Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 14 փետրվարի 2014

Տարբերակ շատ կա, բայց…

Որքան էլ զարմանալի է, կառավարությանն անվստահություն հայտնելու կամ պաշտոնանկության «մղելու» տարբերակները օրեցօր շատանում են: Թվարկելով դրանցից մի քանիսը, «Ժամանակն» ինքն իրեն հարցնում է՝ «Իսկ ի՞նչ է տալու վարչապետին կամ կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծի ներկայացումը խորհրդարան» և ինքն իրեն էլ պատասխանում՝ ոչինչ, չորս ուժերի «այդ նախաձեռնությունը կդառնա ընդամենը վարչապետին քննադատելու հերթական քայլ», ինչն արվում է գրեթե բոլոր նիստերի ժամանակ: Նույն թեմայով դատողությունները «Իրատես դե ֆակտոն» եզրափակում է՝ ընդդիմության հարայհրոցը «պնդացնում է կառավարության դիրքերը», «ՀԱ»-ն՝ ընդդիմությունն ու այլընտրանքը «հասնելու» են այն բանին, որ Տիգրան Սարգսյանի կաբինետը լրացուցիչ վստահություն է ստանալու», «ՀՀ»-ն՝ Արմեն Աշոտյանի խոսքով. «Եթե անգամ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հրաժարական տա, ապա հաջորդ կառավարությունը նույնպես ձևավորելու են ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը»:

Մտքեր, մտքեր…

ԿԳ նախարարը երեկ հասցրել է արտահայտվել նաև կուտակային կենսաթոշակի վերաբերյալ, նշելով, որ համակարգի թերահավատ ընկալման պատճառն անվստահությունն է, նախ, կառավարության հանդեպ, ինչը հեշտ հակադարձելի փաստարկ է, որովհետև «40 տարվա ընթացքում կառավարություններ են փոխվելու», երկրորդ՝ պետության նկատմամբ, «ինչը ավելի դաժան մեղադրանք է», սակայն նույնպես հարց է հարուցում, թե մնացած գործառույթներում վստահողը ինչու չպետք է հավատա կուտակային համակարգին («Ժամանակ»): Թեմային անդրադարձել են ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը («ՀՀ», «Առավոտ», «ՀԱ»), պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը («ՀԱ»), «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթը: «Հրապարակի» զրուցակիցը՝ ՎԶԵԲ խորհրդատու Ջիմ Թըրնբուլը, թվարկում է մեր երկրում ընտրված համակարգի առավելությունները և դրան ներկայացվող պահանջները, ինչից հետո եզրակացնում՝ «Եթե հարցնեք ինձ՝ արդյո՞ք հայկական նախագիծը համապատասխանում է վերոհիշյալին, ես կասեմ՝ այո»:

Քննադատության «լույսի» ներքո

«Ժամանակը» Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կառավարության հաստատմանը ներկայացված օրենքի նախագծի անդրադարձը, որը ըստ թերթի նախատեսում է «մեծացնել վերահսկողությունը վճարովի ավտոկանգառների ու դրանց վճարումների հանդեպ», խորագրել է «Քաղաքապետարանը «ինտելեկտուալ» տեսախցիկներ է տեղադրել փողոցներում»: «Առավոտը» «պետության համար ծառայողներին Արաբկիր համայնքում մատչելի բնակարաններով ապահովելու» ծրագրի ու նախատեսվող պայմանների վերաբերյալ զրուցել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի հետ, «ՀՀ»-ն արձագանքել է Առողջապահության պետական տեսչության կոլեկտիվի հետ նախարար Դերենիկ Դումանյանի հանդիպման մանրամասներին («Բաց ճակատով հաշվետու լինենք ժողովրդին»), «Ժողովուրդը»՝ գրել, թե իբր «դեպի անվճար առողջապահության ծառայությունների ապահովում գնալու փոխարեն» կատարվում է «հետընթաց քայլ՝ վճարովի դարձնելով այն, ինչը մինչ այդ անվճար էր»:
«ՀԺ»-ն «վիճարկել» է ՄՄ-ը Հայաստանի անդամագրման շահավետության պնդումները, փոխարենը «խոստանալով» որոշակի ապրանքների (ավտոմեքենա, դեղորայք, սննդամթերք) թանկացման «հեռանկար», մի այլ հրապարակման մեջ էլ, որպես «ՄՄ-ից նվեր գյուղացիներին», փորձել պարզաբանել գյուղատնտեության վրա անդամակցության բացասական հետևանքները: «Հայոց աշխարհի» հետ զրույցում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը ներկայացրել է կառավարության գործունեության վերաբերյալ իր տեսակետները, անհրաժեշտություն համարելով ոչ միայն Երևանում, այլև մարզերում «փոքր ձեռնարկությունների ստեղծման բարենպաստ պայմանների ստեղծումը», «Հրապարակը»՝ հայտարարել, որ «5200 աշխատատեղ փակվել է միայն մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում»՝ հավելելով նաև մեղադրանք, թե իբր «պետությունը փոքր բիզնեսի պաշտպանության հարցում վաղուց ձեռքերը լվացել է»:

Այլևայլ

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը «Առավոտին» է փոխանցել դեռևս անցած դարի 70-ականներից փայփայած երազանքը՝ Գյումրիում գտնվող իր կիսակառույց տունը ավարտին հասցնել և կահավորել իբրև իր անցած մարզական ուղու թանգարան:
Պատասխանելով «Դելովոյ էքսպրեսի» հարցերին, դերասան և ռեժիսոր Նարեկ Դուրյանը արծարծում է նաև հայ ժողովրդի «կողմնորոշման» հարցը՝ «Բոլոր ազգերը չէ, որ ազատության համար են ստեղծված»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ