Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 30 հունվարի 2014

«Եթե Որոտանը խոսեր…»

«168 ժամը» «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերություններին «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի» վաճառքի գործարքի անդրադարձում կարևորել է, որ այն կարող է դառնալ «Եվրոպայի տարածաշրջանի ամենախոշոր գործարքներից մեկը»: «ՀԺ»-ն «կմշտել» է, թե «սա պատմության մեջ առաջին անգամ է, երբ մեր էներգաարտադրող որևէ կայան դառնում է ոչ ռուսական ընկերության սեփականություն», «Ժողովուրդը» գրել՝ «կառավարությանը այնուամենայնիվ հաջողվեց ապահովել ՀՀ էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացումը՝ գոնե այս չափով»:
Ֆինանսների նախարարի երեկվա մամուլի ասուլիսի մանրամասները «ՀՀ»-ն ներկայացրել է «Մեր տնտեսության նկատմամբ վստահություն կա» խորագրի տակ, միաժամանակ հավելելով, որ Դավիթ Սարգսյանը «դրանով է պայմանավորում եվրոպարտատոմսային շարժը»: Ասուլիսը մեկնաբանել են նաև «ՀԺ»-ն, «Ժամանակը», «Առավոտը»: «Հրապարակը» արձագանքել է լրագրողների հետ Առողջապահության նախարարի հանդիպմանը, կարևորելով, որ «Դերենիկ Դումանյանը… վերահաստատել է իր տեսակետը և կրկին դեմ արտահայտվել հեռուստաեթերում ալկոհոլի գովազդին», ինչը, ի դեպ, «հետաքրքրել» է նաև «Ժամանակին» («Ում շահերն է պաշտպանում «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունները»):

Մաքսազերծումը և մակրոտնտեսական ցուցանիշները

«Հայոց աշխարհին» հետաքրքրել է, թե արդյոք «Անխուսափելի՞ է կաթնամթերքի թանկացումը»: «168 ժամը» փորձել է պարզաբանել, թե «Որքան կկազմի մեքենաների մաքսազերծումը ՄՄ-ը անդամակցելու պարագայում», մի այլ հրապարակման մեջ էլ վերստին անդրադարձել մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների վերաբերյալ ԱՎԾ հրապարակմանը («Կայուն, անհողդողդ ու թախծոտ»): Ըստ «Ժողովուրդի» Բնապահպանության նախարարությունը թաքցնում է նախորդ երկու տարիների ջրօգտագործման տվյալները, «Հրապարակը» գործազրկությունը որակել է «առկա հիմնախնդիրներից ամենամտահոգիչը» («Շարունակենք ապրել թվերով»):

Այլևայլ

«Հայկական ժամանակը» տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեի մասին օրենքը և դրան առնչվող օրենսդրական փաթեթը կառավարությունն ուղարկել է ԱԺ և ներկայացրել իր «ծաղկաքաղը»:
«168 ժամի» հետ զրույցում DHD Contact ընկերության գործադիր տնօրեն Հակոբ Դինգչյանը պարզաբանել է, թե «Ինչ զարգացումներ կարող են ունենալ այլընտրանքային էներգիայի տեսակները Հայաստանում», ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ կենսաթոշակային բարեփոխումների և ներքաղաքական գործընթացների վերաբերյալ իր տեսակետները:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ