Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 22 հունվարի 2014

Ի՞նչ են ասել Ջոն Լոքը և Գնեոս Պոմպեոսը

Հայրենի իրականությունը, ինչպես նաև եվրոպական արժեքներն ավելի լավ հասկանալու համար «Առավոտի» գլխավոր խմբագիրն առաջարկում է դիմել 17-րդ դարի անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքի օգնությանը. «Գործադիր և օրենսդիր իշխանությունը չպետք է գտնվի միևնույն ձեռքում, այդ դեպքում իշխանության կրողները կընդունեն միայն իրենց ձեռնտու օրենքներ և կկատարեն դրանք, ընդհանուր օրենքներից իրենց համար բացառություն կանեն, ինչպես նաև այլ ձևերով կօգտագործեն արտոնություններն իրենց մասնավոր շահի համար՝ ի վնաս ընդհանուր օգուտի»:
Երկրի գլխավոր մարքսիստը պատմության ավելի հին շերտերն է թափանցում և վերջին հանրահավաքի բուն կազմակերպիչներին նկատի առնելով վերհիշում է «Պոմպեոսի հայտնի խոսքը՝ բանը հասավ դեղնակտուցներին, քաղաքական անչափահասներին»: Գլուխ խոնարհելով երիտասարդության առջև, Դավիթ Հակոբյանը բացականչում է՝ «Բա ո՞ւր էին ազգի քաղաքական ուղեղները» («Առավոտ»):
Մարքսիստի մտքերը շարունակում է «Հրապարակը». «Շատ ծիծաղելի է, երբ քաղաքական ուժը քայլում է շարժման հետևից, ինչպես սայլի հետևից կապված ձին»:
Դասականների մեջբերումներն այսքանով ավարտվում են, իսկ պարտադիր կուտակայինին այս անգամ անդրադառնում են Ահարոն Ադիբեկյանը. «Հինգ տոկոսը մեծ գումար չէ, մի անգամ հյուր գնալու ծախս է» («Առավոտ», «Իրավունք-հետաքննություն») և նախարար Արտեմ Ասատրյանը («ՀՀ», «Առավոտ»):

Հույսը վերջինն է մեռնում

«ՀԺ»-ի փոխանցմամբ հայտնի քառյակը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», շարունակում են փայփայել մի օր կառավարության հրաժարականը «վայելելու» հույսը: Նրանք փակ նիստեր են անում, մտմտում իրենց անելիքը, «որոշակի հարցեր» ճշտում: ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով քաղաքական կուսակցություններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չեն կարող միավորվել, քանի որ «նրանց ծրագրերն ու մոտեցումներն ուրիշ են, նրանք ընդհանուր ճանապարհ չունեն» («Ժամանակ»): Թերթը նաև փորձում է պարզել, թե «ի՞նչ մոգական ուժ ունի վարչապետի պաշտոնը մեր երկրում»:
Իսկ ահա ՕԵԿ խմբակցության քարտուղարը, ըստ «ՀԱ»-ի, «համաձայն չէ, թե կառավարության նկատմամբ անվստահությունը գնալով խորանում է»:

Բեկումնային փոփոխության սպասումը

«ՀԺ»-ն արձագանքել է կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված մի շարք նախագծերին, «Ժամանակը» նշել, թե Առողջապահության նախարարությունը հապաղում է փոխել «Գովազդի մասին» օրենքում մի խումբ ՀՀԿ-ական պատգամավորների հեղինակած փոփոխության վերաբերյալ եզրակացությունը:
«ՀՀ»-ն փոխանցել է Financial Times պարբերականի հոդվածագրի տեսակետը, ով հայկական պլանշետի գաղափարը համարել է հավանական, նկատի ունենալով, որ «Հայաստանը ԽՍՀՄ երկրների շարքում ամենաշատ գիտնականներն ու մասնագետներն է ունեցել»: Կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետի երեկվա ասուլիսի անդրադարձը «Հայոց աշխարհը» խորագրել է «Տարին բեկումնային չի լինի ավիացիոն շուկայի համար», «ՀՀ»-ն կանխատեսել է, որ «Ոլորտի ազատականացման ճանապարհին 2015թ. քաղավիացիայում ռեկորդային փոփոխություններ կարձանագրվեն», «Հրապարակը»՝ փորձել «թեժ» քննության առարկա դարձնել Արտյոմ Մովսիսյանի հայտարարությունը օդանավակայանի հին շենքի քանդման վերաբերյալ՝ «Զվարթնոցը» քանդում են՝ շրջանցելով վարչապետի հանձնարարականը»:
«Ժողովուրդը» վերստին ներկայացրել է շրջանառության հարկի վերաբերյալ իր նկատառումները, հավելելով, թե իբր «բազմաթիվ մասնագետներ ահազանգում են, որ այս օրենքը փոքր ու միջին բիզնեսի համար կործանարար է»: Մի այլ հրապարակման մեջ թերթը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանը չի մասնակցելու Դավոսի տնտեսական համաժողովին:

Ճաշակն ընկեր չունի

Իր ընթերցողի համար շնորհակալ գործ է արել «Հրապարակը»՝ ի մի բերելով 2013թ. ընթացքում Հայաստանի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների զեկույցներն ու Հայաստանից դուրս իրականացված հարցումները: Նախաձեռնության ինքնատիպությունն այն է, որ թերթն ընտրել է միայն այն զեկույցները, որոնց համաձայն երկիրը հետընթաց է արձանագրել: Գործընկերոջից հետ չի մնացել «ՀԺ»-ն՝ ըստ «ճաշակի յուրո» հատվածներ տպագրելով Human rights watch իրավապաշպան կազմակերպության 2014թ. տարեկան զեկույցի Հայաստանին վերաբերող մասից:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ