր ինքը որոշել է ընդդիմադիր դառնալ: «Ոչ, ոչ, դեռևս ոչ», - «Իրատես դե ֆակտոյին» ասել է նա:
Նույն թերթը տեղեկացրել է, որ ս.թ. մարտի 1-ից «գիշերային հրավառության մոլագար-սիրահարները» խախտել են «պայմանական հրադադարը» և վերսկսել բնակչության համատարած «տեռորը»: Թվարկելով այն ատյանները, այդ թվում՝ ՀՀ կառավարությունը, ուր տարիների ընթացքում հասցեագրվել է սույն բողոքը, թերթը չի բացառում «Հաագայի դատարան» «մտնելու» բնակիչների մտադրությունը:

Փաստարկները և հակափաստարկները

«168 ժամը» կենսաթոշակային բարեփոխման թեման որակել է «թերևս Հայաստանում ներկա օրակարգային ամենագլխավոր հարցերից մեկը» և ներկայացրել «Դ!եմ եմ»-ի «4 առավել կարևոր փաստարկների» վերաբերյալ Սոցիալական ապահովության ծառայության ներկայացուցչի մեկնաբանությունը: «ՀԺ»-ն իր 1-ին էջում ուշադրության է հրավիրել պարտադիր կուտակային համակարգի հաշվեհամարին պետական բյուջեից որոշակի գումարի փոխանցման փաստը, մի այլ հրապարակման մեջ էլ նշելով, թե «ԿԲ-ը դրամի արժեզրկումը կանխելու նպատակով անցած շաբաթ շուկա է ներարկել 35 մլն դոլար», եզրակացրել, թե իբր «ՀՀ կենտրոնական բանկը մեր ֆինանսական շուկան «նստացրել է իր կողմից իրականացվող արտարժութային ներարկումների «ասեղի» վրա»:
«Հայոց աշխարհը» ներկայացրել է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի երեկվա հայտարարությունը, թե «մենք չենք տեսնում այն տնտեսական քաղաքականության գիծը, որն ուղղված կլինի գնաճը զսպելուն», «Ժողովուրդը» կանխատեսել, թե Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի հետևանքով «առաջիկայում բավականին տհաճ անակնկալներ են սպասվում՝ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման առումով»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ