Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 10 դեկտեմբերի 2013

«Կեղտոտ անցյալ» չունեցողների ներկան

Ըստ «Ժողովուրդի», ահա այսպիսի մարդիկ են հավաքվել «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի կազմում: Նրանցից մեկը «հայտնի արևելագետ է», մյուսը «կոնֆլիկտաբան է, վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, որպեսզի «Քաղաքացիական պայմանագրին մասնակցի»: Երրորդը գլխավոր խմբագիր է, չորրորդը՝ «Բանակն իրականում» խմբի անդամ: Հինգերորդին «հասարակության լայն շերտերն առավել լավ են ճանաչել այն օրերին, երբ եվրոպական դիտորդների հետընտրական ասուլիսը տապալեց»: Վեցերորդն ու յոթերորդը Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանն են: «Հրաշալի յոթնյակը» երդվել է հուսախաբ չանել ժողովրդին, իսկ նրանցից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ 2018-ին իբրև թեկնածու մասնակցելու է ՀՀ նախագահի ընտրությանը: «Այս անգամ պարտություն չի լինելու», - ազդարարում է թերթը և անցնում հակակոռուպցիոն պայքարի ոլորտ՝ քննադատելով կառավարության իբր անհետևողական գործողությունները:
Հանրությանը շարունակում է հուզել «ՀայՌուսգազարդի» վերջին 20 տոկոսի վաճառքը. այդ գործարքով Բագրատ Ասատրյանի կարծիքով, «պետք է զբաղվի դատախազությունը» («Ժամանակ»): Ասելիքը հաջողությամբ թվախեղդ անելով թեմային անդրադարձել է «ՀԺ»-ն: Այս թերթը նաև նկատել է, որ դեկտեմբերի 7-ին երկրի ղեկավարները աղետի գոտի չէին այցելել և բավարարվել էին ծաղկեպսակներ ուղարկելով:
«Ժողովուրդը» հետևել է «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղի պատճառով հեռուստաընկերությանը դատի տալու գործընթացին, որին ձեռնամուխ են եղել «Ժառանգության» երկու անդամները: Նրանք խոստացել են «հայցադիմումը հանդիսավոր ներկայացնել» դատարան:
«Ինչո՞ւ են փակում Մեծամորի բժշկական կենտրոնի մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքը», - հարց է տալիս «168 ժամը» և Արմավիրի փոխմարզպետից իմանում պատասխանը:
«168 ժամի» փոխանցմամբ այսօր խորհրդարանն արտահերթ նստաշրջան է հրավիրել 2014թ. բյուջեի նախագիծը քննարկելու և քվեարկելու համար: «Իրատես դե ֆակտոն» կանխատեսել է, թե «արտահերթ նիստը խոստանում է բավական բուռն լինել», «Հրապարակը»՝ նախ հավելել, որ «օրակարգում է նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի քվեարկությունը՝ 2-րդ ընթերցմամբ», ապա, մի այլ հոդվածում, վերստին փորձել «բացահայտել» օրինագծի «խոցելի կողմերը»:
«Ազգը» «կանխատեսել» է, որ «Շրջանառության հարկ» կոչվող հարկատեսակը… ամենայն հավանականությամբ փոփոխություններ կկրի» և հարցրել՝ «տոկոսադրույքի իջեցո՞ւմ, ծախսերով նվազեցվող տոկոսադրո՞ւյք, թե՞ այլ լուծում կգտնվի»: «168 ժամը» արձագանքել է դեռևս ապրիլ ամսին Դատախազությանը հասցեագրված ՀԱՄԿ-ի ճյուղային միությունների ղեկավարների բողոքին, ըստ որի «ապօրինիությունների արդյունքում էական վնաս է հասցվում… պետբյուջեին» («Օլիգարխ արհմիություն»):
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ