Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 7 մարտի 2014

Հրապարակագիրը նաև սեփական հայրենիքի մարգարեն է, իսկ Հուդան՝ մարդկության առաջին օլիգարխը

Խոսքը վերաբերում է Հայաստանի «Յոթ հայրենասերներ» անլեգալ կազմակերպության անդամ, առաջին քաղբանտարկյալ, հրապարակագիր Մերուժանին։ Պատասխանելով «Առավոտի» հարցերին, նա մասնավորապես ասել է. «Զարգացումները կգնան ոչ հեղափոխական ճանապարհով։ Այդ ճանապարհը կսկսվի վարչապետի հրաժարականով, ապա՝ նախագահի»։ Սույն միտքն ինքնատիպ անվանել ոչ մի կերպ չենք կարող, քանի որ ուղիղ մեկ շաբաթ առաջ ի լուր ամենքի հնչեցրել է մեկ այլ մարգարե։ Ավելի արժեքավոր է թվում հրապարակագրի հետևյալ միտքը. «Ինձ թվում է՝ Հուդան օլիգարխ է եղել։ … Նրա համար գոյություն չունեին հայրենիքի, արյունակցության, բարեկամության գաղափարները, որոնք աճուրդի էին հանված հանուն մամոնայի՝ 30 արծաթով։ Այսպիսին են նաև այսօրվա հուդաները, որոնք իրենց օլիգարխ են ներկայացնում։ Իրականում նրանց անձնական շահը ամեն ինչից գերադասելի է իրենց համար»։ Եվ այլն։
Նկարագրելով «շպիոնօնիկների» աշխարհի փլուզումը», «Իրավունքը» հիշեցնում է հանրահավաքում ՀԱԿ առաջնորդի դրած պայմանը՝ հաջորդ հանրահավաքը կլինի այն ժամանակ, երբ «հրաշալի քառյակը» կպահանջի կառավարության հրաժարականը, մոռանալով, որ վարչապետին ինքը ժամանակին «պրոֆեսիոնալ» էր անվանում։ «Հրապարակն» իր հերթին մեջբերում է կառավարության մի քանի անդամների այն պնդումը, թե «իրենց անվստահություն հայտնելու հիմքեր չկան»։
«Ժողովուրդը» մտահոգված է երկրում կոռուպցիայի առկայությամբ և դիմում է կառավարություն, թե երբ է այն արմատախիլ արվելու՝ հընթացս մեջբերելով վարչապետի 2012թ. արտահայտած միտքը, թե դրա համար նաև «վիրահատական» մեթոդներ են անհրաժեշտ։

Նիստի օրակարգը մամուլի օրակարգն է

«ՀՀ»-ն հանրության համար կարևոր է համարել կառավարության երեկվա նիստում հաստատված անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ «ՀԺ»-ն, «Ժողովուրդը» անդրադարձել են նիստում քննարկված սոցիալական հարցերին՝ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման և «Մարտական խաչ» շքանշանին արժանացած, ինչպես նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափեր սահմանելու որոշումներին։
«Գյուղացիները հաղթեցին», - ազդարարել է «Ժողովուրդը»՝ նկատի առնելով Ապարանի շրջակա գյուղերի բնակիչների երեկվա բողոքի ակցիայի հանգուցալուծումը։


«Առաջնահերթությունները օրակարգային են

«Հայոց աշխարհը» ներկայացրել է կառավարության կողմից առաջիկա տարիների համար նախանշված երեք առաջնահերթությունների վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատականները։ «ՀՀ»-ն փոխանցել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն ստանալու «ՅուԷֆգրուպ» ընկերության հայտի մերժման Էկոնոմիկայի նախարարի հիմնավորումը, «Ժողովուրդը» և «Առավոտը»՝ Հայաստանի տնտեսության վրա ռուսական ռուբլու արժեզրկման հնարավոր բացասական հետևանքների մասին Վահրամ Ավանեսյանի դիտարկումը։ «Ազգը» շարունակել է քննել կենսաթոշակային բարեփոխման արդյունավետության խնդիրը՝ «Պարտադիր կուտակայինը՝ հարց, թե՞ հիմնահարց»։

Այլևայլ

«Հայոց աշխարհի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը նշել է, որ գազամատակարարման խնդիրներն ուսումնասիրող նորաստեղծ ժամանակավոր հանձնաԺողովի «աշխատանքը քաղաքականացնելու միտում չի նկատվում»։
«ՀԺ»-ն Միխայիլ Բաղդասարովի հետ անավարտ զրույցն ու «Արմավիայի» պարտքերի վերաբերյալ տեղեկությունն ամփոփել է «Օլիգարխի մայրամուտը» խորագրի տակ։
Ըստ երևույթին «Ժողովուրդին» հանգիստ չեն տալիս «Ընկ. Փանջունու անկյան» դափնիները, և նա ընթերցողին իբրև հումոր է ներկայացնում միմյանց տեսնելիս մարդկանց բարևելու սովորությունը։ Այս թերթը նաև քաղաքականացրել է արձանագրված խախտման համար «Գեո Պրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ տնօրենին տուգանքի ենթարկելու իրողությունը՝ «ՊԵԿ-ն ընդդեմ Մաքսային միությա՞ն»։
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ