Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 19 նոյեմբերի 2013

«Վարչապետի կամ կառավարության հրաժարականի համար բարենպաստ իրավիճակ է պետք»

Դարակազմիկ այս ասույթի հեղինակը ԲՀԿ խմբակցության անդամ Ստ. Մարգարյանն է («Հրապարակ»): Եվ քանի դեռ այդ իրավիճակը չկա՝ «ԲՀԿ-ի սիրտը վարչապետի աթոռ չի ուզում» («Իրատես դե ֆակտո»): Հիշողը հիշում է, որ սույն գործիչը պակաս խորիմաստ մտքեր չէր արտահայտում նաև այն ժամանակ, երբ այլ խմբակցության անդամ էր:
Անահիտ Ադամյանը ընդդիմության անունից վերջապես ձևակերպել է եկող տարվա պետբյուջեի նախագծի անվանումը՝ «հուսահատական, անհույս ու հուսալքված», «կոռումպացված համակարգի նախավերջին ճիչ» («Իրատես դե ֆակտո»): Լրագրողի ուժերից վեր է եղել այս նախագծի մասին գրելը, և նա «արդեն երկրորդ անգամ» այլ բան է գրել…
Իսկ ահա «Ժողովուրդի» գլխավոր խմբագիրը ընթերցողին և այլոց «վերջին անգամ» հիշեցրել է, որ այս թերթը աշխատում է… «բարեխիղճ և օբյեկտիվ»: Եվ այլն:
Ամենահրատապ թեման, իհարկե, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն է: Ինչպես միշտ, խոսուն են վերնագրերը. «Պարտադիր կուտակելն ու բարեկեցիկ ծերությունը. պաշտոնյաները համոզված են, որ երկրորդի համար անհրաժեշտ է առաջինը» («ՀՀ»), «Սա հարկ կամ տուրք չէ, անձը վճարում է իր ապագա կենսաթոշակի համար» («Ազգ»), «Կառավարությունը հակված չէ նոր քննարկման» («ՀԱ»), «Մի քանի հոգու բողոքի պատճառով օրենքի կիրառումը չի հետաձգվի» («Առավոտ»), «Ինչո՞ւ պաշտոնյաները չեն դառնում կամավորներ» («168 ժամ»), «Ըստ նախարարների՝ կենսաթոշակային համակարգը լավն է» («Ժողովուրդ»), «Կուտակային կենսաթոշակի ներդրումը արտագաղթի ալիք կբարձրացնի» («Հրապարակ»), «Ո՞ւմ են տալու մեր փողերը» («ՀԺ»), «Հայաստանի նման երկրում կենսաթոշակային նոր համակարգը չի կարող վստահելի լինել» («Ժամանակ»), «Անվստահություն» («Գոլոս Արմենիի»):
«Հրապարակի» հետ զրույցում Առողջապահության նախարարը ներկայացրել է բուժծառայության որակի բարելավման ու վերահսկման ուղղությամբ նախատեսված միջոցառումները, չնայած «խուսափել է լավ ու վատ հիվանդանոցները նշել»: «Առավոտը» փոխանցել է Արդարադատության նախարարի՝ օրերս խորհրդարանում ունեցած ելույթի վերաբերյալ գնահատականներ, «Իրատես դե ֆակտոն»՝ Էկոնոմիկայի նախարարի նկատառումը, ըստ որի առավելություն է, որ վերջին հինգ տարիների ընթացքում «առաջին անգամ կառավարությունը նման բյուջե է ներկայացնում, որի համաձայն՝ ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի աճ չի նախատեսվում»:
«Իրավունքի» «Հայաստանի տնտեսությունն ի՞նչ կարող է ակնկալել ՄՄ-ը անդամակցությունից» հարցին տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը պատասխանել է՝ «տնտեսական անվտանգություն, ուղղակի ներդրումների և զբաղվածության աճ»:
«Նովոյե վրեմյան» ռուսական «Իզվեստիայից» արտատպել է Ռուսաստանի նախագահի առաջիկա այցի «նախապատրաստությունն» ապահովող հոդված՝ «Հայաստանում Պուտինից դրական ազդակ են սպասում»:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ