Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 3 դեկտեմբերի 2013

«Առանձին, անկախ, քաղաքական»

ՍԴՀԿ նորընտիր ատենապետի խոսքով այդպիսի ուժ է իրենց կուսակցությունը, և միայն ժամանակը կապացուցի նրա գաղափարների ճշմարտացիությունը: ՍԴՀԿ-ն մտադիր է գտնել և պաշտպանել ՀՀ այն քաղաքացուն, «որի իրավունքները ոտնահարվում են, որը տուժել է սոցիալական անարդարության առկա իրավիճակից, մոնոպոլիայից, մենաշնորհներից, օլիգարխիայից, առկա բազում և բազմաթիվ խնդիրներից» («Առավոտ»): Ձևավորման փուլում է նաև վերակազմյալ ՍԴՀԿ-ն. «… պետռեգիստրում հայտարարությունն արված է, պատրաստվում ենք համագումարի», - «Իրատես դե Ֆակտոյին» հավաստիացնում է նոր կուսակցության նախաձեռնողներից Լյուդմիլա Սարգսյանը: Նա, ի դեպ, տրամաբանական չի համարում Պուտինի դեմ ակցիաները, որոնք կազմակերեպել էին այդ թվում՝ քաղաքական ուժերը, և դրանց մասին գրում են «Ժամանակը», «ՀԱ»-ն, «Ազգը»: ՌԴ նախագահի այցը սկզբից ևեթ չէր դիտարկվում լոկ իբրև երկու երկրների համագործակցության նոր հանգրվան, այլ շաղկապված էր Հայաստան-Մաքսային միություն հարաբերության ներկայով ու մոտալուտ ապագայով: Այդ խնդիրներին են նվիրված «ՀՀ»-ի, «Ազգի», «ՀԱ»-ի, «Ժամանակի», «Ժողովուրդի» և այլ թերթերի հրապարակումները:
Հայ-ռուսական համալսարանի ռեկտորը, պատասխանելով «168 ժամի» հարցերին, երկրի բոլոր դժվարությունների մեղքը մերն է համարում՝ «Ամեն ինչի մեղավորը մենք ենք», իսկ մեկ այլ զրուցակից՝ «Սկոլկովո» Ստարտափի պրոֆեսոր Հարի Ֆոուլերը, խորհուրդ է տալիս ավելի ամուր կապ հաստատել սփյուռքահայերի հետ, նրանց մեջ հետաքրքրություն ստեղծել և «այդպիսով ներդրումներ ներգրավել դեպի Հայաստան»:
«Ժողովուրդը» ներկայացրել է «բողոք», թե «Հարկայինը խոչընդոտում է մանր բիզնեսը»: «Ժամանակը» վկայակոչել է ՀԲ-ի օրերս հրապարակած «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցելիություն և միակցություն» հետազոտության մի քանի ուշագրավ դիտարկումները՝ հիմնավորելու համար, որ «ՀՀ բանկային համակարգի արդյունավետությունը ցածր է», մի այլ հոդվածում էլ գրել, որ «Արարատի մարզում սկսվել են ձկնաբուծարանների ապօրինի խորքային հորերի լուծարման աշխատանքներ»: «Առավոտի» հետ զրույցում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կ.Զատուլինը հայտնել է իր ենթադրությունը, թե «Գազի գինը Հայաստանի համար կնվազի», տնտեսագետ Վահագն Խաչատրյանը մի այլ հրապարակման մեջ հայտարարել, թե իբր «ՀայՌուսգազարդի» 20%-ը ռուսական «Գազպրոմին» տալը ՀՀԿ-ի ընտրվելու գինն է»:
Կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման թեման արծարծել են «Ազգը» («Ընդդիմությունը շարունակում է կուտակային բաղադրիչի դեմ պայքարել»), «Գոլոս Արմենիին» («Ընդդիմության փաստարկները»), «Ժողովուրդը» («ԲՀԿ-ում որոշվել է բոյկոտել կառավարությանը», «Ժողովրդին կազինոյի խաղացող են դարձնում») և «Հայոց աշխարհը» («Ընդդիմությունը մտահոգված չէ ժողովրդով. նրա նպատակները քաղաքական են»):
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ