Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 25 հունվարի 2014

Տնտեսական ակտիվության բաղադրիչները

«Վիճծառայության հրապարակած օպերատիվ տվյալների համաձյան 2013թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3,5 տոկոս», տեղեկացրել է «Հայոց աշխարհը», միաժամանակ գրել, որ թեև տարեսկզբին «ակտիվության ցուցանիշը գերազանցել էր 9 տոկոսը», սակայն «հետագա ամիսներին տնտեսությունը հայտնվեց ցնցումների մեջ», և «ակտիվությունն աստիճանաբար նվազեց»: ԱՎԾ երեկվա հրապարակումը «ՀԺ»-ն իր շաբաթօրյա անդրադարձում որակել է «Դզած-փչած» և տխուր», «168 ժամը» վկայակոչել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանին, ով «տնտեսական ակտիվության ցուցանիշի 3,5%-ը կատարյալ ձախողում» է գնահատել, «Ժողովուրդը»՝ «մտորել», թե իբր կարելի է 2013թ. սոցիալ-տնտեսական ամփոփ ցուցանիշները «ներկայացնել» «կառավարության պաշտոնանկության հիմքեր»:


ՍԴ-ն՝ լրատվամիջոցների «բազմաշերտ» մանրադիտակի տակ


«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշակի հոդվածների և կետերի գործողության կասեցման վերաբերյալ Սահմանադրական դատարանի երեկվա նիստում կայացրած որոշումը «168 ժամը» որակել է «իշխանությունների կողմից մարտավարական քայլ», որի նպատակը, ըստ թերթի, «ծավալվող դժգոհության ալիքը» «մեղմելն ու չեզոքացնելն է»: «ՀԺ»-ն որոշման հետևում «օտար խաղեր» է փորձել «նշմարել» («Ինչ խաղ է խաղում ՍԴ-ն»), «Ժամանակը» այն իր հանգույն որակել է «մասնակի հաղթանակ», որը, ըստ պարբերականի մի այլ հրապարակման, «զգոնություն է պահանջում», «Առավոտը»՝ քննարկման առարկա դարձրել երկարաժամկետ ծրագրեր կազմելու անհրաժեշտության հիմնահարցը և «կուտակայինի լուծումը» տեսել «խորհրդարանական բոլոր խմբակցությունների կողմից համաձայնեցված» և «Սահմանադրությանը համապատասխանող որոշում ընդունելու մեջ»: Թեմային արձագանքել են նաև «Հրապարակը» և «Գոլոս Արմենիին»:


Այլևայլ


«168 ժամը» «գուժել» է, թե իբր «մարտի 1-ից «Նաիրիտը» կարող է փակվել»:
«Հրապարակը» արձագանքել է Արամ Աբրահամյանի՝ թուրք ազգայնականի «հայաստանյան արկածների» մեկնաբանությանը և ենթադրել, թե լրագրողը վերջինիս «ինչ որ բանի հետ է շփոթում»:
«Առավոտը» և «Ժամանակը» շարունակել են «թեժ պահել» ՀՀ 2-րդ նախագահի գնահատականների շուրջ ծավալված «ներքաղաքական բազմախոսությունը»:
«Հայոց աշխարհը» գրել է, որ կառավարությունը «նախատեսում է ընդլայնել դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը», սակայն նաև զգուշացրել, որ դրանից հետո հնարավոր «թանկացումների պատճառը կլինի ոչ թե դրոշմակնիքի գինը», այլ «ստվերային շրջանառությունների բացահայտումը»:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ