Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 5 դեկտեմբերի 2013

Կուտակային բաղադրիչի հանգրվանը

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ հայտարարության նախագծի խորհրդարանում մերժման անդրադարձը «168 ժամը» խորագրել է «Սահմանադրական պայքարի վերջին հանգրվանը»: «ՀԺ»-ն հավելել է, թե իբր երեկ խորհրդարանի նիստերի դահլիճում «կատարյալ խառնաշփոթ էր», «գրանցման համակարգը խափանվել էր» («Իրար անցյալ էին հիշեցնում»): ԱԺ-ի երեկվա աշխատանքը ըստ «ճաշակի յուրյանց» լուսաբանել են նաև «Ժողովուրդը» («Ժողովրդի աչքերին նայելու խնդիր չունեն», «Տիգրան Սարգսյանի վճռականությունը հաղթեց»), «Ազգը» («Կուտակային բաղադրիչը մնաց, իսկ ռուսները կիրառումը հետաձգել են»): «Հրապարակը» ներկայացրել է խորհրդարանի առջև հավաքված ցուցարարների դժգոհությունը, «Առավոտը»՝ հրապարակել ՀՀ նախագահին ուղղված նամակը, որով, թերթի փոխանցմամբ, «4000-ից ավելի քաղաքացիներ և ընկերությունների ներկայացուցիչներ … առաջարկում են օրենքը լրամշակել՝ հանելով կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը»:
«ՀԺ»-ն արձագանքել է ՀՀ-ի՝ Ռուսաստանին գազի դիմաց պարտքի չափի մասին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի երեկվա հայտարարություններին՝ «Գազը թանկացել էր 2011-ին»: Դրանք մեկնաբանել են նաև «168 ժամը» («Գազ իշխանության դիմաց», «Ինչպես Հայաստանը դարձավ Մաքսային միության անդամ և որտեղից առաջացավ 155 միլիոն դոլարի պարտքը»), «Ժամանակը» («Շարքային սպառողը գազի համար ինչո՞ւ է կրկնակի թանկ վճարում»), «ՀՀ»-ն («ՀայՌուսգազարդի» հարցով որոշումը՝ հօգուտ հայկական կողմի»):
«168 ժամը» կրթության որակի բարձրացման և բուհական համակարգի բարեփոխման հիմնախնդիրներին անդրադարձը վերնագրել է «Լոմոնոսովը և միկիտանները»: «Հայոց աշխարհը» ներկայացրել է մանրամասներ ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանի երեկվա մամուլի ասուլիսից՝ «Ինչի՞ վրա ենք ուզում կառուցել մեր ռազմավարությունը»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ