Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 11 հունվարի 2014

Օգուտի և վնասի հարաբերակցությունը

«Ժամանակն» ու «ՀԺ»-ն շարունակում են պնդել, որ Մաքսային միության տալիք օգուտը մեր երկրին անհամեմատելի է այն առավելության հետ, որ կարող էր ունենալ Ասոցացման համաձայնագիրը: Իբրև ասվածի ապացույց է հրամցվում այն, որ իբր վարչապետն էլ իր հայտնի ասուլիսում չի նշել Մաքսայինից ակնկալվող օգուտը («Ժամանակ»): Հարցին անդրադառնում է նաև «ՀԱ»-ն, ըստ որի բանակցության ընթացքում Հայաստանը հակված է մաքսատուրքերի ավելի բարձր դրույքաչափերի կիրառումից սպասվող գնաճը զսպելու նպատակով ստանալ որոշակի արտոնյալ ժամանակահատված: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն այն կարծիքին է, որ Մաքսայինին միանալու «խոշոր և կարևորագույն» որոշումը կայացնելուց հետո իշխանությունը պարտավոր էր ներկայացնել իր «քաղաքական որոշման հիմնավորումը, այդ որոշման առանձնահատկությունը, դրա առավելությունը»: Եվ ընդհանրապես, «այսօրվա իշխանությունն իրավունք չունի գլուխը հանգիստ բարձին դնելու ու քնելու» («Առավոտ»):

 Հետտոնական մտահոգություններ

Դրանք առաջին հերթին թելադրված են գնաճով: «ՀԺ»-ն թվարկում է՝ գազի և էլեկտրաէներգիայի թանկացմանը կարող է գումարվել տրանսպորտի, սննդամթերքի որոշ տեսակների թանկացումը: Սակայն թերթը «գնաճի ոչ մի տնտեսագիտական հիմնավորում» չի տեսնում: Նույնիսկ աշխատավարձի և կենսաթոշակի ավելացումը թերթի աչքին չի երևում, մանավանդ, որ որոշ աշխատավարձեր ավելի կնվազեն՝ «կապված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ»: Իսկ թե ինչ պետք է անել, որ կենսաթոշակային բարեփոխումը ծառայի իր նպատակին, «ՀԱ»-ի ընթերցողին պարզաբանում է պրոֆեսոր Մանասերյանը՝ «իմ առաջարկը եղել է և մնում է նույնը՝ կենսապահովման նվազագույն զամբյուղից ցածր աշխատավարձերից մասհանումներ չպետք է արվեն»: Ամեն դեպքում խորհրդարանական ընդդիմությունն այս հարցում միասնական է և շարունակելու է կուտակայինի դեմ ուղղված պայքարը («ՀԺ»): Ավելին, վիճարկվելու է նաև Հայռուսգազարդի 20 տոկոս մասնաբաժնից հրաժարվելու որոշումը:

Մամուլը փոխանցում է բնապահպանական խնդիրների վերաբերյալ «Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի ղեկավարի մտահոգությունը («Առավոտ», «ՀԱ»), արծարծում խաղատնային բիզնեսի և հեռուստատեսային գովազդի մերօրյա դրսևորումների հարցը («Ժամանակ»):

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ