Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 22 փետրվարի 2014

Եվ դուք՝ բրուտոսներ…


Միակողմանիորեն «Դեմ եմ» շարժումը հովանավորող լրատվամիջոցներն ակնհայտ շփոթության են մատնվել՝ տեսնելով, որ միջազգային կառույցները կուտակային կենսաթոշակի համակարգը ներդնելու հարցում սատարում են մեր երկրին: Հատկապես ազդեցիկ է եղել ԱՄՆ դեսպանի ելույթը երեկվա համաժողովում. «ԱՄՆ դեսպանն ընդդեմ ՀՀ բնակչության 80 տոկոսի» («Ժողովուրդ»), «ԱՄՆ դեսպանը «կողմ» է «պարտադիրին» («ՀԺ». չակերտների առատության նպատակը, հավանաբար, ընթերցողի կասկածամտությունը հարուցելն է), «Դեմ եմ»-ցիները ընդհատեցին «կուտակայինի» համաժողովը» («Ժամանակ»), «Իշխանությունը պարտադրում է ձեռնարկություններին փոխհատուցել 5 տոկոսները» («Հրապարակ»): «Կուտակայինին» նվիրված նյութերի մեծ քանակով աչքի է ընկել «168 ժամը», օրինակ՝ «Պարտադիր կուտակային համակարգի ներդրման արդյունքում միջին կենսաթոշակը կկազմի ընդամենը 40 հազար 400 դրամ»: Բայց և այնպես՝ «Նոր համակարգի ներդրումը ճիշտ քայլ է» («ՀՀ»), «Երկրի վիճակը շտկելու ճանապարհը լավ ռեֆորմներն են» («ՀԱ»):

Կտրուկ գնաճի ջատագովները
«Փորձագետները» շարունակում են պնդել, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում որոշ ապրանքների գնաճն անխուսափելի է: Թեման բազմակողմանիորեն է արծարծել «Առավոտը», որին հետաքրքրել են ոչ միայն Մաքսային միության «քաղաքական հետևանքները», այլև տնտեսական: ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանն, օրինակ, կանխատեսում է ոչ միայն «կտրուկ գնաճ», այլև անդամ երկրների շահերի բախում: Օրերս նա կարդացել է, որ «Բելառուսն ու Ղազախստանը լուրջ հակադրություններ ունեն հարկային արժութային միասնական քաղաքականություն վարելու շրջանակներում»: Մեկ այլ կուսակցական գործիչ՝ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն էլ զգուշացնում է, որ «ՌԴ-ն ավելի վճռական ու հետևողական կլինի մեր տնտեսությունն ապամոնտաժելու ուղղությամբ», և այդ դեպքում ոչ մի նամակագրություն էլ չի փրկի Հայաստանը: «Ներմուծվող կաթնամթերքի թանկացումը ևս անխուսափելի է», - «Առավոտին» ձայնակցում է «Հրապարակը»: Մինչդեռ «ՀՀ»-ն հավաստում է՝ «ՄՄ-ում տնտեսվարողների համար մրցակցային խնդիրներ չեն լինի», քանի որ «ճանապարհային քարտեզի» հետ կապված օրենսդրական փոփոխությունները չնչին են»:

Այլևայլ
«Հրապարակը», «168 ժամը», մասամբ՝ «Առավոտը», «ծեծում են» կառավարության հրաժարականի բավականաչափ ծեծված թեման:
«168 ժամը» զրուցել է անկախ փորձագետ Արտակ Քյուրումյանի հետ, ում կատարած ուսումնասիրության համաձայն «Բաց կառավարության գործընկերությոանը» 2011-ից մասնակցող Հայաստանի կառավարության գործունեության գնահատականը գոհացուցիչ չէ: «Հրապարակը» վերլուծում է հունվար ամսվա սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշները և դրանք «ոչ հուսադրող» համարում, «ՀԺ»-ն՝ անդրադառնում ամբուլատոր պոլիկլինիկաներում համավճարի կիրառմանը, ինչպես նաև «Իրան-Հայաստան» երկաթուղու շինարարությանը, որն, «իհարկե, չի իրականանալու»: «Ժամանակը» թվարկում է «ամենահարուստ կին պաշտոնյաներին», «Ժողովուրդն» ու «Գոլոս Արմենիին»՝ մատնանշում սիրիահայերին օժանդակելու կառավարության քայլերը, «Առավոտը»՝ քննարկում այն հարցը, թե «բուհերի կառավարման խորհուրդների բարձրաստիճան ղեկավարները օգնո՞ւմ են, թե՞ խանգարում»:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ