Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 17 հունվարի 2014

Խմորի և ջրի համամասնությունը

Արդեն ակնհայտ է, որ ՀՀ վարչապետ-երկրորդ նախագահ բանավեճի «խմորը» շատ ջուր է վերցնելու: Մամուլում նորանոր մտքեր են արտահայտվում. «Քոչարյանը պաշտպանության կարիք չունի»՝ Գառնիկ Իսագուլյան, «…այն կարգավիճակը, որում ուզում է մնալ Քոչարյանը, նախագահի կարգավիճակն է, բայց երկրում կա նախագահ»՝ Ազատ Արշակյան («Առավոտ», «ՀԱ»):
Ահա մի շարք կարծիքներ, որոնք տեղ են գտել «Իրավունքի» էջերում. «Քոչարյանը չի ներում այն մարդկանց, ում ինքն է «մարդ» սարքել»՝ Հովհաննես Իգիթյան, «ՀՀ ֆիննախը և ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարություն են ստացել համատեղ ստուգումներ անցկացնել քոչարյանական համարվող մի շարք բիզնեսներում»՝ «Բամբասանք» խորագիր, «Գույք՝ պարտքի դիմաց»-ից մինչև «Մեղրիի միջանցք» կես քայլ է» («…այս ողջ պատմությունը տեղափոխվում է աշխարհաքաղաքական, ավելի կոնկրետ՝ մեր երկրում ռուս-ամերիկյան երկարամյա հակամարտության դաշտ», «Հեռակա բանավեճը տանում է դեպի Քոչարյանի նշաձողի իջեցում»):
Տարաբնույթ մտքեր է փոխանցում «Ժամանակը». «Սփյուռքը որևէ կերպ չի ընդունում Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը Հայաստանում»՝ Ռուդիկ Հովսեփյան, քաղաքական մեկնաբան (ԱՄՆ), «Կարծում եմ, որ սա համաձայնեցված է Մոսկվայի հետ»՝ Վադիմ Դուբնով, «Նովոստի» գործակալության վերլուծաբան:
«Իրատես դե ֆակտոյի» կարծիքով երկրորդ նախագահի «երկրորդ գալուստը դատապարտված է», որովհետև «գրիչը» Սերժ Սարգսյանի ձեռքում է, և գրչի մեկ հարվածով բոլորը «կհարվածվեն»՝ Կարմեն Դավթյան, «…պատրա՞ստ է Ռոբերտ Քոչարյանը պատասխանել այն հարցերին, որոնք ականների պես սփռված են նրա նախագահության տասնամյակի ափերին»՝ Անահիտ Ադամյան:
«Առավոտի» գլխավոր խմբագիրն այլ առաջարկ ունի՝ «Եթե այդ առաջնորդները ցանկանում են իրար մեսիջներ փոխանցել, ապա թող հանդիպեն և զրուցեն, ոչ թե դա անեն իրենց պատգամավորների, կուսակցական ժողովների հայտարարությունների և ինքնահարցազրույցների միջոցով»:

«Ավարայրի» սպասումո՞վ…

Կառավարության երեկվա նիստը մամուլը մեկնաբանել է տարաբնույթ որակումներով. «Աշոտյանի ու ԲՀԿ-ի օրինագծերը կմրցեն ԱԺ-ում» («Ժամանակ»), «Ժողովրդի «սև սիրտն» ու կառավարության նոր տոնը» («Ժողովուրդ»), «Մայիսի 16-ը՝ նոր «Ավարայր» («ՀԺ») և այլն:
«Հրապարակը» կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված որոշումների շուրջ զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ:

Այլևայլ

«Հայոց աշխարհը», անդրադառնալով Heritage Foundation կենտրոնի «2014թ. տնտեսական ազատության ցուցիչը» ուսումնասիրության արդյունքին, ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետի տեսակետը՝ «Կառավարությունը չի անտեսում ցուցիչը, բայց չի էլ կառչում դրանից»: «Իրատես դե ֆակտոն» արձագանքել է Արարատի մարզի Այգեստանի գյուղապետարանի, թերթի բնութագրմամբ՝ «փոխանցումներում առկա քաշքշուկին»՝ հընթացս «խնդրո առարկա» դարձնելով առհասարակ գանձապետի պաշտոնի նպատակահարմարության հարցը, որը, ըստ հոդվածագրի, համահունչ է վարչապետի դիրքորոշմանը:
«ՀԺ»-ն մտահոգություն է հայտնել, թե «հեռուստատեսությունը մեզ չափից ավելի է սովորեցրել նույն մարդկանց կարծիքները լսելուն»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ