Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 26 նոյեմբերի 2013

Կասկածելի օրինաչափություն

Գործադրելով իր ապշեցուցիչ դիտողականությունը, «Հրապարակը» հանգել է այն համոզման, որ «սոցիալական ուղղվածության կասկածելի օրինագծերը» մեզանում տարօրինակ զուգադիպությամբ ընդունվում են ձմռանը։ Թերթն իբրև օրինակ նշում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որն ընդունվել է «2010թ. դեկտեմբերի 30-ին», երբ իշխանավորներն ունեին նոր տարին դիմավորելու բարձր տրամադրություն»։ Իսկ թե ինչ ընթացքում է սույն օրինագծի գործողության մեջ մտնելու հարցը, նկարագրում են «Ժողովուրդը» և «168 ժամը»։
Էկոնոմիկայի փոխնախարարը «Իրավունքի» ընթերցողին տեղեկացնում է՝ «մենք ուզում ենք ամենակարճ ժամանակում դառնալ Մաքսային միության անդամ»։ Եթե ընդլայնենք «Հրապարակի» հայտնաբերած «օրինաչափությունը», ապա կարող ենք վստահաբար ասել, որ Հայաստանը Մաքսային միությանը կանդամագրվի նույնպես ձմռանը։ «Ժամանակն» ափսոսում է, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ձախողվել է, քանի որ «ասոցացման դեպքում 6,5 մլրդ դոլար կարող էինք ստանալ»։ Ավելի որոշակի է արտահայտվում Ժիրայր Լիպարիտյանը՝ «Մենք արդեն և՛ անկախությունը, և՛ Ղարաբաղը կորցնելու ճանապարհն ենք բռնել»։
«ՀԱ»-ն գրում է՝ «ի տարբերություն կառավարության, ԿԲ-ն այլևս չի հավատում, որ այս տարի Հայաստանում տնտեսական աճը կարող է անգամ 4 տոկոս լինել»։ «Ժամանակը» թանկացած ապրանքներից առանձնացնում է ձուն՝ «ձվի թանկացումը հասել է 33,5 տոկոսի»։ Այս թերթին հետաքրքրում է նաև Երևանի կենտրոնի կառուցապատումը, որի դրվագներից մեկի վերաբերյալ վերջերս որոշում էր կայացրել կառավարությունը։ Ըստ «Հրապարակի», գործադիրը մեղքի իր բաժինն ունի այն խնդրում, որ ձկնարդյունաբերության զարգացումը Արարատյան դաշտում բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջացրել։ «168 ժամը» վերհիշում է «Շանհայ էքսպո-2010»-ի ժամանակ կատարված իբր անարդյունավետ ծախսերը, «ՀԺ»-ն կանխատեսում է աղքատության ցուցանիշը, որը դեռևս չի հրապարակել վիճծառայությունը։
«Ժողովուրդը», «Առավոտը», «Ազգը» և «ՀԺ»-ն տարբեր տեսանկյուններից մեկնաբանում են ՍԴՀԿ 9-րդ համագումարի որոշումները։
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ