Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 5 փետրվարի 2014

Իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը

«Ժողովուրդի» հետ զրույցում ՀՀԿ-ական խորհրդարանական Սամվել Նիկոյանը անդրադարձել է կառավարության գործունեության տարբեր գնահատականներին, կարևորել, որ ՀՀ արտաքին պարտքը «գտնվում է թույլատրելիի սահմաններում» և ներկայացրել տնտեսական աճի մասին իր դիտարկումը. «Մեր ուզած զարգացումը չէ, բայց 3,5 տոկոս տնտեսական աճ կա, չէ՞»: «Հայոց աշխարհում» Խոսրով Հարությունյանը կառավարության գործունեությունը գնահատելիս առաջարկել է «իրերն իրենց անուններով կոչել» և ըստ այդմ պարզաբանել «գազային պայմանագիրը», էներգակիրների տրամադրման խնդրում դիրքորոշումները և «մեր տարածքում… գերտերությունների համագործակցության պայմանների ստեղծման» գործընթացները:
«ՊԵԿ-ը պետք է էլեկտրոնային հաշվետվության մեջ փոփոխություն կատարի. ՍԴ-ի որոշումից հետո կատարելով պարտադիր կուտակային վճարների գանձում՝ գործատուները խախտում են ՀՀ աշխատանքային օրենսգիրքը». «Առավոտը» փոխանցել է ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետի նկատառումները: «ՀԺ»-ն ներկայացրել է խնդրո առարկայի վերաբերյալ ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության պարզաբանումները, «Ժամանակը» հավելել, թե իբր «կենսաթոշակային ռեֆորմը Հայաստանում դարձել է յուրօրինակ լակմուսի թուղթ», «ստեղծվել է իսկական շիլաշփոթ, որից քաղաքացիները գլուխ չեն հանում»:

Մտորումներ ճանապարհի կեսին

«Ինչո՞ւ ենք շտապում դեպի Մաքսային միություն» խորագրի տակ «Հայոց աշխարհը» ներկայացրել է ՄՄ անդամակցության վերաբերյալ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի «զգուշավոր» տեսակետները և առաջարկը՝ «ճիշտ կլինի… կիրառել այնպիսի գործիք, ինչպիսին հանրաքվեն է»: «ՀԺ»-ն հավելել է, թե իբր «Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ կան», ու «դրանք և´ ներքին են, և արտաքին»:
«Հրապարակը» անդրադարձել է Հայաստան ներմուծվող գազի որակին, «Ժամանակը»՝ «գազային խնդիրների հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու»՝ խորհրդարանում երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներին՝ կանխակալ եզրահանգմամբ թե՝ «ՀՀԿ-ն և ՕԵԿ-ն այսօր կտապալեն ոչ իշխանական խմբակցությունների առաջարկը»:

Այլևայլ

«Հրապարակը» հունվար ամսվա սպառողական գների ինդեքսի վերաբերյալ ԱՎԾ հրապարակման անդրադարձում մտահոգություն է հայտնել, որ «պարենային ապրանքների գները դեկտեմբերի նկատմամբ աճել են ևս 5,3%-ով» («Մի կեր, մի ծխիր, մի տաքացիր ու մի լողացիր»):
«Հայոց աշխարհը» վերստին «քննության առարկա է դարձրել» Սևանա լճից ջրառի ավելացման հիմնահարցը, ներկայացնելով նաև բնապահպանների մտահոգությունը:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ