Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 20 նոյեմբերի 2013

Ո՞վ է նա…

Խոստովանեք, որ դուք հաճախ եք մտորել, թե ժամանակին ո՞վ է կանգնած եղել «ԵՄ հետ հարաբերությունների ստեղծման ակունքներում», ով է «ՌԴ հետ հարաբերությունների ստեղծման պատասխանատուներից մեկը»: «Ժամանակի» շնորհիվ պարզ է դարձել, որ այդ մարդը նախկին պաշտոնյա, այժմ ԱՄՆ-ում բնակվող Գագիկ Շահբազյանն է: Ավելին, Հայաստանի հարցը կարգավորելուց հետո այս գործիչը եղբայրական օգնության ձեռք է մեկնել վրացիներին, ովքեր նրան խնդրել են «մասնակցել Եվրամիության պատվիրակության հետ իրենց բանակցությանը»: Շահբազյանն «իր անձնական փորձից» բերում է այլ օրինակներ ևս, որոնցով ամբողջանում է այս պանծալի հայորդու հրաշալի ինքնադիմանկարը: «Ափսոս, որ նա այժմ այստեղ չէ», - պատրաստ է բացականչել ընթերցողը:
«Հրապարակից» տեղեկանում ենք, որ Հրանտ Բագրատյանն էլ այստեղ չի եղել բյուջեի նախագիծը քննարկելիս: Կիև է գնացած եղել: Եվ միայն վերադառնալուց և ԱԺ-ի նիստերի դահլիճում (որտեղ «խաղաղ ու անաղմուկ» քննարկվում էր այդ փաստաթուղթը՝ «վեճ չկար, ոչ մի առարկություն կառավարությանը, ոչ մի սուր ելույթ, նույնիսկ ԶԼՄ-ները գրեթե չէին անդրադառնում թեմային») իր տեղը գրավելուց հետո շենքի կամարների տակ հնչել է նրա ազնիվ ձայնը, «բյուջեի շուրջ մթնոլորտը թեժացել է»:
«Ժողովուրդը» և «Ազգը» պնդում են, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի «սխալ մեկնաբանության պատճառով բազմաթիվ տնտեսվարողներ հայտնվում են սնանկացման եզրին», «ՀԺ»-ն վկայակոչում է ԱՎԾ հրապարակած մարզերի բնակչության նվազման «վախենալու թվերը», «Ժամանակն» ու «ՌԱ»-ն արծարծում են Մաքսային միությանն անդամակցելու թեր և դեմ կարծիքները:
Երեկվա ասուլիսում ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Միշել Հափիի և Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալիի հայտարարությունները «Հայոց աշխարհին» հիմք են տվել եզրակացնելու, որ «Համաշխարհային բանկը ընդլայնում է աջակցությունը» և «ՄՄ-ը անդամակցումը խոչընդոտ չէ»: «ՀՀ»-ը կարևորել է, որ «աջակցությունը շարունակական է լինելու», «Ազգին» հետաքրքրել է, որ բանկը «2013-ին 3-4 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում Հայաստանի համար»: Ասուլիսին արձագանքել են նաև «Ժողովուրդը», «ՀԺ»-ն և «Ժամանակը»:
«Հրապարակը» ներկայացրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ «մի քանի դիտարկում», որոնք իր կարծիքով «պարզաբանված չեն մինչև օրս»: «Ժամանակը» նախ հարցրել է, թե «Պետությունը հավելյալ գումա՞ր է հավաքելու կուտակային կենսաթոշակի համակարգով», ապա, մի այլ հրապարակման մեջ, ներկայացրել ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի և տնտեսագետ Սամվել Ավագյանի տեսակետները («Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելու անհրաժեշտություն չկա»), «Հայոց աշխարհը»՝ փոխանցել ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանի գնահատականը՝ «Պարտադիր կուտակային հիմնադրամներին ոչինչ չի սպառնում»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ