Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 20 դեկտեմբերի 2013

Սպասենք և հուսանք

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նստաշրջանի օրակարգը մամուլին մղել է տարատեսակ, երբեմն՝ իրարամերժ մեկնաբանությունների և նույնքան արտառոց եզրակացությունների։ Եթե «Իրավունքը» գազի սակագնին վերաբերող հայ-ռուսական պայմանագիրն «հանգիստ» է ընդունում («նշված պայմանագրով լուծվում է բոլոր պարտքերի հարցը և ֆիքսվում 1000 խմ-ի դիմաց հայաստանյան սահմանին 189 դոլար սակագին»), ապա «Ժողովուրդը» գտնում է, որ «Հայաստանն ավելի ռուսամետ է, քան ՌԴ-ն»։ Արձանագրելով, որ «ռուսական որևէ կազմակերպություն՝ «Գազպրոմից» բացի, իրավունք չունի գազ ներկրելու», «Առավոտն» առաջարկում է սպասել մինչև 2043 թվականը. «կա հավանականություն, որ 2043 թվականից հետո իրավիճակը կփոխվի»։
 

Ադիբեկյանի թվերը

Դրանցից ամենաթարմն այն է, որ «Հայաստանի ամեն տասներորդ ընտանիքը սոված է պառկում քնելու» («Ժողովուրդ»)։ Եվ չնայած նախարար Արմեն Երիցյանն այս թերթին հավաստիացնում է, որ «շատ ժամանակ մարդիկ չեն սիրում աշխատել, չեն ձգտում աշխատանք փնտրել ու իրենց հացը վաստակել», իսկ նախարար Արմեն Մովսիսյանը համոզմունք է հայտնում, որ ինքն իր ոլորտում «արել է մաքսիմումը, որպեսզի ոչ ոք սոված չքնի», ՀԱԿ-ը հայտարարել է, որ «ԱԺ առաջիկա նստաշրջանում կառավարությանն անվստահություն հայտնելու հարց է հարուցելու» («Հրապարակ»)։ Ավելին, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն «ՀԺ»-ին ասել է, որ հարցը «վաղուց է հասունացել» և 7 տոկոս տնտեսական աճ չապահոված կառավարությունն անկասկած պետք է հեռանա։
 

Ինչպիսին պետք է լինի «կուտակայինը»

ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով կուտակային համակարգը պետք է լինի կամավոր. «… եթե մարդիկ իմանային, որ նույնիսկ պարտադիր հիմնադրամից կարող են օգտվել ոչ թե 23-50 տարի հետո, այլ 10 տարի հետո, ինչն առաջարկում էր նաև ՀԱԿ-ը, ապա այսքան դժգոհություն չէր լինի։ Մարդկային հոգեբանության մեջ 10-15 տարին նորմալ է ապագայի ծրագրեր կառուցելու համար» («Առավոտ»)։
«Դելովոյ էքսպրեսի» զրուցակիցներն առաջարկում են փոխել շրջանառության հարկի դրույքաչափը, իսկ պրոֆեսոր Թ.Մանասերյանը կառավարությանը խորհուրդ է տալիս տնտեսական քաղաքականություն մշակելիս ավելի ակտիվորեն ներգրավել փորձագետների («ՌԱ»)։
 

Այլևայլ

Մի շարք հրատարակչություններ, որոնք տեղավորված են Իսահակյան 28 շենքում, հանկարծակիի են եկել իրենց տարածք տրամադրելու կառավարության սահմանած չափորոշիչներից և ենթադրում են, որ դրա նպատակը «ողջ շենքը» «փաթեթով» վաճառելն է»։
«Դելովոյ էքսպրեսը» լուսաբանել է կանանց բիզնեսի զարգացմանը նվիրված համաժողովի աշխատանքը՝ «ինչո՞ւ է տեղապտույտ տալիս կանանց բիզնեսը», «ՌԱ»-ն մատնացույց է անում կոոպերացման միջոցով գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու ուղին, «Ժողովուրդը» հետևում է ոսկու շուկայում ծայր առած ստուգման ընթացքին՝ «Վաղարշը հերթական անգամ տուգանվելու է»։
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ