Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 10 հունվարի 2014

Մոտավոր անկեղծություն

ՀԱԿ քաղխորհրդի անդամ Զոյա Թադևոսյանը անկեղծորեն խոստովանում է, որ վարչապետի ասուլիսին ծանոթ չէ, բայց «մոտավորապես» գիտե, թե ինչ մակարդակի կարող էր լինել այն: Այնուամենայնիվ, «Առավոտը» չի հրաժարվել հարցազրույցից և իր էջի մի մասը լցրել է սույն տիկնոջ մոտավոր դատողություններով, որոնցից ամենանշանակալիցն այն տեսլականն է, թե երանի հասարակության ակտիվ աջակցությամբ հնարավոր լիներ «օր առաջ ազատվել այս իշխանություններից»: Նման երազանք ունի նաև «Ժամանակը», որին ոգևորել է «ներիշխանական պայքարի նոր երանգավորումը», ինչպես նաև կառավարության գործունեության քննարկումը, որը թերթն սպասում է փետրվար-մարտին: «Առավոտից» նաև իմանում ենք, որ Հայաստանում առ այսօր «ամեն ինչ գնում է» կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի՝ դեռևս 2009-ին կառուցած «ճգնաժամի կորի տրամաբանությամբ»: Մասնագետն առաջարկում է «շատ լուրջ սկսել ուղղակի վերափոխել մեր պետությունը, շատ արագ ու բավականին կոշտ մեթոդներով»:

Ճանապարհային քարտեզի գույները

«ՀԺ»-ն պարզել է, որ «Մաքսային միություն մտնելու «ճանապարհային քարտեզը», որի բովանդակությանն այդքան ծարավի է հայ հանրությունը, վաղօրոք «ընդհանրապես չի հրապարակվելու», այլ հայտնի է դառնալու ՄՄ-ին անդամակցելուց հետո միայն: «Ժամանակին» արդեն իսկ հայտնի է, որ «Հայաստանը կդառնա Կալինինգրադ և կօգտագործվի Վրաստանի դեմ»: Անկախ դրանից, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կարծիքով «մեր երկիրը գնում է ինտեգրացիոն ճշգրիտ ուղիով» («ՀԱ»):

Երկարատև արձակուրդի գործոնը

Ամանորի 10-օրյա արձակուրդը ըստ «ՀԺ»-ի խիստ մտահոգել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին՝ «Կոլեկտիվ սովորում ենք ծուլությանը»: Ինքը՝ Բագրատյանը չի ծուլացել և հաշվել ու թվերի օգնությամբ ապացուցել է, որ, օրինակ, նույն պատճառով «ֆրանսիական տնտեսությունը տարին տարվա վրա վատանում է»:
Ավելի լավատես է արձակագիր Լևոն Ջավախյանը, ով մաղթում է, որ իր ընթերցողներն ու «ամբողջ հայ ժողովուրդը» իրենց առջև նպատակ դնեն, նույնը ցանկանում է «պետական այրերին ու մայրերին»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ