Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 27 նոյեմբերի 2013

Ներսից ու դրսից

Իշխանությունը համեմատելով շենքի հետ, ՀՀ արդարադատության նախարարը «Հրապարակին» ասել է, որ երբ ինքը դրսից էր դիտում այդ շենքը, նաև քննադատում էր, իսկ երբ ներս մտավ, «շենքի մասին ավելին իմացավ», իրավիճակը բոլորովին այլ դարձավ: Նախարարը նաև անհրաժեշտություն է համարում «քաղաքական գործչի հումորի զգացում ունենալը»: Ինքն, օրինակ, հումորի զգացումը ժառանգել է պապից, շատ սուր է եղել նաև հոր հումորը, «ընդհուպ՝ ծակող»: Հարցազրույցը շարունակելի է:
«Առավոտը» («Գագիկ Բեգլարյանը մոտ կես ժամ սպասեց, բայց տաքսիստները չեկան») և «Ժամանակը» («Տաքսիստները հիասթափված են Գագիկ Բեգլարյանից») նկարագրել են տաքսու վարորդների խնդիրները լուծելու ողղությամբ տրանսպորտի և կապի նախարարի ձեռնարկած քայլերը:
«Ժողովուրդը» փոխանցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարի խոսքը, ըստ որի կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրումը սկիզբ է առել դեռևս 2008-ին և իրենք (ՀՅԴ-ն) դեռ այն ժամանակ մատնանշել են ձեռնարկի թերությունները:
Տպագիր մամուլը սերտորեն առնչել է ՌԴ նախագահի առաջիկա այցը Հայաստան և ՀՀ վարչապետի երեկվա այցելությունը Գյումրի: Թեմայի վերաբերյալ տարբեր տեսակետներ են արտահայտել «Առավոտը», «ՀԺ»-ն, «Հրապարակը», «Ժամանակը» և «ՀԱ»-ն:
Վարչապետին ուղղված բաց նամակում Երևանում կատարվող ապօրինի շինարարության օրինակներից մեկն է ներկայացրել ՀԿԿ Եղեգնաձորի շրջկոմի առաջին քարտուղարը:
«Հրապարակն» անդրադարձել է երեկ հրապարակված ԱՎԾ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2013» զեկույցին, ըստ որի «2012-ին արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում նախորդ տարվա համեմատ»: Թեման արծարծել են նաև «ՀԺ»-ն («2 միլիարդ դրամի խնդիր») և «Ազգը», որը նախ վկայակոչել է ԱՎԾ տեղեկույթը, որ «դեռևս աղքատ է 980 հազար մարդ», ապա հարցրել, թե «Իրենց աղքատ համարողներն ավելի քիչ են, քան իրական աղքատությո՞ւնն է»: «Ժողովուրդը» ներկայացրել է «Կանաչների միություն» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանի մտահոգությունը Սյունիքի տարածքում հանքերի շահագործման չափերի ու դրանց հետևանքների վերաբերյալ և եզրակացրել, թե «Սյունեցիները վտանգի առաջ են կանգնած»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ