Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 24 հունվարի 2014

Օրակարգ

Խոսքն, անշուշտ, վերաբերում է կառավարության երեկվա նիստի օրակարգին, որի հարցերի զգալի մասը արձագանք է գտել մամուլում: «ՀԺ»-ն այն տպավորությունն է ստացել, թե իբր գործադիրը «փորձում է ամեն կերպ փակել» թանկարժեք մետաղների, քարերի վաճառքի թեման: Թերթն ինքնատիպ մեկնաբանություն է տվել նաև տոնացույցում ուսանողության օր նախատեսելու օրենսդրական նախաձեռնության «ԲՀԿ-ական տարբերակի» մերժմանը և «Դիլիջան» բժշկական կենտրոնի օտարմանը «Իռ-Վինգ» ՍՊԸ-ին, որի թիկունքում «ՀԺ»-ն տեսնում է առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանին, Տավուշի ներկայիս մարզպետին և Դիլիջանի ներկայիս քաղաքապետին:
Մի շարք ապրանքատեսակներ դրոշմապիտակավորելու որոշմանն արձագանքել են «Առավոտը» («Եթե այդ ապրանքները թանկանան, ուրեմն իրոք ստվերում են աշխատել») և «Իրատես դե ֆակտոն» («Կրկին ստվերի մասին»): Այս վերջին թերթը գրում է «էներգակիրների շարունակվող անվերահսկելի թանկացման» մասին և վարչապետից «կարեկցանք և հոգածություն» է ակնկալում սոցիալապես «շատ խոցելի» խավի նկատմամբ:
«Իրավունքը» նկատել է, որ նախարարություններն «այնքան էլ չեն շտապում» կատարել մամուլի միջոցով 2014-ի գերակա ուղղությունները հանրությանը ներկայացնելու վարչապետի «պարզ հանձնարարականը»:

Համակարգ

Կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրումն «Իրատես դե ֆակտոյի» կարծիքով կատարվում է «զրոյական վստահության պայմաններում»: Մի քանի օր առաջ այդ թեմային անդրադարձել էր ռուսական «Նեզավիսիմայա գազետան». այսօր այդ հոդվածն արտատպել է «Դելովոյ էքսպրեսը»:
«Իրավունքի» դիտարկմամբ Մաքսային միությանն Հայաստանի անդամակցության ժամանակացույցը մոտենում է խորհրդարանական քննարկման փուլին, «Առավոտն» էլ նկատում է, որ «ՌԴ-ում ներգաղթյալների մնալու կարգի փոփոխությունը լուրջ քաղաքական պատճառներ ունի»:
«ՌԱ»-ն տեղեկացնում է, որ բիզնեսի վարման պայմաններով Հայաստանը առաջինն է ԱՊՀ երկրների թվում և անհրաժեշտ է համարում «պահպանել նվաճած դիրքերը», իսկ «ՀԱ»-ն արձանագրում է, որ գործազրկության մակարդակով (18,6 տոկոս) «Հայաստանը հետ է թողել հետխորհրդային բոլոր երկրներին»:

Ճիշտ ճանապարհը

ՀՀ երկրորդ նախագահ-կառավարություն հեռակա բանավեճի վերաբերյալ գործող նախագահի կարծիքը աշխուժացրել է թեման, որն արծարծել են «Առավոտը», «Ժողովուրդը», «Ժամանակը», իսկ «Իրատես դե ֆակտոն», փաստելով վարչապետի դեմ «ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի նախաձեռնած քաղաքական «պրեսինգը», նկատում է, որ մեզանում «քաղաքական պայքարի տրամաբանությունը զուրկ է ակզբունքայնությունից և փաստարկվածությունից»: Իբրև դրա «ամենավառ օրինակ» թերթը նշում է այն տեղեկությունը, թե իբր «Ադրբեջանում անհանգստացած են երկրորդ նախագահի հնարավոր վերադարձից»: «Հրապարակը», հակառակը, գտնում է, որ «իշխանությանը ձեռնտու է խոսել Քոչարյանի վերադարձի մասին»:

Մի վախեցիր

«Առավոտը» կոչ է անում «չվախենալ ազգայնականներից»՝ նկատի առնելով թուրք գործչի այցը Հայաստան և շփումը վարչապետի և կաթողիկոսի հետ: «Ժողովուրդը» վրդովված է՝ «Իսկ ինչո՞վ էր զբաղված ազգային անվտանգությունը»:
«Իրավունքի» զրուցակից Գևորգ Յազջյանը «անիմաստ է համարում» ՀՀ-ն Արևելյան Հայաստան վերանվանելու Ա.Աշոտյանի առաջարկը՝ հորդորելով, որ դրա փոխարեն հարկ է հայոց դպրոց կառուցել, «հարգել հայոց լեզուն»:
«ՌԱ» հանգամանորեն անդրադարձել է կրթության նախարարի մամուլի ասուլիսին, իսկ «Իրատես դե ֆակտոյի» հարցերին պատասխանել է գիտության պետական կոմիտեի նախագահը:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ