Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 31 հունվարի 2014

Սևանի ահագնացող հոգսը

Ջրտնտպետկոմի նախագահը համոզված է, որ «Սևանը մեզ առաջիկա տարիներին էլ ձեռք կմեկնի» («ՀՀ»), այսինքն՝ «կհամաձայնի» 170 մլրդի փոխարեն տարեկան 240 մլրդ խորանարդ մետր ջուր տալ «պապակ արտերին»: Կառավարության երեկվա նիստի այս հարցին են արձագանքել նաև «ՀԺ»-ն («Սևանա լճին են ապավինում»), «Իրավունքը» («Ձկնաբուծարանների գործունեության տխուր հետևանքներից մեկը»): Հաջորդ աչքի զարնող թեման Որոտանի ՀԷԿ-երի սեփականաշնորհումն է: «Առավոտը» «բացահայտել» է, որ համակարգը ձեռք բերած ամերիկյան ընկերության կառուցվածքում կան «այնպիսի ընկերություններ, որոնք գրանցված են նաև օֆշորային գոտում» և եզրակացրել՝ «ընդհանուր առմամբ օֆշորային գոտին այնքան էլ վատ բան չէ»: «Ժամանակը» գոհունակությամբ հավաստում է, որ Որոտանի ՀԷԿ-երի սեփականաշնորհումը «Հայաստանի եզակի հաջողված գործարքներից է»: Բնականաբար, հակառակ կարծիքի է Հրանտ Բագրատյանը. «Տպավորություն ունեմ, որ սա արվել է բացառապես ամերիկացիների «բարկությունը» մեղմելու համար» («Հրապարակ»):

Ի՞նչ է պետք Հայաստանին

Այս հարցին են պատասխանում մի շարք ճանաչված գործիչներ: «Հայաստանին հարկավոր են շատ լուրջ փոփոխություններ», ասում է հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը («Դելովոյ էքսպրես»): Այս թերթի գլխավոր խմբագիրը իշխանությանն զգուշացնում է, որ Ռուսաստանում հունվարի 1-ից գործող նոր օրենսդրությունը, որը սահմանափակում է աշխատելու նպատակով այս երկիր մուտք գործողներին, կարող է շատ լուրջ սպառնալիք ստեղծել Հայաստանի տնտեսության համար, քանի որ մեր երկրում ձևավորվել է «տնտեսության տրանսֆերտային մոդել», որը կարող է փլուզվել: «ԴԷ»-ի հաջորդ հրապարակումը հարցազրույց է գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Մերուժան Գալստյանի հետ, ում կարծիքով ագրարային ոլորտը քայքայվում է դիլետանտիզմի երեսից:
«ՌԱ»-ի տնտեսական էջը նվիրված է Հայաստանի ազատ տնտեսական գոտու ընկերությունների գործունեությանը:

Հարկային մուտքերի իրական պատկերը

«Հայոց աշխարհը» անդրադարձել է նախորդ տարվա առաջին հազար հարկատուների վճարած հարկերի վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակմանը և նշել, որ «վճարները կտրուկ ավելացել են», ըստ որում՝ «հավելյալ գումարի կեսից ավելին վճարել են ցանկի առաջին հարյուրյակում ընդգրկված կազմակերպությունները»: «Առավոտը» նկատել է, որ «հարկատուների ցանկում որոշ փոփոխություններ են եղել», և մասնավորապես «ՀայՌուսգազարդ»-ն ու «Ալեքս Գրիգ»-ը հետ են ընկել»: Հրապարակմանն արձագանքել են նաև «Ժողովուրդը» և «ՀԺ»-ն, որը ի մասնավորի նշել է նաև, թե «1000 հարկատուների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի մասին տեղեկանքը չի արտացոլում հարկային մուտքերի իրական պատկերը» և փորձել հիմնավորել:

Պարտադիր կուտակայինի ճանապարհը

«ՀԺ»-ն նախ հիշատակել է ՍԴ-ի որոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առանձին հոդվածների կասեցման վերաբերյալ, ապա հավելել, թե իբր ՊԵԿ-ը «մի այնպիսի «շուստրիություն» է մտածել հանձինս «եկամտային հարկի հաշվարկում» առկա «պարտադիր կուտակայինին վերաբերող «դաշտի», ըստ որի մինչև ՍԴ-ի վերջնական որոշումը «իր աշխատողի պարտադիր կուտակայինը» չվճարող «գործատուն պետք է վարչական պատասխանատվության ենթարկվի», թեև «տույժ տուգանքների չի ենթարկվի»: Օրենքի կիրառման և ՍԴ որոշման մեկնաբանությամբ հանդես են եկել «Իրավունքը» («Վճարե՞լ, թե՞ չվճարել, սա է խնդիրը»), «Իրատես դե ֆակտոն» («Օրենքի սառեցումը դեռ մերժում չէ»), «Հրապարակը» և «Ժողովուրդը», որը առժամանակ առաջ կառավարության նիստում հայտարարված տարածքային 10 գանձապետական բաժինների լուծարման մասին որոշման անդրադարձում էլ գրել է, թե դրա հետևանքով «200 բարձրակարգ մասնագետներ կդառնան գործազուրկ», «Հայոց աշխարհը», որի հետ զրույցում ՀԽ-ի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է «պարտադիր բաղադրիչը… տարածել 500 000 աշխատավարձ ստացողների վրա»:
«Հրապարակին» մտահոգել է, թե «Ինչու են ուշանում նպաստները», «Ժամանակին»՝ որ տակավին «զինթոշակները չեն ավելացել», «Իրավունքին»՝ որ «Տնտեսության աճը գնալով դանդաղում է», «ՀՀ»-ին՝ որ GSP+ առևտրային ռեժիմի ներդրման շնորհիվ «Զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքով հայկական ծագման 6000-ից ավելի ապրանքատեսակ կմտնի ԵՄ», և որ «Հարավային Կովկասի պետություններից միայն Հայաստանը և Վրաստանը կօգտվեն այդ ռեժիմից»:

Այլևայլ

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման հարցը վերջնական չի համարում Հանրային խորհրդի նախագահը: Խորհրդի անդամները մտադիր են հանդիպում ունենալ վարչապետի հետ՝ «Էռնեկյանին համոզելու են, որ քանդելը ճիշտ չէ» («Ժողովուրդ»):
Ֆինանսական հաշտարարի երեկվա ասուլիսից «ՀՀ»-ն այն տպավորությունն է ստացել, որ գրասենյակի գործունեությունը գոյության 5 տարում «վստահելի ու թափանցիկ» է եղել:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ