Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 21 փետրվարի 2014

Հանձնաժողովների լաբիրինթոսը

Խորհրդարանի ընդդիմադիրները ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել, թե երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար քանի խորհրդարանական հանձնաժողով է պետք ստեղծել և քանիսին՝ անձամբ մասնակցել: Առաջարկվում է ստեղծել մարտի 1-ի հանձնաժողով, կուտակայինի հանձնաժողով, գազի հանձնաժողով: Տպագիր մամուլն ինքն էլ է մոլորվել հանձնաժողովների այս «շքերթում»: Ահա վերնագրերը. «Անվստահության փաթեթը» գնալով ընդգրկուն է դառնում» («ՀԱ»), «Էլի համաձայնության չեկան» («ՀԺ»), «Նրանց խոսքը գործ չի դառնում» («Ժողովուրդ»), «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» («Հրապարակ»), «Սուրճը 3 րոպեում էր եփում, հիմա՝ 5, ճաշը՝ մեկ ժամում, հիմա՝ մեկուկես» («Առավոտ»), «Մեր գրպանները դատարկ են, դրա համար էլ կասկածամիտ ենք դարձել» (Ռոբերտ Նազարյանը՝ «ՀԱ»-ին): Էլի լավ է, որ հայրենի ընդդիմությունը կառավարության հրաժարականի հնարավորությունն ուսումնասիրող հանձնաժողով չի ձևավորում, բայց թեման մնում է՝ «Ինչո՞ւ հետաձգվեց կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը» («Ժամանակ»), «Չորս ուժերը սկի իրենք չեն հստակեցրել» («Առավոտ»): Իսկ ինչո՞ւ է այդպես: Որովհետև «քաղաքական, գաղափարական ընդդիմություն այսօր Հայաստանում չկա» (Վահան Շիրխանյանը՝ «Իրատես դե ֆակտոյին»), «Կարող է ԲՀԿ-ն շատ լավ բան է, որից ես չեմ հասկանում, բայց կուսակցություն չէ» (Պարույր Հայրիկյանը՝ «Իրավունքին»): Թեմայի ավարտին հիշողությամբ մեջբերենք «համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի» (անունը տալն այժմ ընդունված չէ) հետևյալ միտքը. եթե որևէ հարց ուզում ես իսպառ «թաղել», ապա հանձնաժողով ստեղծիր:

Բարենպաստ պայմանների սպասումով
«Իրավունքի» հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարը նշել է ՄՄ-ը Հայաստանի անդամագրումից հետո ակնկալվող երեք օգուտները՝ ծախսերի նվազեցում, ներդրումների ավելացում՝ ուղղված այն ապրանքների արտադրությանը, որոնք մտնելու են ՄՄ տարածք, ՄՄ շուկաներում գործելու բարենպաստ պայմաններ: Թերթի մի այլ հրապարակման մեջ ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հավելել է, որ անդամակցությունից հետո «եկամուտների փոփոխություններ կարող են լինել՝ հօգուտ Հայաստանի»: «ՀԺ»-ն, հակառակը, փորձել է «վերծանել» «ՄՄ-ից տուժելու մեխանիկան», թեև, իր իսկ խոստովանությամբ, ստացվել է «գաղջ կանխատեսում»:
«Հայոց աշխարհը» հայրենի տնտեսության հեռանկարների մասին զրուցել է Վազգեն Սաֆարյանի հետ («Հայաստանի տնտեսությունը նոր որակ է ստանում»), թեև մի այլ հրապարակման մեջ, վկայակոչելով ԱՎԾ հրապարակած՝ այս տարվա առաջին ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշները, նաև մտահոգություն է հայտնել, թե «Տնտեսական զարգացումները հուսադրող չեն», «Դելովոյ էքսպրեսը»՝ ներկայացրել Հայաստանի և Ղազախստանի տնտեսական համագործակցության հեռանկարների վերաբերյալ ՀՀ-ում այդ երկրի դեսպանի տեսակետները:
«ՀԺ»-ն վերստին արձագանքել է «ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» բողոքներին՝ «Դ!եմ եմ»-ը մեծ ակցիա է նախատեսում»: Թեման արծարծել են նաև «Ռեսպուբլիկա Արմենիան», «Առավոտը», որի հետ զրույցում ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանն իր ընդդիմադիր գործընկերներին հիշեցրել է կենսաթոշակային նոր համակարգի ստեղծման համատեղ աշխատանքի մասին, «Հրապարակը»:

Այլևայլ
«Իրատես դե ֆակտոն» դժգոհում է, որ կառավարության նիստից հետո հնարավորինս արագ տարածքը լքող պաշտոնյաներին «կրնկակոխ» հետևելուց և գոնե դրսում «մեկ-երկու» հարց տալուց հետո կրկին շենք մտնել ցանկացողներին անվտանգության աշխատակիցները չեն թողնում՝ պատճառաբանելով, թե նիստն ավարտվել է:
Դիլիջանի բնակիչներից մեկը իր հարևանի «ինքնակամ շինությունների» հարցը «բաց նամակով» ներկայացրել է ՀՀ վարչապետին («Հրապարակ»):
 

 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ