Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 13 դեկտեմբերի 2013

Հետահայաց քննարկում

2014-ի բյուջեի հաստատումը և երեկվա վերջին՝ եզրափակիչ քննարկումը լուսաբանել են գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ «ՀՀ»-ն, «Ազգը», «ՀԱ»-ն, «ՌԱ»-ն, «ՀԺ»-ն, «Առավոտը», «Հրապարակը», «Իրավունքը»: Նույն թերթերը, գումարած «Ժողովուրդը», «Հայացքը», «Դելովոյ էքսպրեսը» վերջին «վրձնահարվածներն» են ավելացրել կուտակային կենսաթոշակային համակարգի նույնպես ընդունված փաստաթղթերին:
«Ժողովուրդն» զգուշացրել է, որ Մաքսային միությանն անդամակցելու «առաջին հետևանքը» լինելու է գնաճը, մինչդեռ Արտ. Գեղամյանը «Իրավունքի» էջերում «ամփոփել է հարցի շուրջ ծավալված գործընթացները»՝ «Զարգացող ինքնիշխան Հայաստանի ապագան Եվրասիական միությունում է»:
Չնայած ՀՀ կառավարությունը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային դիմելուց առաջ մատնանշել էր դրամաշնորհ ստանալու շատ փոքր հավանականությունը, «Ժամանակը» և «Հրապարակը» անթաքույց հրճվանքով են արձանագրել ծրագրից իրենց երկրի դուրս մնալու փաստը՝ «Հայաստանի կորուստը», «ԱՄՆ-ն խելքի է եկել». այս վերջին մտքի հեղինակը ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանն է:
Ամանորից առաջ ընթերցողին մեկ այլ արհավիրքից այս էլ որերորդ անգամ զգուշացրել է «Իրատես դե ֆակտոն»՝ «պայթուցիկային գրոհը մեկնարկել է»:
«ՀԺ»-ն հուսահատ համառությամբ հիշեցնում է, որ կառավարությունը չի կատարում տնտեսական աճի ցուցանիշը, չի ապահովում աշխատավարձի ավելի բարձր աճ, քան գնաճն է, «Ժողովուրդը» գիտե, որ վերջին տարիներին արտասահմանի մեր հայրենակից մեծահարուստները «որևէ նշանակալի ներդրում չեն արել ՀՀ-ում, և դրա մեղքը իշխանությանն է»: Չնայած դրան, Գալուստ Սահակյանի խոսքով, ՀՀԿ-ն պատրաստվում է «մի 50 տարի էլ իշխել ժողովրդին»:
«Հայացքը» անդրադարձել է կառավարության երեկվա նիստի մանրամասներին, ինչպես նաև Ոսկու շուկայում ընթացող ստուգումներից դժգոհ աշխատակիցների տարաբնույթ մեկնաբանություններին: «Հրապարակը» նշել է, որ «Դեղերի արտադրության GMP-ի (ՊԱԳ) համակարգը մտնում է Հայաստան», ինչը «հնարավորություն կտա սպառողներին մշտապես ստանալ միայն որակյալ ապրանք, իսկ արտադրողներին՝ մուտք գործել համաշխարհային դեղագործական շուկա»:
«Հայոց աշխարհի» փոխանցմամբ «սոցիալական փաթեթի շրջանակներում… բժշկական ապահովագրություն իրականացնող ընկերությունները» սպասելիքները չեն արդարացրել, և այդ գործի կազմակերպումը հանձնվել է պետական ընկերության: «Ժողովուրդի» հետ զրույցում «Կիլիկիա» գործարանի համասեփականատեր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հերքել է բիզնեսի վաճառքի վերաբերյալ լրագրողի տեղեկությունը և բացառել՝ «անկախ գումարի չափից»: 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ