Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 4 փետրվարի 2014

Սեփական վիճակագրություն

Ինչպես «մեզնից յուրաքանչյուրը», այնպես էլ «Հրապարակն» ունի իր սեփական վիճակագրական ծառայությունը, որի տվյալները «երբեմն ավելի ցնցող ու վախեցնող են»: Ահա խնդրեմ. «Ռեստորանի սեփականատերը» թերթին պատմել է, որ հաճախորդները «զգալիորեն պակասել են, եկամուտը՝ նվազել: «Մեծ արտադրության» կազմակերպիչն իր հերթին ասել է՝ «վաճառքի ծավալը կրճատվել է, չգիտեմ ինչ անեմ»: Անգամ «Հրապարակի» վարսավիրն է բողոքել, որ «հաճախորդների մի մեծ խումբ գնացել է երկրից, գործը պակասել է»: Իսկ այն ցնցող փաստը, որ «կրպակներում սկսել են հատիկով ծխախոտ վաճառել», թերթին ստիպել է բացականչել՝ «Այս ո´ւր ենք գլորվում»: Կան այլ «վախենալու» ցուցանիշներ ևս. «նվազում է ծնելիությունը» («Ժամանակ»), «սնանկացման վտանգի առջև են հայտնվել ձկնաբույծները» («Ժողովուրդ»), «Աստծո հույսին» է մնացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը. համենայն դեպս, այս կարծիքին է համայնքի ղեկավարի աշխատակազմի նախկին քարտուղարը (!), ումից բացի «Իրատես դե ֆակտոն» այլ զրուցակից չի գտել:

Կենսաթոշակը և նրա խորհուրդը

Անդրադառնալով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների ժամանակավոր կասեցման ՍԴ որոշմանը և պարտադիր կուտակային վճարների գործընթացին, «Առավոտը» փոխանցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեսակետը, ըստ որի «ցանկացած պարտաճանաչ գործատու պետք է կատարի օրենքով սահմանված իր գործառույթները» («ՍԴ որոշումը, ըստ էության, չի նշանակում, որ փոխանցումներ չպետք է կատարվեն»): «ՀԺ»-ն հավելել է, թե «նախարարը, փաստորեն, խնդիրը տեղափոխում է բարոյական հարթություն՝ գործատուներին կարծես թասիբի գցելով ու շարունակ կրկնելով, որ պարտաճանաչ գործատուն չի առաջնորդվում տույժ լինել-չլինելու հանգամանքով», «168 ժամը» «ավելի հեռուն է գնացել» և փորձել հիմնավորել, որ իբր իրականում համապատասխան կենսաթոշակային հիմնադրամին փոխանցվող քաղաքացու վճարին «պետությունը ոչինչ չի տրամադրում», քանի որ տվյալ հիմնադրամի կառավարիչը «հավաքված ընդհանուր գումարի կեսով գնելու է պարտատոմսեր», ինչն էլ նշանակում է, թե «պետությունը օրենքի ուժով մեր հաշվին միջոցներ է ապահովում ՀՀ բանկերի համար»:

«Ճանապարհային քարտեզի» աշխարհագրությունը

«Հայոց աշխարհը» տեղեկացրել է, որ հաստատումից հետո կառավարությունը հրապարակել է ՄՄ-ը Հայաստանի անդամակցության «Ճանապարհային քարտեզը», որտեղ ներկայացված է «պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույցը»: «Իրավունքը» հավելել է, որ «Կարծիքը, թե Հայաստանը ՄՄ անդամ կդառնա մայիսին, ավելի է հաստատվում»: «Առավոտը» անդամակցության տնտեսական հետևանքների շուրջ «Դեմ առ դեմ» հաղորդաշարում Վարդան Բոստանջյանի և Թաթուլ Մանասերյանի քննարկումը ներկայացրել է «ՄՄ. դա՞ռը, թե՞ քաղցր պտուղներ» խորագրի տակ, մի այլ հրապարակման մեջ «չմոռանալով» նաև զետեղել Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի տեսակետը, թե «Ճանապարհային քարտեզը» «խփում է» ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու գրպանին», այն «լրացուցիչ բեռ է Հայաստանի համար»: Թեման արծարծել են նաև «Ժամանակը» («Մաքսային մղձավանջ. ինչ է նախանշում ՄՄ անդամակցության «Ճանապարհային քարտեզը») և «ՀԺ»-ն («Գտնելով կորցնելու ենք»):

Անձնական անբարեհաճության պտուղը

«Գոլոս Արմենիին» նկատել է, որ կառավարության ս.թ. հունվարի 23-ի նիստի՝ ընկերություններին հարկային արտոնություն տալու որոշումն ընդունվել է «անբարեհաճության մթնոլորտում», երբ պետական երկու պատկառելի կառույցներն իրենց սուբյեկտիվ հակակրանքը փոխադրում են կառավարական կարևոր որոշումների ասպարեզ. խոսքը վերաբերում է Ֆինանսների նախարարությանը և ՊԵԿ-ին:
Խորհրդարանի վերջին օրերի անցուդարձը ուշադրության կենտրոնում են պահել «Ժողովուրդը» և «Հրապարակը»: Ի դեպ, այս թերթերը մեծ եռանդ են դրսևորում, որպեսզի «ֆեյսբուքյան» մտքերը տեղափոխեն իրենց էջեր:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ