Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 8 փետրվարի 2014

Եթե նա ղեկավար լիներ

Գործարար Սիլվա Համբարձումյանը «շարունակում է վստահաբար պնդել, որ Մաքսային միությունը Հայաստանի համար լավագույն ընտրությունն է» և չի հավատում Էկոնոմիկայի նախարարին և փոխնախարարին, թե իբր անդամակցությունից հետո թանկացում է սպասվում։ Եթե տիկինը ղեկավար լիներ, ապա նշված պաշտոնյաներին անգամ «մի ժամ» չէր պահի, քանի որ մտահոգվելու որևէ պատճառ չկա («Ժամանակ»)։ Տիկնոջ տրամաբանությամբ, եթե պաշտոն ունենար, ապա պաշտոնանկ կարվեր նաև ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, ով նույնպես համոզված է, որ ՄՄ անդամակցությունը հանգեցնելու է «որոշակի ապրանքատեսակների» թանկացման («168 ժամ»)։ Այս թերթը դժգոհ է նաև պետական ծառայողների համար մատչելի բնակարաններ կառուցելու կառավարության ծրագրից, չնայած թղթակցին սկզբում «թվացել է, թե վատ ծրագիր չէ»։ Երկար-բարակ մտածելուց հետո նա հանգել է այն համոզման, որ ծրագրից միայն «կշահի ֆինանսական՝ բանկային հատվածը»։ Կառավարության նիստի այլ հարցերի (ֆինանսական աջակցություն թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին, զինծառայողների համար դեղորայքի ձեռքբերում) անդրադարձել են «Ժամանակը» և «ՀԺ»-ն։ «Հրապարակը» նկատել է, որ «շտեմարանների բիզնեսը», որն անցանկալի էր համարել վարչապետը, շարունակվում է։

Հատուկ ուշադրություն
«Առավոտ» թերթը, հատկապես վերջին 9 ամսվա ընթացքում, երբ փոխվել է ղեկավարությունը, ուշադիր է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նկատմամբ։ Այսօրվա համարը սկսվում է նախարարի առօրյայի նկարագրությամբ և ավարտվում նախարարի տեղակալի հարցազրույցով։ Իսկ ահա մշակույթի նախարարը երեկ լրագրողներին է ներկայացրել ոլորտի 2014թ. գերակայությունները («ՀՀ», «Հրապարակ»)։ Շարունակում է հրատապ մնալ կուտակային կենսաթոշակի թեման, որին անդրադարձել են «168 ժամը», «Ժողովուրդը» և «Հրապարակը», որը պնդում է, թե խնդրո առարկայի վերաբերյալ «գաղտնի քննարկում» է եղել ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։ Այս թերթն, ի դեպ, տեղյակ է Կենտրոնական բանկի «եռամսյակային կտրվածքով» իրականացրած վերջին հետազոտությանը, որը վկայում է վերջին մեկ տարվա ընթացքում «մարդկանց կյանքի որակի» անկումը։ Սոցիալական վիճակի վատթարացում է արձանագրել նաև «ՀԺ»-ն, իսկ ահա «ՀՀ»-ի տեղեկացմամբ ԱՄՀ-ի հետ իրագործվելիք «Երկարաձգվող ֆինանսավորում» ծրագրի ավարտին ակնկալվում է, որ «Հայաստանը դուրս կգա միջին եկամուտ ունեցող երկրների ցանկից», տնտեսական կայուն աճ կապահովի։

Այլևայլ
Ամենայն հավանականությամբ «ՀԺ»-ն էլ չի կարողանա վերհիշել, թե քանի անգամ է «գուժել» վարչապետի հրաժարականի հնարավորությունը։ Ահա այսօր էլ առաջին էջից սկսած խնամքով դասդասվել է միջոցառումների այն հերթականությունը, որ գործադրելու են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն՝ հասնելու իրենց բաղձալի նպատակին։ Վարչապետից դժգոհ է նաև «Ժողովուրդը». այս թերթի կարծիքով կառավարության ղեկավարը պետք է գնար ոչ թե Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարություն, այլ «Տավուշի գյուղեր՝ տեղում ծանոթանալու բնակիչների ապրելակերպին»։
«Առավոտը» նույնպես դժգոհ է, բայց ոչ թե վարչապետից, այլ նրա խնամուց. խնդիրը վերաբերում է վիճահարույց մի հողակտորի։

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ