Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 28 փետրվարի 2014

Միակ պատուհանը

Հարկադրական ընդմիջումն ավարտելուն պես «Ազգը», որն այսօրվանից լույս է տեսնում իբրև շաբաթաթերթ, բացառիկ մատչելիությամբ ընթերցողին պարզաբանել է կուտակայինի էությունը, դրական և բացասական կողմերը՝ վերնագրում եզրակացնելով, որ «Կուտակային համակարգը «հնարավորությունների պատուհան է» Հայաստանի համար»:
«Իրատես դե ֆակտոն» մեջբերում է Արթուր Բաղդասարյանի՝ «Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումը քաղաքական անհրաժեշտություն է» և Արտեմ Ասատրյանի՝ «Ակնհայտ է, որ չի կարելի հետաձգել այդ բարեփոխումը», խոսքերը:
«Այդ ի՞նչ եղավ, որ ՀՀԿ-ն շեղվում է նախագահի և իր տված խոստումներից» վերնագրով հոդվածում «Ժամանակը» հիշեցնում է, որ վաղվանից պոլիկլինիկաների մի շարք հետազոտությունների համար համավճար է ներդրվելու:
ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն զգուշացնում է, որ եթե իշխանությունների գործողությունների «տրամաբանությունը չփոխվի», ապա դրան կարող է հաջորդել «ժողովրդական զանգվածների տարերայնորեն փողոց դուրս գալը»: Ատենապետը, սակայն, հույս ունի, որ «մեր երկրում այնպիսի քաոսային վիճակ չի ստեղծվի, ինչպես եղավ Ուկրաինայում» («ՀԱ»):
Նույն թերթի տեղեկացմամբ հետագա ընթացք չի ստացել դեռևս 2011-ին ՕԵԿ-ի կողմից շրջանառության մեջ դրված Երևան քաղաքում խոշոր առևտրական օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու օրենքի նախագիծը՝ «Ավելի լավ է 100 հոգի ունենա մեկական խանութ, քան մեկը՝ 100»:

Նիստի արձագանքները

Տեղեկացնելով, որ Կառավարությունն իր որոշմամբ ստեղծում է երկրի երկրորդ ազատ տնտեսական գոտին, «Ժողովուրդը» շեշտում է դրա շնորհիվ աշխատատեղերի բացման հնարավորությունը, «ՀՀ»-ն՝ ոսկեգործության, ակնագործության ու ժամագործության ոլորտների զարգացման հեռանկարը, «ՀԺ»-ն՝ նախագծին սփուռքի գործարարների մասնակցությունը: «Ժամանակը», «Հրապարակը» և «ՀՀ»-ն ներկայացրել են Բնապահպանության նախարարի պարզաբանումը և յուրովի մեկնաբանել «Արարատցեմենտի» «ջրազրկման» հարցը:
«ՀՀ»-ն հոդված է նվիրել «Բագրատաշեն» և «Սադախլո» անցման կետերի արդիականացման խնդրին՝ «անհրաժեշտ գումարը 3,5 մլն դոլար է»:

Բենզինի վերադարձը

«ՀԱ»-ի տվյալով չնայած Հայաստանը դեռևս չի հասցրել անդամակցել Մաքսային միությանը, «այնուհանդերձ սկսվել է ռուսական բենզինի ներկրումը», ինչի շնորհիվ «անցած օրը» մայրաքաղաքի բենզալցակայաններում նվազել են վառելանյութի գները:
«Իրատես դե ֆակտոն» զգուշացնում է, որ չի բացառվում արտասահմանյան ավտոմեքենաների թանկացումը՝ «Խաչմերուկում դեռ կանաչ լույս է»:
«ՌԱ»-ն պատմում է, թե Կառավարությունն ինչ ջանքեր է գործադրում, որպեսզի մեր հայրենակից միգրանտները դժվարության չհանդիպեն Ռուսաստանում:

Այլևայլ

«ՀԺ»-ն մտահոգվել է Մարդու իրավունքների ԱՄՆ պետդեպարտամենտի 2013թ. զեկույցի որոշ տեղեկություններից, որոնք վերաբերում են Հայաստանին:
«Իրավունքի» ԲՀԿ-ական զրուցակիցը դեռևս հույս է փայփայում, որ ԱԺ-ում մի օր դրվելու է Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:
Արցախյան պատերազմի ակտիվ մասնակիցը, ով մարտնչել է տարբեր ճակատներում, ոչ մի կերպ չի մտաբերում, որ վերջերս ազատամարտիկներին պայքարի կոչող Սուրեն Սարգսյանը «ռազմադաշտային հրամանատար» կամ նույնիսկ ռազմիկ է եղել:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ