Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 7 փետրվարի 2014

Մաքսային միության խնդիրը

Մամուլի որոշ միջոցներ գրեթե համոզված են, որ Մաքսային միությանն անդամակցելուն պես Հայաստանը գնաճի ճահիճն է սուզվելու: «Ժամանակը» ենթադրում է, որ երկրի տնտեսությունն այդ անդամակցությունից «լուրջ վնաս» է կրելու, թեև «որոշ հարցերում» կարող է նաև օգտվել: Թերթի համար պարզ է , որ ԵՄ ազատ առևտրի համաձայնագիրը, վնաս չտալով, «անհամեմատ ավելի շատ» օգուտ էր տալու: «Իրավունքն» իր վերլուծականը վերնագրել է «Գնաճի ուրվականը»՝ որպես ՄՄ-ի հիմնական հակաքարոզ» և հորդորել է նկատի առնել, որ ՄՄ-ն «Հայաստանի առաջ բացում է մոտ 200 միլիոնանոց շուկա, ինչը չունենք այսօր և ինչը ոչ մի կերպ մեզ չէր տալիս եվրաասոցացման գաղափարախոսությունը»: Էկոնոմիկայի նախարարի երեկվա մամուլի ասուլիսը տարբեր կերպ են դիտարկել «ՀԺ»-ն, «Իրատես դե ֆակտոն», «Հրապարակը», «Ժողովուրդը» և «ՀՀ»-ն:

Գազի խնդիրը – 2

«Հայոց աշխարհի» հետ զրույցում ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանը և Սուքիաս Ավետիսյանը ներկայացրել են խորհրդարանի վերջին քառօրյայի «գազային կրքերի» վերաբերյալ իրենց տեսակետները, Գագիկ Մինասյանը՝ «սահմանից մինչև սպառողին հասնելը գազի կրկնակի թանկացման» պատճառները: «Իրավունքը» Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից իմացել է, որ «Շուրջ վաթսունհինգ հազար անապահով ընտանիք գազի դիմաց վճարում է հարյուր դրամ», «ՀԺ»-ն՝ փորձել «ապացուցել», թե իբր «գործող իշխանությունը դիտավորյալ մեծացնում է Հայաստանի կախվածությունը ռուսական գազի գնից» («Գազային աֆյորաներ»), մի այլ հրապարակման մեջ էլ, վկայակոչելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությունը, թե «առաջիկայում ԱԺ-ում կստեղծվի հայ-ռուսական գազային համաձայնագիրը քննարկելու հնարավորություն, այն անվանել է «անակնկալ զարգացում», որին «ձայնակցել» է նաև «Ժամանակը» իր «յուրօրինակ» ակնարկով՝ «ԱԺ նախագահի անակնկալը վարչապետին»: Թեման արծարծել է նաև «Իրատես դե ֆակտոն»:


Կուտակայինի խնդիրը

«Չենք զիջելու, չենք նահանջելու մինչև օրենքի վերջնական կասեցում» խորագրով հոդվածում «Հրապարակը» ներկայացրել է կուտակային կենսաթոշակի դեմ բողոքող քաղաքացիների երեկվա բողոքի ակցիայի մանրամասներ: «Հայոց աշխարհը» նկատել է, թե «Հակակուտակային «Դեմ եմ» շարժումը փորձում է թափ հավաքել», «Առավոտը» նախ հորդորել է, թե «Ճնշելը հիմարություն է», հետո, մի այլ հրապարակման մեջ, գրել ուսանող-աշխատողներից սոցվճարի գանձման մասին՝ հընթացս նշելով, թե «նրանք չնչին եկամտով աշխատում են, որ ուսման ու վարձով բնակարանի վարձը վճարեն»: Կուտակայինի թեման արծարծել են նաև «Ժողովուրդը» («Ժողովրդին մաշկում, գրպանահատում են», «Պատգամավորի աշխատավարձից արդեն «պահել» են») և «Դելովոյ էքսպրեսը»:

Այլևայլ խնդիրներ

«Ժողովուրդը» պնդում է, որ Որոտանի հէկ-ի վաճառքը կառավարությունն իրականացրել է՝ շրջանցելով օրենքը, ինչի համար, «Հրապարակի» կարծիքով, «8-10 տարվա պատիժ է հասնում»: Այս վերջին թերթը հետահայաց վերլուծության է ենթարկել Վանաձորում տեղի ունեցած վթարի պատճառն ու հետևանքները, տեղեկացրել, որ կառավարության երեկվա նիստի որոշմամբ «Ֆլեշ» ընկերությանը այս տարվա դիզվառելիքի մատակարարման «պատվեր» է տրվել այն դեպքում, երբ, իբր, անցած տարվա համանման ծրագրից պահեսում է մնացել դիզվառելիքի 23 տոկոսը:
Հետևելով մնացած ԶԼՄ-ներին, «Դելովոյ էքսպրեսը» նույնպես ազդարարել է, որ «Հայկական պլանշետը իրականություն է դարձել», Վարդան Բոստանջյանը «քնարական բնույթի» է համարել տնտեսական մրցունակության խաղի կանոնները խախտող տնտեսվարողների պատժամիջոցները («ՀԱ»), «Իրատես դե ֆակտոն» հարցազրույց է արել Ժիրայր Լիպարիտյանի հետ՝ «Քոչարյանի 10 տարիները մեզ համար կորսված, նույնիսկ վնասակար տարիներ էին և´ պետականության կառուցման տեսակետից, և´ տնտեսության»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ