Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 4 դեկտեմբերի 2013

Ենթադրյալ ռուբլին

Եթե «Առավոտի» գլխավոր խմբագիրը ներկա լիներ ՀՀ և ՌԴ նախագահների ասուլիսին, ապա հարց կտար՝ «Ճի՞շտ է, արդյոք, որ Մաքսային միությունում լինելու է միասնական ռուբլու գոտի՝ ինչպես պնդում է մեր վարչապետը»: Եվ չնայած ՌԴ նախագահն այդ հարցին միանշանակ պատասխան չէր տա, բայց պատասխանի ինտոնացիայից Արամ Աբրահամյանին պարզ կլիներ՝ «արդյոք նրա մտքին նման բան կա՞, թե՞ չկա»: ՌԴ նախագահի այցի թեման արծարծում են նաև «ՀԺ»-ն, «ՌԱ»-ն, մյուս լրատվամիջոցները:
«Հրապարակը» ուշադրություն է դարձնում, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալված քննարկումը պտտվում է Արևմուտք-Ռուսաստան առանցքի շուրջ, մինչդեռ «ժամանակակից աշխարհաքաղաքական խաղի կարևորագույն դերակատարներից մեկը դառնում է Չինաստանը: …Թեև վարչապետը մի քանի անգամ այցելել է ՉԺՀ՝ փորձելով խթանել հայ-չինական տնտեսական հարաբերությունները, այնուամենայնիվ, դեռևս երկար ճանապարհ կա Չինաստանի հետ տնտեսական ու ռազմաքաղաքական սերտ հարաբերություններ հաստատելու համար», - նշում է թերթը:
«Ժողովուրդը» տեղեկացնում է, որ ԱԺ այսօրվա նիստում «քննարկվելու է ՀԱԿ խմբակցության՝ կառավարությանը կոռուպցիոն երևույթների վերաբերյալ ներկայացրած հարցապնդումը»: Ասես կանխելով ընդդիմությանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքս» զեկույցի 2012թ. արդյունքը, ըստ որի Հայաստանը «առաջինն է ԱՊՀ երկրների շարքում» («ՀՀ», «Առավոտ»):
Բուհերի խոշորացման առնչությամբ «Հրապարակը» կանխատեսում է, որ Վանաձորի պոլիտեխնիկը «մինչև վերջ» դեմ է լինելու այդ ծրագրին, իսկ «ՌԱ»-ն ներկայացնում է Գյումրի և Շիրակ քաղաքներում համալսարաններ ստեղծելու՝ ԿԳ նախարարության հիմնավորումը:
«Ժողովուրդը» տեղեկություն ունի, որ մշակույթի նախարարությունն, այնուամենայնիվ, տեղափոխվելու է Գյումրի:
«Ազգը» կենսաթոշակային նոր համակարգի շուրջ խորհրդարանում վերսկսված երեկվա բանավեճին անդրադարձել է «Կենսաթոշակներից մինչև Ազգային ժողովում ռուսական գրադարան» հոդվածում: «Ժամանակը» հավելել է, թե «կուտակային կենսաթոշակի մասին օրինագիծը» ընդդիմադիր չորս խմբակցությունների համար «դարձել է իշխանություններին և մասնավորապես կառավարությանը քննադատելու հիմնական պատճառներից մեկը», «Հրապարակը» հարցրել՝ «Կդիմե՞ն սահմանադրական դատարան»: Թեման արծարծել են նաև «Ժողովուրդը» («ԲՀԿ-ական պատգամավորները «թասիբ» պաշտպանելիս»), «Հայոց աշխարհը» («Մեծամասնության կարծիքը մնում է նույնը»), «ՀԺ»-ն («ՏՏ ականները զգուշացնում են») և ՀՀ-ն («Կենսաթոշակային ֆոնդերի 3 տեսակ է գործելու. ինչ ընտրություն կատարել չսխալվելու համար»): «Առավոտը» փոխանցել է Սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանի դիտարկումը, ըստ որի «այսօր հացի շուկայում կա հացի գնի «կրիմինալ թանկացում», և «սպառողները հացի մեջ 30 տոկոսով օդ են գնում»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ