Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 25 փետրվարի 2014

Ինչպես խոսում ենք, այնպես էլ ապրում ենք

Որպեսզի թոռը չհայհոյի, տատը կազմում է հայհոյանքների ստվար մի ցուցակ և անգիր անել տալիս թոռանը, որպեսզի նա իմանա, թե որ բառերը չի կարելի ասել: Այս տատի դերն է ստանձնել մեր մամուլը, որն անընդհատ կրկնում և տարածում է խորհրդարանում հնչած բառերն ու արտահայտությունները՝ «Առավոտ», «Ժողովուրդ», «ՀԱ», «Իրավունք», «168 ժամ»…
Հանուն արդարության նշենք, որ այլ թեմաներ էլ կան լրատվամիջոցներում: Խնդրեմ, «գազային» հանձնաժողով՝ «168 ժամ», «ՀԺ», «Ժողովուրդ», «ՀԱ», «ՀԺ», «Նաիրիտի» հանձնաժողով՝ «Ժողովուրդ»:
ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպումը և Մաքսային միության թեման արծարծել են «ՀՀ»-ն, «ՀԺ»-ն, «Առավոտը», նաև ՀՀ երկրորդ նախագահի կարծիքը՝ «Քոչարյանը դեմ ըլլալով կողմ է Մաքսային միությանը» («Ժամանակ»):
Ուկրաինական հեղափոխությունը տպագիր մամուլում գրեթե տիրապետող է: «Առավոտը» հարցը քննարկել է քաղաքագետ Աղասի Ենոքյանի և փորձագետ Արմեն Բադալյանի մասնակցությամբ, «ՀԺ»-ն ափսոսացել, որ ի դեմս այդ երկրի «գործընկեր կորցրինք»:

Դարձյալ կուտակայինը
«Գոլոս Արմենիին» փոխանցել է ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանի կարծիքը՝ «կենսաթոշակային բարեփոխման հարցում այլևս հապաղել չի կարելի», «Նովոյե վրեմյայի» նյութը կրում է «Կենսաթոշակային հին համակարգը սպառել է իրեն» վերնագիրը:
«ՀԱ»-ն տեղակացրել է, որ «կենտրոնական բանկը փորձելու է գնաճը տեղավորել 4 տոկոսի սահմաններում», «Հրապարակը» հավաստել, որ ավանդներն աճում են «տնտեսության անվստահության հաշվին», «168 ժամն» արծարծել զարգացող երկրներից անօրինական ֆինանսական հոսքերի հարցը, «Ժողովուրդը» «բացահայտել» Որոտանի հէկը վաճառելու կառավարության որոշումը, «որը երեք ամիս շարունակ իշխանությունները գաղտնի են պահել»:
«ՀՀ»-ի հոդվածների համաձայն Մաքսային միությանն անդամակցելու դեպքում «գյուղարտադրանքի ծավալը ոչ միայն կավելանա», այլև «այս տարի տնտեսության աճը կարագանա»:
«ՀԺ»-ն հիշեցնում է, որ մասնագետ-բնապահպանները քննադատել են Թեղուտում հանքաքարի արդյունահանման ծրագիրը, մինչդեռ կառավարությունն իր առաջիկա նիստում պատրաստվում է մաքսային արտոնություն տալ «Թեղուտ» ՓԲԸ-ին: «Հրապարակը» հերթական հոդվածն է տպագրել «Օտար», ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի բելգիական հեռուստապատումի մասին:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ