Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 18 դեկտեմբերի 2013

«Մեյդան բաց արեք, թող մին էլ բռնեն…»

Կիևի Մայդանում մի անգամ արդեն հաղթած հանրությունը «կհաղթի նաև այս անգամ», ուկրաինական հանրահավաքի մասնակիցներին հավաստիացրել է «ՀԱԿ ակտիվիստ, պատգամավորության նախկին թեկնածու Գայանե Առուստամյանը»: Ահա նրա «եվրատեսիլյան» դիմումը՝ ըստ «Իրավունք-հետաքննության». «Բարև, «Մայդան», բարև Կիև, բարև Ուկրաինա, Հայաստանը ողջունում է ձեզ: Ես եկել եմ այստեղ, որպեսզի ձեզ հասցնեմ հայկական դիմադրության խոսքը»: Ըստ թերթի, «սույն ակտիվիստուհին» գուցե անգիտակցաբար աջակցում է «Ուկրաինայի այն քաղաքական ուժին, որի իշխանության օրոք Ադրբեջանն Ուկրաինայից ստացել էր հսկայական քանակի սպառազինություն և անսքող քաղաքական աջակցություն և որի հաղթանակն են երազում Բաքվում և Անկարայում»: Նույն թերթը Արտակ Զաքարյանի շուրթերով վստահեցրել է՝ «Կանենք ամեն ինչ, որ 2015թ. հունվարից Եվրասիական միության հիմնադիր անդամ լինենք»:
Խորհրդարանում Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ գազի խնդրի պարզաբանումները «ՀՀ»-ն ամփոփել է «Գազի գինը կմնա անփոփոխ» հոդվածում, «Իրավունքը» կարևորել է Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, թե «Ավելի էժան գազ, քան ռուսական կողմն է տալիս, ոչ ոք չի առաջարկել», «Ազգը» գրել՝ «Հայաստանի կառավարությունը պարզաբանեց, թե ինչպես է գոյացել 300 միլիոն դոլարի պարտքը Ռուսաստանին»: Թեման արծարծել են նաև «Հայոց աշխարհը», «Ժողովուրդը», «Հրապարակը», «Առավոտը» և «ՀԺ»-ն:
«Հայոց աշխարհը» արձագանքել է կենսաթոշակների պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ կազմակերպված երեկվա ցույցին և համապատասխան դիմում-բողոքը Սահմանադրական դատարան ներկայացնելու մանրամասներին՝ «Սառնամանիքը բողոքի ակցիային վնաս չէ», «ՀԺ»-ն՝ «զարմացրել» գնահատելու իր կարողությամբ՝ «Ո´չ գրպանահատությանը»: Թեմային անդրադարձը «Հրապարակը» խորագրել է «Կենսաթոշակը ստանալը մարդու իրավունքն է, ոչ թե պարտականությունը», «Առավոտը»՝ «Օրենքը չի կարող ներդրվել առանց ժողովրդի կամքը հարցնելու»:
Երեկ Գյումրիում բացված կին ձեռներեցների աշխատանքների ցուցահանդեսի մասնակիցներն «Առավոտին» ասել են, որ կառավարությունը կանանց նկատմամբ «հարկային ու վարկային ճնշող քաղաքականություն է վարում»: Ըստ «Հրապարակի», «այս օրերին գյուղական բուժամբուլատորիաների աշխատակիցներին կարելի է հանդիպել ոչ թե աշխատավայրում, այլ գյուղացիների տներում: Նրանք թղթապանակը ձեռքներին տնից տուն են մտնում և մեկառմեկ հաշվառում տվյալ հասցեում ապրող փաստացի բնակիչներին. պատճառը բնակիչների թվի նվազմամբ հիմնավորված պետական ֆինանսավորման կրճատումն է»:
«ՌԱ»-ն անդրադարձել է թեթև արդյունաբերության զարգացման խնդիրներին՝ երազելով վերականգված տեսնել ճյուղի «երբեմնի ծավալները»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ