Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 4 մարտի 2014

Մերոնք ավելի Իվանիշվիլի են

Մարտի 1-ի հանրահավաքի եզրահանգումներից մեկն էլ, ըստ մամուլի, սա է. «Ե´վ Լևոն-Պետրոսյանը, և´ Գագիկ Ծառուկյանը մի բան էլ ավել են Իվանիշվիլիից» («168 ժամ»), «Գագիկ Ծառուկյանը կարող է ղեկավարել բուրժուադեմոկրատական հեղափոխությունը» (Զոյա Թադևոսյանը՝ «Ժամանակին»): Իսկ ահա «ՀԺ»-ն բազմաթիվ տարբերություններ է տեսնում հայ և վրացի այս գործիչների միջև: Ավելին, այս թերթը ուշադրություն է դարձրել, որ «Ռոբերտ Քոչարյանի անունը հանրահավաքում ոչ մի անգամ չհնչեց», ինչը «չի կարող պատահականություն լինել»: Ուրեմն՝ «Կոնգրեսը մտավախություն ունի, թե Քոչարյանին արժանի գնահատականներ տալով՝ կարող է փչացնել հարաբերությունները ԲՀԿ-ի և նրա առաջնորդի հետ»:
Այս համապատկերում «Իրավունքի» զրուցակից Սոս Գիմիշյանը տեղին չի համարել «վարչապետ փոխելու առաջարկը, որովհետև… դա ոչ մի բան չի տալիս, եթե կան ՀՀ նախագահ և պառլամենտական մեծամասնություն»: «Ինձ էլ օլիգարխները փող տան, իրենցից ավելի մեծ միտինգ կանեմ», - եզրափակել է նա:

Իրարամերժ կարծիքներ

Ռուսաստանի ֆինանսական շուկաներում «արձանագրված աննախադեպ ցնցումները» («ՀԺ») կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա: Թերթերը գրում են՝ «Ռուբլու արժեզրկումը կկրճատի մեր արտահանումն ու տրանսֆերտները» («Ժամանակ»), «Կմնա՞ արդյոք Հայաստանը ռուսական տնտեսության փլատակների տակ» («168 ժամ»): Մինչ «Հրապարակը» մեջբերել է ԱՎԾ հրապարակած գնաճի ցուցանիշը՝ 5,1 տոկոս, «ՀԱ»-ն հիշատակել է նույն վիճծառայության այլ տվյալներ և արձանագրել, որ «գնաճային երևույթները մեղմանում են»:
ՀՀ արտաքին գործերի և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարների փոխանցմամբ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության գործընթացը «շարունակվում է կանխատեսված հունով» («Իրավունք»): Մինչդեռ «Գոլոս Արմենիի» զրուցակից, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանն ուզում է իմանալ, թե ռուսական ռուբլին ՄՄ-ում ընդհանուր լինելո՞ւ է, թե՞ ոչ: Փորձագետը նաև կարծում է, որ «կենսաթոշակային բարեփոխումը ամենագլոբալն է ազատականացումից հետո» և նշում, որ հանրության մի մասը դիմադրում է նոր համակարգին, որովհետև «ոչ ոք նրան մատչելի ու կանոնավոր ձևով ոչինչ չի բացատրել»:
«Ժողովուրդը» հետ է վերցնում իր պնդումը, թե իբր «Որդալվիճը Էռնեկյանի այգիներից է տարածվել»: Լրացուցիչ ջանքերի գնով թերթը պարզել է, որ «Էռնեկյանի այգիներում ֆիլոքսերա հիվանդություն չկա և երբևէ չի եղել»:

Այլևայլ

«Առավոտը» և «Ժամանակը» միաբերան պնդում են, որ «Վաղարշ և որդիներ» ոսկու շուկայի տերը իբրև տուգանք մուծած «95 միլիոնը ոսկերիչների գրպանից հետ կբերի»՝ կրկնակի ավելացնելով վարձավճարը:
Մամուլը, մասնավորապես «Առավոտը», անհասկանալի է համարում Գառնու տաճարի դիմաց թեյարան կառուցելու «բիզնես ծրագիրը»:
«Ժողովուրդը» հակիրճ հարցախույզի միջոցով պարզել է, թե պաշտոնյաներից ով ինչպես է անցկացնում Մեծ Պահքի շրջանը:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ