Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 21 նոյեմբերի 2013

Կուտակային համակարգը և… Սահմանադրությունը

Մինչ «Հայոց աշխարհում» ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, «Հրապարակում»՝ էլ ԿԲ բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրել են կենսաթոշակային նոր համակարգի առանձնահատկությունները և հեռանկարները, «Ժամանակը» «որոշել» է կարևորել, որ «կուտակայինի դեմ» կառավարության շենքի դիմաց այսօր ընթացող բողոքի ակցիայի «կորիզը կազմում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցները»՝ («Ընդդեմ գրպանահատության»), «Ժողովուրդը»՝ փոխանցել ՀՅԴ խորհրդարանական Արծվիկ Մինասյանի տեսակետները, որոնք, ըստ թերթի, հիմնավորում են, թե «Համակարգը, այնուամենայնիվ, հակասահմանադրական է»:
«Ազգը» և «Հայոց աշխարհը» վկայակոչել են ԱՎԾ երեկվա հրապարակումը և տեղեկացրել, որ «Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը փոքր ինչ բարձրացել է և «արդյունաբերության շնորհիվ հունվար-հոկտեմբերին կազմել 3,4 տոկոս»: «Ժողովուրդը» մտահոգություն է հայտնել, թե «Հայաստանում ձու ներկրող ընկերությունների թիվը ավելացել է, ինչի հետևանքով թերթի զրուցակից, Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ «ձվի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հայտնվել են ծանր իրավիճակում»: «ՀԺ»-ն անդրադարձել է նոր տիպի ՀԴՄ-ների ներդրման գործընթացներին, նշել, որ դրանց «պարտադիր կիրառումը սահմանված է» միայն մեր երկրում, նաև հավելել, թե իբր նոր հսկիչ-սարքավորումների ձեռքբերման գինը «հույժ գաղտնի է պահվում» («Պայալնիկ՝ պլանշետի գնով»):
«Ժամանակը» տնտեսական աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման նպատակով ՀԲ-ի կողմից առաջիկա չորս տարվա համար առաջարկվող ծրագիրը որակել է «Թթվածնի նոր բալոն օլիգարխների համար», մի այլ հրապարակման մեջ էլ, հիշատակելով ՄՄ անդամ երկրների ընդունած հայտարարությունը «Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասին», նշել, թե իբր «Հայաստանը կանգնած է դրամավարկային ինքնուրույն քաղաքականություն վարելու կորստի առջև»: «Հայոց աշխարհը» անհրաժեշտ է համարել մշակել «արտագաղթը նվազեցնող լուրջ ծրագրեր»՝ վկայակոչելով նախօրեին հրապարակված ԱՎԾ-ի «ՀՀ մարզերը և Երևան քաղաքը թվերով» հերթական զեկույցը:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ