Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 24 դեկտեմբերի 2013

Տարընթերցում

«Գազային» համաձայնագրերի բացասական հետևանքներից զգուշանում և զգուշացնում են շատ լրատվամիջոցներ, այդ թվում «Ժողովուրդը»: Իսկ ահա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ գիտնականներ Աշոտ Թավադյանի ղեկավարությամբ հետազոտություն են անցկացրել՝ պարզելու, թե ո՞ր տարբերակն է Հայաստանի համար տնտեսապես նախընտրելի՝ Մաքսային միությո՞ւնը, թե՞ ԵՄ-ն: Եզրակացությունը միանշանակ է՝ Մաքսային միությանն անդամակցելն ավելի ձեռնտու է («Առավոտ»): Ի լրումն ասվածի «Գոլոս Արմենիին» մանրամասնում է այսօր Մոսկվայում բացվելիք Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի օրակարգը: Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը պարզաբանել է, որ Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին միանալու ճանապարհային քարտեզն ընդգրկում է միջոցառումների 20 ուղղություն: Մինչ այդ աշխատանքային խմբերը նախապատրաստում են մյուս կարևոր փաստաթղթերը: Ակնհայտ է, որ երկրի իշխանությունը, քաղաքական վերնախավն ու ընդդիմությունը տարբեր կերպ են ընկալում դրանք:

Ի՞նչ ասել է լավագույն տարի

«168 ժամը» 2013-ը Հայաստանի տնտեսության համար լավագույն տարի չի համարում և թվարկում է երկրի առջև ծառացած խնդիրները: Այս թերթին երկրորդում է «Ժողովուրդը». հունվար-նոյեմբեր ամիսներին պակասել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, անկում է գրանցվել շինարարության ոլորտում, տնտեսական ակտիվության ցուցանիշն էլ է նվազել:
Սոցիալական խնդիրներ է արծարծում «Գոլոս Արմենիին»՝ «Ո՞ւմ համար է պետական դրամապանակը»: Թերթը սխալ է համարում, որ իշխանությունն ավելի շատ մտահոգվում ու միջոցներ է ձեռնարկում ապահով ծերության համար, քան Հայաստանի նորածին քաղաքացիների:
Առողջապահության նախարարը, պատասխանելով «168 ժամի» հարցերին, ինքնաքննադատաբար նշում է. «Մեր աշխատանքից ոչ միայն ազգաբնակչությունն է դժգոհ, այլև ես»: Բայց ահա «Առավոտի» ս.թ. դեկտեմբերի 19-ի «Պետական պատվե՞ր, թե՞ ատկատ» հոդվածում մեջբերված Լյուդմիլա Սարգսյանի այն կարծիքին, թե համակարգում «ատկատի» չափը տատանվում է 5-10 տոկոսի սահմաններում, նախարարը կտրականապես համաձայն չէ, «որովհետև նման երևույթ ուղղակի գոյություն չունի»:

Այլևայլ

Մամուլը շարունակում է արծարծել որոշ նախարարություններ երկրի այլ քաղաքներ տեղափոխելու թեման: «Հրապարակն» այդ առիթով տեղեկացնում է, որ արդեն այսօր ձևավորվելու է մի քանի գերատեսչությունների և ՊՈԱԿ-ների տեղափոխման հարցի հանձնաժողով:
«ՀԺ»-ն հիշեցնում է ծառայողական ավտոմեքենաների գնման համար կառավարության հատկացրած գումարը և ավելորդ շռայլություն համարում պաշտոնյաների համար «աշխատանքային հարմարավետ ու ճոխ պայմանների ստեղծումը»:
«Իրավունքը» փոխանցում է մի խումբ պատգամավորների ամանորյա ցանկությունները, ինչպես նաև նրանց տեղ հատկացնում «ընկ.Փանջունու անկյունում»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ