Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 29 հունվարի 2014

Բանակի օրվա առթիվ

Հայոց բանակին նվիրված տոնական միջոցառումների անդրադարձը օրվա մամուլում ոչ միայն զգալի տեղ է գրավել, ինչը բնական է, այլ նաև «բացահայտել» ինքնօրինակ խորհրդածություններ: «Հրապարակը», օրինակ, «այս տարի մեծ շուքով» անցկացվող միջոցառումների թվարկումը «համեմել» է «բանակում տիրող վիճակի դեմ» բողոքող «մի խումբ քաղաքացիների» կազմակերպած ակցիային կարճ արձագանքով, մի այլ հրապարակման մեջ էլ ներկայացրել ազատամարտիկներ Մյասնիկ Մալխասյանի և Սասուն Միքայելյանի տեսակետները: «Ժամանակը» իր հանգույն փորձել է պարզաբանել, «ինչպես են փչանում տոները», «Ժողովուրդը»՝ Պաշտպանության նախարարի հետ կազմակերպած բովանդակալից զրույցը խորագրել «2014 թվականը՝ արատավոր բարքերի վերացման տարի»:

Շրջանառության հարկի «փոխզիջումը»

«Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության առաջին շոշափելի հետևանքը լինելու է բազմաթիվ ապրանքների թանկացումը», հայտարարել է «ՀԺ»-ն և, որպես ասվածի հիմնավորում, հիշատակել «Էկոնոմիկայի նախարարության պատրաստած առայժմ ոչ հրապարակային փաստաթուղթը»: «Հայոց աշխարհի» հետ զրույցում ՀԳՀՄ-ի նախագահ Գագիկ Մակարյանը նշել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում դրույքաչափի փոփոխության նպատակով ընթացող գործընթացները և պարզաբանել առաջարկված «փոխզիջումային տարբերակը»: Մի այլ հոդվածում թերթն անդրադարձել է «այն օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններին», որոնք իրենց «ուղղակի կամ անուղղակի ազդեցությունն» են թողել տնտեսական աշխուժության վրա, պայմանավորելով «տնտեսական աճի» ավելի փոքր մակարդակը:

Այլևայլ

«Ժամանակը» «նկատել» է «ներիշխանական հակադրության զուգահեռ գործառույթ» և փորձել այն «բացահայտել»:
«ՀԺ»-ն ՌԴ 1-ին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոշերովի հետ զրույցը և վերջինիս «հավակնոտ» գնահատականները «ամփոփել» է «Արտագաղթ կամ ճորտատիրություն» խորագրի տակ:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ