Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 9 հունվարի 2014

Մտորումներ ասուլիսի շուրջ. տնտեսագիտական և ոչ տնտեսագիտական գնահատականներ

Տոնական թմբիրը աստիճանաբար հաղթահարող տպագիր մամուլի ուշադրության կենտրոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսն է: «Հայոց աշխարհի» հավաստմամբ «գործադիրի ղեկավարի տված կոնկրետ գնահատականները, պարզվում է, տոնական 11 օրերին մտորելու տեղիք են տվել հայ տնտեսագետներին»:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին տրված գնահատականները բավական անկեղծ էին. խոսեց թե´ դրական, թե´ բացասական գործոններից»: Անդրադառնալով տնտեսական «վախերին», Վարդան Բոստանջյանը կարծում է, որ «Մաքսային միություն մուտք գործելը հայաստանյան բիզնեսին հնարավորություն կտա մտնել մեծ շուկա, կլինեն մեծածավալ ներդրումներ, ինչն էլ նպաստավոր պայմաններ կստեղծի մեր երկրի տնտեսության աճի համար»:
Սակայն, «Ժամանակին», «Առավոտին», «Հայկական ժամանակին» առավել հետաքրքրել է ՀՀ երկրորդ նախագահի կոշտ արձագանքը, ինչը «Ժամանակի» բնութագրմամբ «դարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքի գլխավոր ինտրիգը», և անսպառ նյութ տվել անդրադառնալու հանրապետական կուսակցության, կառավարության գործունեությանը. «ՀՀԿ-ի բարոյականությունը», «Քոչարյանի հարցազրույցը չի՞ խառնել ԲՀԿ-ի խաղաքարտերը»:
Քաղաքական մի քանի գործիչների հետ զրուցելով, «Առավոտը» փորձել է պարզել Ռոբերտ Քոչարյանի իրական թիրախն ու նպատակը. «ՀՀ-ում կարծես ընդունված է վարչապետին քննադատելը», ապա մեկ այլ հրապարակմամբ ներկայացրել «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքը. «Դեգրադացիայի մասին խոսում են մարդիկ, ումից էլ այդ ամենը սկսվել է»:

Բարեփոխումների դժվար ճանապարհը

«Ժամանակ» թերթի մատուցմամբ խաղատների սեփականատերերը հույս ունեին, որ 2014-ին, նախորդ տարվա պես, գոնե վեց ամսով կերկարացվի խաղատների գործունեության ժամկետը, սակայն համապատասխան օրենսդրության փոփոխությունը ուժի մեջ մտավ և Երևանում գործող խաղատները հիմնականում փակվում են. «Արդյունքում 3000-5000 ընտանիք գործազուրկ մնաց», «Երևան» խաղատան սեփականատեր Իլյա Աղաբեկյանի խոսքը հիմք ընդունելով ավետում է «Ժամանակը», մեկ այլ զրուցակցի խոսքով էլ տարիներ քննարկվող և շարունակաբար հետաձգվող որոշման կատարումն էլ համարում «անակնկալ որոշում»:
Հունվարի մեկից ուժի մեջ մտած օրենսդրական մեկ այլ փոփոխություն էլ, որով ծխախոտի արտադրանքի հարկումը տեղափոխվում է հարկման ընդհանուր դաշտ, հետաքրքրել է «Հայոց աշխարհին». «Տարին մեկնարկեց ծխախոտի որոշ տեսակների թանկացմամբ»:
«Կենսաթոշակային բարեփոխումը Արևմուտքից է պարտադրված. նրանց մեր փողերն են պետք», - համոզված է «Առավոտի» զրուցակից, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Իսկ թե ինչո՞ւ են մերժվում Հանրային խորհրդի առաջարկները, մասնավորապես կուտակային կենսաթոշակային համակարգը մեկ անգամ ևս քննարկելու առաջարկը, խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նույն թերթի հետ զրույցում հույս է հայտնել, որ «ինչ որ փոփոխություններ կկատարվեն»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ