Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 15 փետրվարի 2014

Սերիալները «խայտառակում ռեսպուբլիկա»

Կուտակայինին դեմ արտահայտված մի երիտասարդ դերասանի հակադարձում է Խոսրով Հարությունյանը. «Ես էլ դեմ եմ քո սերիալներին, որ ապականեցին երկիրը։ Եթե դու դեմ ես ամեն արատավորին, նախ և առաջ հրաժարվիր սերիալում նկարահանվելուց…» («Առավոտ»)։ Նույն թերթի հարցին, թե որքանով է հրատապ կառավարության հրաժարականի պահանջը, Պարույր Հայրիկյանը պատասխանում է՝ «Դուք նկատի ունեք բլբլա՞լը։ Եթե դա ընդամենը զրույցի մակարդակ է, ապա ծիծաղելի է։.. Ուզում են ցույց տալ, թե գործիչ են, ինչ-որ բան են անում»։ «Ընդդիմության օրակարգում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը եղել է միշտ»,-վերհիշում է մեկ այլ քաղաքական գործիչ՝ Սամվել Նիկոյանը («ՀԱ»)։ Էդվարդ Շարմազանովն էլ չի հոգնում կրկնել՝ «Այս հարցում հստակ է ՀՀԿ-ի դիրքորոշումը. վարչապետը շարունակելու է կառավարել» («ՀՀ», «ՀԱ», «Առավոտ»)։ Այս թերթի, ինչպես նաև «Հրապարակի», «Ժամանակի», «ՀԺ»-ի զրուցակիցները փաստում են, որ չորս ուժերի շահերն այնքան են միմյանց հակասում, որ «լուրջ համագործակցություն դժվար թե լինի»։ Այս թերահավատությունը ամփոփում է «ՀԱ»-ն. «Ուրեմն կընդունի՞ երբևէ «ոչ իշխանական» քառյակը որևէ որոշում։ Չկա պատասխան։ Կհառես աչքերդ երկնքին. այստեղ էլ՝ ոչ մի պատասխան։ Միայն ամպեր են»։ Ի դեպ, մամուլն «էական շրջադարձ» չի սպասում նաև ԲՀԿ-ի այսօրվա համագումարից՝ «Ժամանակ», «ՀԺ»։

Կուտակայինի նոր դրսևորումը
«Ժողովուրդը» տեղեկացնում է, որ պարտադիր կուտակային համակարգը «հասնում է Արցախ» և, հավանաբար, ԼՂՀ-ում կգործի 2015թ. հունվարից։ Մնացածը նույնն է, «168 ժամը» ընթեցողին բացատրում է, թե «ինչպես է պետությունը տանում ձեր աշխատավարձի կեսը», Լյուդմիլա Սարգսյանը հույս տածում, թե «կվերացնեն օրենքը, երբ իշխանությունը կորցնելու վտանգ զգան» («Հրապարակ»), «Նովոյե վրեմյան» էլ փորձում է հասկանալ, թե «որն է կենսաթոշակային բարեփոխումից դժգոհելու պատճառը»։ Ահարոն Ադիբեկյանն ընդունում է, որ երկրում լարվածություն կա, բայց սոցիալական պայթյուն չի կանխատեսում («ՀԱ»)։ Այս թերթը, ինչպես նաև «ՀԺ»-ն, «168 ժամը», «ՀՀ»-ն մեջբերում են ՀՀ նախագահի երեկվա ձևակերպումը՝ «Մաքսային միությանն անդամագրվելիս կտրուկ գնաճը բացառվում է. որոշակի ապրանքներ կէժանանան, որոշները՝ կթանկանան»։

Այլևայլ
«Գոլոս Արմենիին» տպագրել է գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի «Գիտական փորձաքննությունը և թեմատիկ ֆինանսավորումը» հոդվածը, որտեղ արծարծվում է հետազոտությունների ֆինանսավորման գործող մեխանիզմների արդյունավետության հարցը։
«Ժամանակը» անդրադառնում է «Վաղարշ և որդիներ» ոսկու շուկայի սեփականատիրոջ նկատմամբ կիրառված 65 մլն դրամ տուգանքին։

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ