Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 27 դեկտեմբերի 2013

Տնտեսական

Կառավարության ընթացիկ տարվա վերջին նիստի անդրադարձում «ՀՀ»-ն կարևորել է, որ հաստատվել են գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգը և «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների ներկայացրած ծրագիրը։ «Ազգը» հիշատակել է վարչապետի առաջարկը կոնցեսիոներին (հին շենքի պահպանման ձևեր գտնել), տեղեկացրել նաև, որ գալիք տարվա հունվարի 1-ից բարձրանալու է հիմնական կենսաթոշակի չափը, և որ Հանրային հեռուստատեսությունում այլևս գովազդ չի լինելու (բացառությամբ սոցիալական գովազդի)։ 
Ըստ «Հայոց աշխարհի» «նախատոնական գնահատականի» անցնող տնտեսական տարին այնքան էլ հաջող չի դասավորվել, քանի որ «պասիվ էր ներդրումների առումով», «դանդաղ՝ վարկավորման աճը»։ «Իրավունքը» հավելել է, թե «Անցնող տարում տնտեսության աճի դինամիկան նկատելիորեն վատացել է»։ «Հրապարակը» տարբեր պաշտոնյաների հետ կազմակերպված «ավարտուն և անավարտ» հարցազրույցները զետեղել է «Գործադիրի բուն ու առընթեր անդամները՝ ձախողումների մասին» խորագրի տակ։ Մի այլ հրապարակման մեջ թերթը փորձել է ներկայացնել 2013թ սոցիալ-տնտեսական առաջընթացը՝ «ընդամենը պաշտոնական վիճակագրական արդյունքներով»։

Գիտական

Երևանի քաղաքապետի թեկնածուական թեզի պաշտպանությունն իսկական իրարանցում է առաջացրել մամուլում։ Մինչ «Առավոտը» և «ՀԺ»-ն նկարագրում են, թե ինչ արգելքներ են հաղթահարել հասնելու համար տնտեսագիտական համալսարանի այն լսարանը, որտեղ ատենախոսությունն էր պաշտպանվելու, «Հրապարակը» քաղաքապետի հետ տարեվերջյան հարցազրույցում արդեն արծարծել էր նրա գիտական նկրտումների թեման և ստացել սպառիչ պատասխան. «Եկեք չմոռանանք, որ ութ տարի շարունակ ես եղել եմ տեղական ինքնակառավարման համակարգում և ութ տարվա իմ փորձն ուզեցել եմ թղթին հանձնեմ ու ես չէի կարծի, որ ես մտել եմ ուրիշ դաշտ, դա իմ դաշտում ա՝ Երևանի սոցիալ-տնտեսական զարգացման մասով ա, այդ մասով եմ փորձում պաշտպանեմ ու իմ փորձը՝ ութ տարվա, հանձնեմ թղթին»։

 Ժողովրդական

Նկատի են առնվում «Ժողովուրդ» թերթի այս տարվա վերջին հրապարակումները։ Թերթը «ցավով» է արձանագրում, որ անցնող տարում շատ են եղել «ձախողումներն ու կորուստները» և ընթերցողի հետ հանդիպում նշանակում 2014թ. հունվարի 15-ին։ Մինչ այդ, սակայն, հասցնում է բնութագրել քաղաքական տարին, որը եղել է «ամենախայտառակն ու ամենաուրախը», չի մոռանում մշակույթի նախարարին վերջին անգամ հիշեցնել, որ «եկող տարի, հավանաբար, մշակույթի նախարարությունը կտեղափոխվի Գյումրի», իսկ վերջին էջում նկար առ նկար ներկայացնել բոլոր նրանց, ովքեր օրը օրին կերտում են «Ժողովուրդի» հերթական համարները։

Գնահատական

«Առավոտը» վերստին արձագանքել է «առողջապահության ոլորտի ատկատների» թեմային և «թարմացրել» այդ կապակցությամբ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի և Առողջապահության նախարարի հակոտնյա գնահատականները։ «ՀԺ»-ի հետ զրույցում «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ նախագահ Վ.Աբրահամյանը հայտարարել է, թե դժգոհ է ընկերության ստուգումների արդյունքներից ու սահմանված տուգանքի չափից և «Պատիվ է պահանջելու»։

Մարզական

Այս տարի բախտ ունեցանք լավագույն մարզիկների երկու այլընտրանքային ցուցակ կազմել։ Մրցաշրջան 2013-ի դափնեկիրներից 10-ին մեծարել են մի («Ազգ»), իսկ մյուս 10-ին՝ մեկ այլ («Հրապարակ») վայրում։
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ