Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 13 փետրվարի 2014

Արձագանքի ուժը

Կառավարությանն անվստահություն հայտնելու խորհրդարանական 4 ընդդիմադիր ուժերի երեկվա քննարկման տարաբնույթ և «բազմասլաք» վերլուծականներն օրվա մամուլում զգալի տարածք են «գրավել»: «Առավոտը», օրինակ, թեև առաջին էջում գրել է, որ խմբակցությունները «կառավարությանն անվստահություն հայտնելու որոշումը դեռ» չունեն, այդուհանդերձ, այլ հոդվածներում շարունակել է թեման «տարտղնել» տարբեր «կողմերից» («Քաջնազարները երբեք կամավոր հրաժարական չեն տալիս», «Սերժ Սարգսյանը ոչ իշխանական ուժերից ավելի արագ կկողմնորոշվի՞»): «Հավակնոտ» հարցադրումները անպակաս են նաև «Հրապարակում» («Կարո՞ղ է արդյոք ընդդիմությունը միավորվել», «Ի՞նչն է խանգարում կառավարության իմպիչմենտին»), «ՀԺ»-ում («Վարչապետի բախտը չբերե՞ց»), «168 ժամ»-ում («Հնարավո՞ր է արդյոք նոր պետական հեղաշրջում»), իսկ «Հայոց աշխարհը» ուղղակի փոխանցել է իր ենթադրությունը, որ ըստ էության «նշված չորս ուժերը ոչինչ էլ չեն պայմանավորվել» և «դեռ երկար կպայմանավորվեն»: Թեման արծարծել է նաև «Ժամանակը», փորձելով «բացահայտել» «Քառյակին խանգարող հանգամանքները», որի պատճառով «ոչ իշխանական ուժերը» չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ»:

Կենսաթոշակային «լաբիրինթոս»

«Ժամանակի» հետ զրույցում, անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված կնճռոտ հիմնախնդիրներին, ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը վերահաստատել է, որ «օրենսդրությամբ բոլոր այն դրույթները, որոնք արգելված չեն կիրառելու տեսանկյունից, գործում են», և «ըստ գործող դրույթների» գործատուն «պարտավոր է հաշվարկել, գանձել, վճարել», թեև ՍԴ-ի որոշմամբ «դա չկատարելու պատասխանատվությունը հանված է»: Այլ հրապարակումներում թերթը գրել է, որ մանկավարժական բուհում ընթանում են «դասընթացներ՝ ինչպես կուտակել կենսաթոշակը», հավելել, թե իբր «Գրանդ Քենդիի» աշխատակցի փոխանցմամբ «թեև աշխատողների աշխատավարձից պահվում է կուտակային գումարը, սակայն տնօրինությունը կոչ է անում աշխատողներին դուրս գալ ցույցի», նաև «զգուշացրել թե կանխատեսել», թե «Կուտակայինի դեմ պայքարը կարող է վերաճել համակարգային գործադուլի. պայքարին միացել են Մետրոպոլիտենի աշխատակիցները»՝ յուրովի «արձագանքելով» «Հրապարակի» հայտարարությանը» («Մետրոպոլիտենի աշխատակիցները չեն վախենում») և «168 ժամի» «որակումներին»՝ «Կուտակային կենսաթոշակային համակարգը նման է փտած խնձորի», «Երբ իշխանությունը գործում է TEFAL-ի սկզբունքով»:

Դարձյալ «Որոտանի» մասին

«Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել է մանրամասներ Որոտանի ՀԷԿ-ի գույքի առքուվաճառքի պայամանագրից, նաև գրել, որ առաջիկայում կներկայացվեն ՀԷԿ-երի համալիր աշխատանքի՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից վերահսկման լծակները: «168 ժամը» վկայակոչել է «իր ռուսական աղբյուրները», ըստ որոնց իբր «ռուսական կողմը վերջնականապես հրաժարվել է «Նաիրիտից», և դա «պայմանավորված է» նրանով, որ «Որոտանի ՀԷԿ-ը վաճառվել է ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը»: «Նաիրիտի» թեման նախորդ ամիսների աշխատավարձի վճարման «մասով» արծարծել է նաև «Ժամանակը»:
«ՀԺ»-ն վերստին անդրադարձել է Հայաստանի և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «ՀայՌուսգազարդի»-ի առքուվաճառքի հետ կապված հարցադրումներին՝ «Իրանի գազը ճանապարհ է փնտրում»: «Ժողովուրդը» պաշտոնական վիճակագրության «մանրամասն ուսումնասիրությունից ուշագրավ փաթեթ» է «գտել». այն, որ Հայաստանը «գազ է գնում… նաև Ղազախստանից ու Թուրքմենստանից», և որ դրա «ծավալները գնալով ավելանում են»: «Հայոց աշխարհը» տեղեկացրել է, որ «Թեև խոսվում է թանկացումների նոր ալիքի մասին», այդուհանդերձ «Կենտրոնական բանկը կանխատեսում է գնաճի նվազում»:

Այլևայլ

«Առավոտը» զրուցել է «Ավենյու Քընսալթինգ գրուպ» ընկերության աշխատակցի հետ՝ «3 միլիոն զբոսաշրջիկ կբերենք, եթե տուրիստական պրոդուկտները ճիշտ մատուցենք»:
«168 ժամը» ներկայացրել է «Արևելյան գործընկերության 20 կետերը՝ Վիլնյուսից հետո», ըստ թերթի վկայակոչման՝ «ամբողջությամբ»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ