Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 6 մարտի 2014

Երկրագործության ուղիղ ճանապարհը

«Հայաստանի Հանրապետությունը» անդրադարձել է 2013թ. գյուղատնտեսական տարվա մասին ոլորտի մասնագետների գնահատականներին, ըստ որոնց «գյուղմթերքների արտադրության բոլոր տեսակների գծով զգալի աճ է նկատվել», «ավելացել են համախառն բերքի ծավալները», նաև ներկայացրել երեկվա ասուլիսում Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի պարզաբանումները ընթացիկ տարվա ընթացքում նախատեսված միջոցառումների, մասնավորապես ոլորտի ապահովագրության գործընթացի զարգացման ուղղությամբ անելիքների վերաբերյալ: «168 ժամը» առավել կարևորել է ջերմոցային տնտեսությունների հիմնախնդիրը («Գազի սակագնի սպասում») և տավարաբուծության զարգացման ուղղությամբ ձեռնարկներում առկա խոչընդոտները, գրելով, թե իբր «տեղական արտադրողները հայտնվել են լուրջ վտանգի տակ, և անասնաբուծությունը զարգացնելու փոխարեն մեր չինովնիկները, հակառակը, վնասել են ոլորտին»:

Մրցակցային միջավայրի առողջացման սպասումը

Արդար, հավասար մրցակցային միջավայրի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանն արձագանքել են «168 ժամը», «Առավոտը», «Ժողովուրդը» և «Գոլոս Արմենիին»:
«Ժողովուրդը» և «Ժամանակը» անդրադարձել են Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող օրենսդրական փոփոխություններին, «ՀԺ»-ն հավելել, թե «Ֆինանսների նախարարությունում մշակում են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում «փոփոխություններ կատարելու նախագիծ» և եզրակացրել, թե «Կառավարությունն արդեն տեղյակ է ՍԴ-ի որոշումից», «Ժամանակը»՝ գրել, որ առաջիկա նիստում Կառավարությունը մերժելու է «Յուէֆգրուպ» ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու հարցը» և «զգուշացրել», թե ընկերությունը «կարտագաղթի Հայաստանից»:
«Ինչու է «անկում» դրամը», հարցրել է «168 ժամը» և համապատասխան պարզաբանումներում նշել «սպասումների» հանգամանքը («հատկապես ռուսական ռուբլու փլուզման ֆոնին թուլանում է վստահությունը հայկական դրամի նկատմամբ»): Դրամի կայունության հիմնախնդիրը արծարծել են նաև «ՀԺ»-ն և «Ժողովուրդը», որը միաժամանակ կարևորել է վերջին տարիներին «բանկերում պահվող ավանդների ծավալների աճը»:

Այևայլ

Ըստ «Հրապարակի» Կառավարության անդամները «խուսափում են նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ ուղիղ բանավեճից» և «նրա ելույթներին դեմառդեմ չեն պատասխանում»՝ վախենալով, թե «տակ կտան»: Մի այլ հրապարակմամբ թերթը ներկայացրել է ՀՀ քաղաքացու նամակը քաղաքապետարանին ու քաղաքապետին:
Վազգեն Սարգսյանի ծննդյան 55 ամյակի կապակցությամբ երեկ «Եռաբլուր» պանթեոնում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանն անդրադարձել են «ՀՀ»-ն, «Հրապարակը», «ՀԺ»-ն և «Նովոյե վրեմյան», նախորդ շաբաթվա հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ «Ժամանակը»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ