Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 26 փետրվարի 2014

Հանձնաժողովների լաբիրինթոսը – 2

Եթե «գազային» հանձնաժողովի ստեղծման հարցը Ազգային ժողովում գրեթե դրական լուծում է ստացել, ապա մարտի 1-ի և հատկապես «Նաիրիտի» վերաբերյալ նույնն ասել չենք կարող: Եվ այսօրվա տպագիր մամուլը ոչ միայն ներկայացրել է խորհրդարանում ծավալված քննարկումը («Առավոտ»), այլև հերթական անգամ անցել այս բազմաչարչար ձեռնարկության պատմության կեռմաններով՝ «ՀԺ», «Ժողովուրդ», «Հրապարակ», «ՀԱ»… Համատարած աղմուկի մեջ հազիվ է լսվում «ՀԱ»-ի «Ռոսնեֆտը» մտադիր է կառուցել նոր գործարան» հուսադրող ձայնը, ինչպես նաև ԱԺ նախագահի հորդորը՝ «Հարիր չէ այս ամբիոնից ամեն րոպե վարչապետի անունը հնչեցնել, մեղադրել այս կամ այն գործերի մեջ» («Հրապարակ»): Զգոնությունը չի կորցնում «Իրավունք-հետաքննությունը»՝ պարզաբանելով, թե «ինչու հենց հիմա հիշեցին «Նաիրիտի» մասնավորեցումը». որպեսզի «Ռոսնեֆտը» «էականորեն թուլացնի» այս ուղղությամբ իր գործունեությունը:

Վաղվա նիստի օրակարգն այսօր է քննարկվում
Կառավարության առաջիկա նիստի հարցերից «Հրապարակին» հետաքրքրել է «մայրաքաղաքի ուղիղ սրտում՝ նախկին «Ավիահամալիր» գործարանի տարածքում», ազատ տնտեսական գոտի հիմնելու նախագիծը: Թերթը թերահավատ է այդ նախաձեռնության հանդեպ, բայց և զինվում է համբերությամբ՝ տեսնելու, թե ինչ կստացվի դրանից:
«ՀԺ»-ն ուշադրություն է դարձրել օրակարգի այն հարցին, որով մի խումբ ԲՀԿ-ական պատգամավորներ առաջարկում են մինչև երկու տարեկան երեխայի նպաստի իրավունքով օժտել նաև չաշխատող ծնողին կամ խնամակալին: Կառավարությունը հեղինակներին առաջարկելու է խնդրին անդրադառնալ 2015թ. պետբյուջեի նախագիծը քննարկելիս:
«Ժամանակին» աննախադեպ է թվում այն դիմումը, որ Բելառուսն ուղղել է կառավարություն՝ դեսպանություն հիմնադրելու հողակտոր տրամադրել Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ «Ծառուկյանի տան մոտ»: «Ահա թե որքան ջերմ են Լուկաշենկոյի և Ծառուկյանի հարաբերությունները», - նշում է թերթը: «Ժամանակը», ինչպես նաև «ՀԺ»-ն և «ՌԱ» անդրադարձել են Մաքսային միությանն անդամակցելու նրբություններին և ՀՀ վարչապետի՝ ՌԴ կատարած այցին:

«Գործը հասավ դիվանբաշուն…»
Այո, կառավարությունը պետք է զգուշանա, որովհետև գործադիր իշանությանն անվստահություն հայտնելու խնդրով որոշել է «առանձին» զբաղվել… «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը («Ժողովուրդ»): Կուսակցության նախագահ Խ.Քոքոբելյանը մտադիր է «բոլորից անկախ» ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնություն ցուցաբերել, «քանի որ ԱԺ ոչ իշխանական ուժերին դա չի հաջողվում»: Մնում է մի վերջին քննարկում՝ և կսկսվեն գործողությունները… Այս թերթը «առաջ է մղում» Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի հարցը՝ հանգելով նորանոր եզրակացությունների:
Չի մոռացվել կուտակայինի թեման՝ «ԱՄՆ դեսպանը չի ցանկանում մեկնաբանել» («Հրապարակ»), «Պետությունը ոչ միայն չի խուսափում պատասխանատվությունից, այլև իր հերթին կրկնապատկում է կուտակվող գումարները» («ՀՀ»):
 

 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ