Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 28 նոյեմբերի 2013

ՀԲ-ի զեկույցը և նրա խորհուրդը

 «ՀՀ»-ն ներկայացրել է ֆինանսական ռեսուրսների հասանելիության համապատասխան հայեցակարգում ներառված 12 տարբերակները, որոնց կիրառումը կնպաստի «իրական հատվածում պետական քաղաքականության առավել նպատակային» իրականացմանը: Ֆինանսների նախարարի հետ զրույցում «Ժամանակին» առավելապես հետաքրքրել է այն հարցը, թե «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան» երկրորդ անգամ կֆինանսավորի՞ Հայաստանին»: «Հայոց աշխարհը» փոխանցել է «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի, «Նովոյե վրեմյան»՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի տեսակետները ՄՄ-ը Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարների վերաբերյալ, «168 ժամի» հետ զրույցում «ԱրմԹեք» կոնգրեսի համանախագահ Թոնի Մորոյանը՝ նշել միջազգային կառույցի կարևոր նպատակը՝ «համահայկական էլեկտրոնային ցանց ստեղծելը» և նպաստելը, որպեսզի «մարդկանց համար ընդունելի լինի Հայաստանում ներդրումներ կատարելը»:
«Հայոց աշխարհը» ՀԲ-ի «Հայաստանի Հանրապետություն. կուտակում, մրցակցություն, մրցակցելիություն» զեկույցին անդրադարձը խորագրել է «Հայաստանում մոնոպոլացման ու գործազրկության մասին»: Զեկույցը լուսաբանել են նաև «168 ժամը» («Հայաստանը՝ մոնոպոլիաների տարածաշրջանային կենտրոն»), «Առավոտը» («Համաշխարհային բանկը՝ կոռուպցիայի հովանավո՞ր»), «Ժողովուրդը» («Իրական պատկերը») և «Ազգը», ըստ որի զեկույցում, հակառակը, կարևորվել է «Հայաստանի տնտեսական աճի նոր մոդելը՝ ներդրումներ և մրցակցային դաշտի բարելավում»:
«Ժամանակը» իր հանգույն հայտարարել է, թե «Ամուլսարի շահագործումը հանցագործություն է», «Ժողովուրդը», թե՝ «Ոսկու շուկայում «անտերություն» է», «168 ժամը»՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության փորձագետ Յ. Մնացականովի հետ զրույցը խորագրել «Բաց երկնքի քաղաքականությունը ժամանակավրեպ է»:
«Հրապարակը» «հաստատել» է, որ «Ամերիկյան «ԿոնտորԳլոբալը» գնում է Որոտանի ՀԷԿ-երի համալիրը», «ՀԺ»-ն՝ Քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզաննա Ալավերդյանից տեղեկացել Հայաստանում լանջշաֆտային քաղաքականության ներդրման ուղղությամբ կատարվող գործընթացների մասին, «Հայոց աշխարհը», վկայակոչելով ԱՎԾ զեկույցը, նշել, որ «Աղքատությունը նվազում է», և «սկսվում են նկատվել դրական միտումներ»: Կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման թեման շարունակել են լուսաբանել «Ժողովուրդը», «ՀԺ»-ն և «168 ժամը»:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ